Կարգ՝ ԴԵՄՔԵՐ

Բոլոր ժամանակներում եղել են հոգեպես անառողջ մարդիկ, որոնք պարզապես ապրել ու սպանել են առանձնակի դաժանությամբ։ Նրանցից շատերին գտել և պատժել են, իսկ ոմանք այդպես էլ մնացել են ազատության մեջ։

Ֆրանսուա Վիյոնը եղել է Մանդելշտամի, Հյուգոյի և Սթիվենսոնի կուռքը։ Նա եղել է ոչ միայն առաջադեմ գրող, այլ նաև 15-րդ դարի ճանաչված քրեական հեղինակություն։ Եղել է թագավորների խորհրդական և չքնաղագեղ տիկնանց սիրելին։ Համարվում է, որ նա աշխարհի ամենահայտնի գողերի շարքում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։ Նրա համարյա բոլոր խորաթափանց ստեղծագործությունները գրվել են բանտախցում։ Նրան մեղադրում էին ինչպես սպանությունների, այնպես էլ մարդակերության մեջ, բայց չէին ապացուցում։ Չկար մարմին՝ չկար գործ։ Բացի այդ՝ Վիյոնը կալանավորվել և դատապարտվել է տասնյակ անգամներ։ Բայց եկեղեցուց կատարված վերջին գողությունից հետո նա բռնվեց և դտապարտվեց մահապատժի։ Այնուամենայնիվ, նա կարողացած հրաշքով փախչել իր խղից։ Հնարավոր է՝ նրան օգնել է անվտանգության աշխատակիցը՝ նրա տաղանդի երկրպագուն։ Նրա նոր բանաստեղծությունները զարմանալի կերպով ի հայտ էին գալիս նաև երկու դար անց։

Լուչիանոն ավելի շատ ուշադրություն էր դարձնում բիզնեսին, քան մյուսները: Նա առաջինը գիտակցեց, որ աշխատանքի բաժանումը կմեծացնի մաֆիայի արդյունավետությունը: Նա կազմակերպեց ՙԿոզա Նոստրա՚ յուրահատուկ ուղղությունը, որը կոչվեց ՙՄարդասպանների կորպորացիա՚:

Սալվադոր Լուչիանոն ծնվել է 1897-ի նոյեմբերի 24-ին Սիցիլիայում` Լեկարտա-Ֆրիդա նահանգում: Նա Անտոնիո Լուչիանոյի և նրա կնոջ` Ռոզալիի, երրորդ երեխան էր և երկրորդ որդին: Նա տարբերվում էր մեծերից` Ջուզեպեից, Ֆրանչեսկոյից, և փոքրիկ Բարտոլոյից: Մայրը շատ էր սիրում փոքրիկ Սալվադորին: 1907-ին, կարիքից ելնելով, Անտոնիո Լուչիանոն մեկնում է ԱՄՆ, տեղավորվում աշխատանքի և փող կուտակում, որ իր մոտ բերի նաև ընտանիքին: Անցնում է երկու տարի, և 1907-ի ապրիլին նրա ամբողջ ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ, և տեղավորվում Լաուերում` Իստ-Սայդում:

Երիտասարդ տարիներին Լուչիանոն աշխատում էր ժամավարձով գրոշներ վաստակող բանվոր: Նրա հայրն աշխատում էր որպես հանքափոր:

ՙԿոզա-Նոստրա՚-ի ապագա ղեկավարը նույնպես ապրում էր Նյու Յորքի ՙՓոքրիկ Իտալիա՚ շրջանում, որտեղ ապրում էր Ջոն Տորրիո Ալ Կապոնեն:

Դպրոցն ավարտելուց հետո նա ծանոթացավ Մեյեր Լանսկիի և Բագս Սիգալի հետ: Այս երկու մարդկանց հետ նա մտերիմ կլինի մինչև կյանքի վերջին օրերը: Քիչ ուշ նա ծանոթանում է Ֆրանչեսկո Կաստիլիոյի հետ (Ֆրենկ Կոստելլո): Այդ ժամանակ տեղի ունեցավ հայտնի իրադարձություններից մեկը, երբ Լուչիանոն բախվեց 104 փողոցում գործող հանցախմբի հետ: Կոնֆլիկտը հարթվեց իրենց ղեկավարի` Ֆրանչեսկոյի հետ զրույցի արդյունքում: Ֆրենկին ուղեկցում էին Էդիի եղբայրը և պատանի Վիլլի Մորետին (խմբի հոգին): Նրանց հետ էր նաև բնիկ անգլիացի Օունի Մեդենը:

