Արմեն Կանևսկոյի հանցախմբի անդամներին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում

Երեկ Կրասնոդարի մարզային դատարանում մտքերի փոխանակման ընթացքում դատախազ Սվետլանա Նեկոզը Կրասնոդարի երկրամասում հանցավոր գործողություններ կատարած օրենքով գող Արմեն Կանևսկոյի հանցախմբի չորս անդամներից երկուսի համար պահանջել է ցմահ ազատազրկում։

«Հիմնվելով ատենակալների մեղադրական եզրակացության վրա և հաշվի առնելով կատարած հանցավործությունների ծանրությունը, պետական մեղադրողը համարում է, որ Օլեգ Վանչենկոյի, Էռնեստ Լալաբեկովի, Մանուկ Թորոսյանի և Ալեքսանդր Ժիգալկոյի վերադաստիարակումը հնարավոր է միայն հասարակությունից նրանց երկարատև մեկուսացման միջոցով»- հայտարարել է Ս. Նեկոզը։

Յուրաքանյչուրի դերից կախված պետմեղադրողը մեղադրյալների գործունեությունը որակավորել է որպես բանդիտիզմ (ՌԴ ՔՕ հոդ. 209), կազմակերպված խմբավորմամբ կատարած շորթում՝ տուժվածի առողջությանը ծանրագույն վնաս հասցնելով (հոդ . 163), երկու և ավելի անձանց սպանություն (ՌԴ ՔՕ հոդ. 105), զենքի և զինամթերի ապօրինի շրջանառություն (ՌԴ ՔՕ հոդ. 222)։

Դատախազը դատարանին խնդրել է Օ.Վանչենկոյին դատապարտել ցմահ ազատազրկման՝ հատուկ ռեժիմի գաղութում՝ ընդ որում առաջին 5 տարին՝ բանտում, Է.Լալաբեկովին նույնպես ցմահ ազատազրկման՝ հատուկ ռեժիմի գաղութում՝ ընդ որում առաջին 7 տարին՝ բանտում։

Մ. Թորոսյանին և Ա. Ժիգալկոյին բանտիտիզմի և սպանությունների մասնակցության համար դատախազը խնդրել է դատապարտել համապատասխանաբար 13 և 11 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։

Ելույթ ունեցող փաստաբանները կտրականապես հերքում են Օ.Վանչենկոյի և Է. Լալաբեկովի մեղքը և դատարանից խնդրել են քրեական գործն ուղարկել նոր քննության՝ ատենակալների այլ դատակազմով։ Մեղադրյալներն իրենք հրաժարվել են որևէ բան ասել ի պաշտպանության իրենց։

«Մեղադրանքը հաստատված չէ, քանի որ դիակներ հայտնաբերված չեն, զենքեր գտնված չեն, ուստի անհնար է հաստատել հանցագործության այլ հանգամանքները։ Մեղադրանքը չի կարող կառուցվել ենթադրությունների վրա։ Ուստի ցանկացած պատիժ պաշտպանական կողմը կհամարի չհիմնավորված և ապօրինի»— հայտարարել է Է. Լալաբեկյանի պաշտպան Վիտալի Անիսիմովը։

Արմեն Հարությունյանի՝ Արմեն Կանևսկոյի հանցախումբը գործել է 1990-ական թվականների վերջում և առանձնանում էր դաժան հիերարխիայով, կարգապահությամբ և կատարված հանցագործությունների անպատկառությամբ։

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.