Ավտոմատ-ատրճանակ UZI

UZI-ն Իսրայելական արտադրության ավտոմատ-ատրճանակ է հետադարձ գազային մեխանիզմով: UZI-ն առաջինն էր իր տեսակում, որի փամփշտակալը մտնում էր բռնակի մեջ, թույլ տալով ավելի կարճացնել զենքը:

Առաջին մոդելը ավտոմատ-ատրճանակի մշակել է Մայոր Ուզիել Գալին՝ 1940-ական թվականների վերջում: Նախատիպի մշակումն ավարտվել է 1950թ.: 1954 թ. այն ներկայացվել է Իսրայելի հատուկ ջոկատների սպառազինության և երկու տարի անց մտել շրջանառության մեջ: UZI-ին տեղ գտավ բանակի բազմաթիվ զորքերի սպառազինությունում, այդ թվում՝ թիկունքային զորքեր, սպայակազմ, հրետանավորներ և տանկիստներ:

UZI-ի սխեմայի հիմքում բաց զարկանի մեխանիզմն է, որը թույլ է տալիս փոքրացնել զենքի երկարությունը փողի ֆիքսված երկարության դեպքում: Ձգանային համակարգը թույլ է տալիս վարել կրակ երկու ռեժիմով՝ մենահատ և ավտոմատ կրակահերթերով:

Картинки по запросу узи оружие рисунок

Ծալովի կոթը ամրացված է փողային տուփի ետնամասին: Հիմնական մոդելի կոթը ծալվում է դեպի ներքև, իսկ ավելի կոմպակտ մոդելների մոտ այն ծալվում է կողք:

UZI-ն շատ հեշտ է վերալիցքավորվում, քանի որ նրա փամփշտատուփը ամրացված է բռնակին:

Ուզի-ի մարտավարական-տեխնիկական բնութագիրը

  • Քաշը առանց փամփուշտ — 3,5 կգ,
  • Երկարությունը կոթը բաց/ծալած — 650/470 մմ,
  • Փողի երկարությունը — 260,մմ,
  • Փամփուշտի տեսակը — 9×19,մմ պարաբելլում,
  • Փամփուշտի տրամաչափը — 9 մմ,
  • Արագաձգությունը — 600 կրակոց/րոպե,
  • Փամփուշտի նախնական արագությունը — 400 մ/վ,
  • Նշանառման հեռավորությունը — 200-250 մ,
  • Փամփշտակալի տարողությունը — 25, 32, 40, 50 կամ 61 փամփուշտ։

UZI-ի առավելություններն են կոմպակտ չափը, բարձրորակ տեխնոլոգիան, ավտոմատ պաշտպանիչը, որը փակում է ոչ թե զարկանը այլ ձգանը, ինչը զենքը դարձնում է անվտանգ՝ անգամ հարվածների դեպքում և ընկնելիս։ UZI-ի դետալների միջև տարածությունը մեծ է, որը պահում է զենքը աշխատունակ վիճակում՝ անգամ շատ աղտոտված լինելու դեպքում։ Այն հեշտ քանդվում և խնամվում է:

UZI-ն փոքր չափերի և արդյունավետության համար այն համարվում է աշխհարհի ամենաշատ կիրառվող զենքը՝ զինված հարձակումների ժամանակ:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.