1911-ի հունիսի 25-ին Լուսավորության նախարարությունը Սալվադորեին տեղավորում է Բրուկլինի դժվար պատանիների վերադաստիարակմամբ զբաղվող հիմնարկներից մեկում: Հետո ծանոթանում է կանանց գլխարկներ կարող Մաքս Գուդմանի հետ: Մաքսը սիրեց հմայիչ պատանուն և աշխատանքի ընդունեց մոտ որպես ցրիչ: Գուդմանը Լուչիանոյին վճարում էր քիչ ավելի շատ, քան մյուսներին, երբեմն հրավիրում էր իր մոտ ճաշի: Ժամանակի ընթացքում, երբ Լուչիանոն կդառնա անառարկելի հեղինակություն, նա հարկեր չի վերցնի Գուդմանից, և կպաշտպանի ինչպես իր հորը:

Շարունակելով այդ աշխատանքը, երիտասարդ Սալվադորը դառնում է Ջորջ Սկոպլոնի գործի շարունակողը, ով կապեր ուներ և ոստիկանությունում, և քաղաքական ասպարեզում, ապա սկսում է զբաղվել թմրանյութի մատակարարմամբ: Լուչիանոն գործում էր շատ հասարակ, վաճառելով կանանց գլխարկներ, նա թմրանյութը թաքցնում էր դրանց մեջ և հասցնում հասցեատիրոջը, իսկ հետո բաժանում էր դրանք:

1916-ի հունիսի սկզբին նա ձերբակալկվեց 14 փողոցի նրբանցքում, թմրանյութ մատակարարելու համար: Հունիսի 26-ին նրան դատապարտեցին 1 տարվա ազատազրկման Հեմփթոն-Ֆարիս ուղղիչ գաղութում, բայց 6 ամսից անց բաց են թողնում` լավ պահվածքի համար:

Չարլի Լուչիանոյի վերածնունդը դեպի հանցագործ կազմակերպության գագաթը սկսվել է դժվար ու փշոտ շարքային գանգստերի ուղուց, որոնք այդ ժամանակ Ամերիկայում անթիվ էին: Նրա հանցագործությունների ցուցակը համալրում էին ռեկետը, կողոպուտը, թմրանյութերի վաճառքը, ընդհատակյա խաղատների կազմակերպությունը, մաքսանենգությունը և շատ ուրիշ հանցավոր գործունեության տեսակներ, որոնց շնորհիվ հնարավոր էր մեծ հարստություն կուտակել և ձեռք բերել հեղինակություն:

Սկզբում նա ընդամենը Ջուզեպպե Մասերիայի` Նյու-Յորքի երկու ամենամեծ հանցախմբերից մեկի շարքային համեստ անդամ էր: Այդ ժամանակ պատերազմ էր գնում Մասերիայի և Մարանզանոյի միջև` թե ում ազդեցության տակ պետք է լինի քաղաքը:

1929-ին Նյու-Յորքի 50-րդ փողոցի 6-րդ ավենյու անկյունում նրան հրեցին գցեցին մեքենայի մեջ: Լուչիանոյին դուրս հանեցին Մանհեթենից, տարան Սթեյթ-Այլենդ, որը մի ամայի մայրուղի է, կախեցին ծառից և սկսեցին ծխախոտներով վառել դեմքը: Նրանք Մարանզանոյի մարդիկ էին, որոնք փորձում էին Չարլիից դուրս կորզել թմրանյութերի թաքստոցի տեղը, բայց նա նրանց ոչինչ չասաց: Գանգստերները մտածեցին, որ նա մեռած է և թողեցին նրան ճամփեզրին: Նա կյանքի որևէ նշան ցույց չէր տալիս: Չարլիին նկատում է մայրուղով անցնող պարեկի մեքենան և տանում հիվանդանոց, որտեղ նրան 50 կար են դնում: Նա ապրեց: Նրա մտերիմ ընկերը` Մեյեր Լանսկին, Լուչիանոյին անվանեց ՙԲախտավոր՚:

