Արգելափակվել են ավտոմեքենաներ

  • Ապրիլի 10-ին, ժամը 05:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 54-րդ կմ-ի մոտակայքում արգելափակվել է Opel մակնիշի 71 DU 100 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):
    Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
  • Ապրիլի 10-ին, ժամը 05:03-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ Քարաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 5-րդ կմ-ի մոտակայքում «Opel Vectra B» մակնիշի 34 RL 109 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:
    Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
  • Ապրիլի 10-ին, ժամը 01:25-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 22-րդ կմ-ին ավտոմեքենաները ձնաբքի և մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա (29 ուղևոր):
  • Ապրիլի 10-ին, ժամը 01:10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի բենզալցակայանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes E 320» մակնիշի 34 ML 651 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):
  • Ապրիլի 10-ին, ժամը 00:06-ին ահազանգ է ստացվել, որ Բազմաբերդ–Կաթնաղբյուր գյուղերի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes E 320» մակնիշի 20 NN 111 և «Volkswagen Polo» 001 GG 15 պետհամարանիշերով ավտոմեքենաները։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.