Browning Hi-Power

Browning Hi-Power-ը (բրաունինգ հայ-փաուեր) մեկ գործողության ձգանով, կիսաավտոմատ ատրճանակ է, որն օգտագործում է 9 մմ և .40 S&W տեսակի փամփուշտներ: Այն հիմնված է ամերիկյան զինագործ Ջոն Բրաունինգի նախագծի վրա: Բրաունինգը մահացավ 1926 թ.-ին՝ չհասցնելով ավարտել նախագիծը: Այն իր փոխարեն ավարտին հասցրեց Դյեդոննե Սևը՝ Բելգիայի Հերշտալ քաղաքի «Fabrique Nationale» գործարանում:


Hi-Power անվանումը նշանակում է մեծ հզորություն ունեցող: Ատրճանակն այդպես է կոչվել, որովհետև հնարավորություն ունի 13 տեղանոց փամփշտակալ օգտագործել, որը սովորական փամփշտակալների համեմատ համարյա կրկնակի ավել է:

Hi-Power-ին կրճատ ասում են HP կամ BHP՝ Բրաունինգ Հայ-Փաուեր:

Hi-Power-ը մշակվել է ֆրանսիական զորքերի պահանջարկին համապատասխան: Նրանք ուզում էին, որ ատրճանակը լինի կոմպակտ, փամփշտակալի տարողությունը լինի գոնե 10 փամփուշտ, որ ատրճանակը հեշտ քանդվի ու հավաքվի, ատրճանակի մահաբեր հեռավորությունը լինի 50 մետր: Վերջին կետը պահանջում էր, որ փամփուշտի տրամաչափը լինի 9 մմ և ավել:

ԲՀՊ — ի մարտավարական տեխնիկական բնութագիրը՝

  • Քաշը առանց փամփուշտ — 1կգ
  • Երկարությունը — 197մմ
  • Փողի երկարությունը — 119մմ
  • Փամփուշտի նախնական արագությունը — 335մ/վ
  • Կրակի մահաբեր հեռավորությունը — 50մ
  • Փամփուշտի տեսակը — 9մմ և .40 S&W
  • Փամփուշտի տրամաչափը — 9մմ
  • Փամփշտակալի տարողությունը 13 փամփուշտ 9մմ և 10 փամփուշտ .40 S&W

Թեև BHP-ն պատրաստվել է 1930-ականներին, այն մինչև օրս կիրառվում և մնում է բազմաթիվ զորքերի սպառազինությունում: Այն հուսալի է, թեև ունի մի քանի թերություն, որոնցից ամենազգալին դժվար սեղմվող ձգանն է:

BHP-ն աշհարհին հայտնի դարձավ ևս մեկ պատճառով. դրանով կատարվել է Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Երկրորդի մահափորձը՝ 1981 թ. մայիսի 13-ին, Վատիկանում, Սուրբ Պետրոսի անվան հրապարակում: Պապի վրա BHP ատրճանակից 4 անգամ կրակել էր թուրք Մեհմետ Ալի Ագժան, երբ Պապը հրապարակ էր մտնում: Հանցագործին տեղում ձերբակալել են: Հռոմի Պապը ներեց նրան և, Իտալիայի նախագահ Կարլո Ադզելյո Չամպիի կողմից ներում ստանալուց հետո, 2000թ.-ի Հունիսի արտաքսվեց Թուրքիա:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.