Այլ քաղաքացիություն ընդունելու մասին

ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու դեպքում «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրեքով նախատեսված էր այդ մասին գրավոր տեղեկացնելու պարտականություն:

Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195.2-րդ հոդվածի համաձայն վերը նշված պարտականությունը չկատարելը առաջացնում էր տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50.000 ՀՀ դրամ):

Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու դեպքում գրավոր տեղեկացնելու վերաբերյալ պարտականություն նախատեսող և պարտականությունը չկատարելու վերաբերյալ վարչական պատասխանատվություն նախատեսող նորմերն ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ Ազգային ժողովի կողմից 08.02.2017թ. ընդունված օրենքներով:

ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու դեպքում գրավոր տեղեկացնելը անձի իրավունքն է, այլ ոչ պարտականությունը:

Մնացական Բիչախչյան

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.