Ավազակային հարձակում գետնանցումում

Քաղաքացին գետնանցումում ենթարկվել է ավազակային հարձակման. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում բացահայտվել է գետնանցումում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը, առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 24-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի գետնանցումներից մեկում որպես զենք օգտագործվող առարկայով քաղաքացուն սպառնացել են կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել ու հափշտակել նրա մոտ առկա կանխիկ գումարը և բջջային հեռախոսը, ապա դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է 29-ամյա տղամարդը:

Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.