Ավազակային հարձակում սուպերմարկետում

Հունիսի 23-ի գիշերը դիմակավորված, ատրճանակով զինված մի երիտասարդ ներս էր մտել, մոտեցել գանձապահին և սպառնալով նրանից պահանջել էր դրամարկղի գումարը: Անվտանգության աշխատակիցները կանխել էին նրան, հանել դիմակը, վերցրել ատրճանակը: Փորձել էին բռնել, չէր հաջողվել:

«Դիմակով, զենքով մտավ խանութ, պահանջեց կասիրից դրամարկղի գումարը և մենք անվտանգության տղաների հետ փորձեցինք նրան պահել, բայց նա փախուստի դիմեց»,-պտմել է ականատեսներից մեկը:

Մեկ այլ ականատես կին էլ պատմել է. «Ատրճանակի հարվածով խփեց համակարգչի մոնիտորին, մոնիտորը վնասեց, սակայն նա չկարողացավ գումար հափշտակել»:

Իրավապահները պարզել են, որ դիմակավորված անձը Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի բնակիչ Գևորգ Ս.-ն էր: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Վրաստանի իրավապահներին հետ համագործակցության արդյունքում հետախուզվողը հայտնաբերվել է Վրաստանի տարածքում և տեղափոխվել Հայաստան:

Օդամղիչ գազային ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Գևորգ Ս.-ն կալանավորված է:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.