Բոլորս Ռոբսոն ենք. ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակը» տեղեկացրել է, որ ԱՄՆ ֆիննախի ցուցակում է քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը: Հունվարին հրապարակվող ցուցակում լինելու են մի քանի հարյուրը, եթե ոչ հազարը գերազանցող անուններ և դրանց թվում՝ վարչապետ Կարեն Կարապետյանի Ներդրողների ակումբի անդամների գերակշռող մասը:

Ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար, քան որոշ մեծահարուստ ռուսահայերի ունեցվածքի կալանումն է: ԱՄՆ իշխանությունները մտադիր են պատժամիջոցներ կիրառել ոչ միայն ռուսական ընկերությունների, այլ նաև նրանց դուստր կազմակերպությունների նկատմամբ, այն կազմակերպությունների, որոնք ինչ-որ առնչություն ունեն Ռուսաստանի հետ:

Սա նշանակում է, որ ԱՄՆ պատժամիջոցների տակ կարող են հայտնվել ռուսական բանկերի հայաստանյան մասնաճյուղերը, ռուսական կապիտալով հայկական բանկերը և ընդհանրապես բոլոր այն ընկերությունները, որոնք ինչ-որ կերպ առնչվում են Ռուսաստանի հետ:

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» այսօրվա համարում

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.