Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկի քաղաքացի որը «Իսլամական պետության» անդամ է:

Մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը:

Մեզ հասած տեղեկություններով, դեկտեմբերի կեսերին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի սահմանապահ ծառայության և ազգային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկի քաղաքացի (անունը հնարավոր չի եղել ճշտել), որը «Իսլամական պետության» անդամ է: Տվյալ անձը ժամանել էր Թուրքիայից և փորձել մուտք գործել Հայաստանի տարածք, ինչն էլ ժամանակին կանխվել է ՀՀ համապատասխան կառույցների կողմից և ահաբեկչական կազմակերպության հետ հնարավոր կապ ունեցող անձնավորությունը ետ է ուղարկվել Թուրքիա: 

Դեպքի առնչությամբ մենք փորձել ենք «Զվարթնոց» օդանավակայանի մեր աղբյուրներից ճշտել մանրամասները, սակայն չկարողացանք տեղեկատվություն ստանալ և մեզ խորհուրդ տվեցին դիմել համապատասխան պատկան մարմիններին: Կատարվածի առնչությամբ մանրամասներ ստանալու համար դիմել ենք ԱԱԾ:

«Առավոտ» օրաթերթ 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.