Կանևսկոյի հանցախումբը ստացավ երկարատև ազատազրկում

Կրասնոդարի մարզային դատարանն այսօր վճիռ կայացրեց Կրասնոդարի երկրամասում գործունեություն ծավալած օրենքով գող Արմեն Կանևսկոյի՝ Արմեն Հարությունյանի հանցախմբի չորս անդամների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել է Интерфакс-Юг գործակալության թղթակիցը` դատարանի դահլիճից։

Հիմք ընդունելով մեղադրական եզրակացությունը, երդվյալ ատենակալները, ելնելով կատարած հանցագործություններին յուրաքանչյուր մեղադրյալի մասնակցության չափից, Օլեգ Վանչենկոն, Էռնեստ Լալաբեկովը, Մանուկ Թորոսյանը և Ալեքսանդր Ժիգալկոն դատապարտվեցին 9-ից 21.5 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։

Դատապարտյալների գործունեությունը մեղադրականում որակվել է որպես բանդիտիզմ (ՌԴ ՔՕ հոդված 209), կազմակերպված խմբավորմամբ կողմից կատարված շորթում՝ ծանրագույն վնաս հասցնելով տուժողի առողջությանը (ՌԴ ՔՕ հոդված 163), երկու և ավելի անձանց սպանություն (ՌԴ ՔՕ հոդված 105), զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառություն (ՌԴ ՔՕ հոդված 222)։

Դատարանն ապացուցված համարեց, որ Արմեն Հարությունյանի հանցախումբը գործել է Կրասնոդարի երկրամասում 1990-ական թվականների վերջին և առանձնանում էր դաժան հիերարխիայով, կարգապահությամբ և կատարված հանցագործությունների անպատկառությամբ։

2006 թվականի հոկտեմբերին Կանևսկոյը «Նովոկուբանսկ» ՓԲԸ կոնյակի գործարանի համասեփականատեր Սուրեն Եղիազարովին առաջարկել է իր հովանավորությունը՝ ամսական 30 հազար դոլարի դիմաց։ Գործարարն սկզբում համաձայնել է, սակայն առաջին վճարումից հետո որոշել է հրաժարվել։

2007 թվականի հունվարի 30-ին Կուբանի Կրասնոարմեյսկի շրջանի Տրուդոբելիովսկի բնակավայրում գտնվող «Ույուտ» սրճարանում Օ.Վանչենկոն և Է.Լալաբեկովը ատրճանակով և ավտոմատներով կրակել են Ս.Եղիազարովի և նրան ուղեկցող երկու երիտասարդների վրա։ Հանցագործության հետքերը կոծկելու և սպանվածների մարմինները թաքցնելու գործերով զբաղվել է Մ.Թորոսյանը։

Հետաքննությունությունը դուրս եկել եռյակի սպանության մեղսակիցներից մեկի՝ «Ույուտ» սրճարանի սեփականատեր Սերգեյ Խաչատրյանի վրա, ով փորձել է թաքնվել և կարող էր ձերբակալվելու դեպքում մատնել մյուսներին։

Հետևանքներից խուսափելու նպատակով Արմեն Կանևսկոյը կարգադրել է վերացնել Ս.Խաչատրյանին։ Նրա դին՝ գլխին հրազենային վնասվածքով, գտնվել է 2015 թվականին Կանևսկոյ կայարանի Ա.Ժիգալկոյինպատկանող մայթի սալիկների պատրաստման գործարանի տարածքում։

Ըստ Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամլո ծառայության տեղեկության, Ա.Ժիգալկոն անձամբ է առաջարկել իր գործարանն օգտագործել որպես Խաչատրյանի սպանության վայր։ Իսկ դատաստանից հետո դիակը նետել են ավտոմեքենայի վերանորոգման համար պատրաստված փոսը, ծածկել են սալիկներով, ապա բետոնապատել։

Կրասնոդարի երկրամասային դատարանը բոլոր մեղադրյալներին ճանաչել է մեղսունակ։

Օ.Վանչենկոն դատապարտվեց 20 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։ Է.Լալաբեկովին,հաշվի առնելով, որ նա արդեն պատիժ է կրում նախկինում կատարած այլ հանցագործության համար, դատարանը դատապարտեց 21.5 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։ Մ.Թորոսյանըդատապարտվեց 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։

Հաշվի առնելով ատենակալների մեղադրական եզրակացությունը, որում Ա.Ժիգալկոյի գործողությունները ճանաչվել են որպես հանցավոր թողտվություն, դատարանը նրան դատապարտեց 9 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։

Այս գործի պետմեղադրող Սվետլանա Նեկոզը, մեկնաբանելով դատարանի որոշումը, այն «օրինական» անվանեց։ Ավելի վաղ Նեկոզը Օ.Վանչենկոյի և Է.Լալաբեկյանի համար խնդրել էր ցմահ ազատազրկում։

Հաղորդվել էր նաև, որ փաստաբաններն ամբողջովին հերքում են դատապարտյալների մեղսակցությունը հանցագործություններին և դատարանից խնդրել էին գործն ուղարկել նոր քննության՝ ատենակալների այլ կազմով։

2010 թվականին հանցախմբի կազմակերպիչ Արմեն Կանևսկոյը դատապարտվել է այլ՝ առանձնակի ծանր հանցագործություն կազմակերպելու համար, սակայն նրա նկատմամբ քրեական գործը կարճվել է, քանի որ օրենքով գողը նույն տարվա դեկտեմբերին շաքարախտի պատճառով մահացել է Աստրախանի մարզի ուղղիչ աշխատանքային գաղութի հիվանդանոցում։

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.