Картинки по запросу Lucky Luciano

Պահված թմրանյութերը գտնելը միայն առիթ էր: Իսկ իրականում դրանք Մարանզանոյի ծախու մարդիկ էին, գնված Մասերիայի կողմից, որպեսզի ՙԲախտավորին՚ ներքաշեին Մարանզանոյի դեմ մղվող պայքարի մեջ: Այդ դեպքը, սակայն, ապացուցեց Լուչիանոյի բնավորության երկու դրական կողմերը: Առաջինը` նա լռեց և ՙչծակվեց՚ տանջանքների ընթացքում: Երկրորդ` նա դրսևորեց սառնասրտություն իրեն տանջողների նկատմամբ: Նա վերլուծեց իրավիճակը, կշեռքին դրեց ՙկողմը՚ և ՙդեմը՚ ու եկավ այն եզրակացության, որ իրեն խոշտանգողը, բոլորովին էլ Մարանզանոն չէ, այլ Մասերիան: Պատասխան հարվածն իրեն շատ սպասեցնել չտվեց, և արդեն 1931 թ. ապրիլին, համաձայնության գալով Մարանզանոյի մարդկանց հետ, ՙԲախտավորը՚ սպանում է Մասերիային` հարթելով ողջ հանցագործ աշխարհի վրա անսահմանափակ իշխանության ուղին:

Լուչիանոն ուներ մեծ կազմակերպչական ընդունակություններ և նորը զգալու հոտառություն: Նա առաջիններից էր, ով որոշեց, որ մաֆիան պետք է գործի կորպորատիվ միություն նման: Նա հիմնեց ՙՄեծ Յոթնյակ՚ գանգստերների սուպերտրեստը, որն զբաղվում էր ոգելից խմիչքների վաճառքով: Որպես կրտսեր գործընկերներ նրան միացան Նյու-Յորք ՙինդեպենդենս՚-ը և Նյու-Յորքի ՙանկախ բուտլեգերները՚, ինչպես նաև Սիգալի և Լանսկիի հանցագործ խմբերը` Նյու-Յորքից, Բոսթոնից, Ռոդ-Այլենդից և Ատլանտիկ-Սիթիից:

Լուչիանոն ՙհզոր ուղեղ էր՚ հանցագործ աշխարհում: Ռոբերտ Իվանովը իր ՙՄաֆիան ԱՄՆ»-ում գրքում գրում էր. Լուչիանոյի սխալը նրանում էր, որ նա շփվում էր ոչ իտալական ծագում ունեցող հանցագործների հետ, նրա սխալը նաև հրեաներին հավասարազոր դասելն էր, նրանք անգամ ավելի շատ շահույթ էին ստանում, քան սիցիլիացիները ՙՄեծ յոթնյակից՚: Միայն դա կարող էր հաստատել այն, եթե նա կորցներ հեղինակությունը ուրիշ ՙընտանիքների՚ ղեկավարների մոտ: Բայց դա տեղի չունեցավ: Ոչ-ոք չէր կարող հակառակվել ՙԿոզա Նոստրա՚-ի հեղինակության դեմ: Դա Լուչիանոյի սխալը չէր, այլ այն ժամանակվա հեղափոխական նորամուծություն էր:

ՙԿոզա Նոստրա՚-ի համար աշխատում էին ոչ միայն սիցիլիացիները, այլ բոլոր նրանք, ում կարիքն ուներ այս հսկա կազմակերպությունը: Հարկ է նշել, որ գանգստերները, որոնք իտալական ծագում չունեին, աշխատում էին ՙԿոզա Նոստրա՚-ի համար, բայց իրավունք չունեին ընդգրկվել նրա շարքերը և դառնալ լիիրավ անդամ: Այդպիսի խիստ և դաժան օրենքները պահպանվում են առ այսօր:

Похожее изображение

Լուչիանոն իր հսկողության տակ վերցրեց մարմնավաճառությունը: Նա դարձավ Նյու-Յորքի համար 1 կավատը, նրան էր պատկանում 200 հասարակական տուն: 1935-ին նրա շահույթը կազմում էր մոտավորապես 20 մլն դոլար:

Թոմաս Դյուդին որոշեց ձերբակալել Լուչիանոյին: Կազմակերպեց գաղտնի օպերացիա: 20 ժամում ոստիկանությունը այցելեց 40 հասարակական տուն: Ձերբակալվեց 120 մարդ: Նրանցից միայն մի վկա խոսեց` մարմնավաճառ Նենսի Պրեսերը:

Լուչիանոյին դատապարտեցին 50 տարվա ազատազրկման:

1929 թ-ին պատերազմ ծագեց Մասերիայի և նրա հակառակորդ Սալվադոր Մարանզանոյի գլխավորած հանցախմբի միջև: Լուչիանոյին գողացան Մարանզանոյի մարդիկ։ Սառույց կոտրելու մուրճով գլխին հարված ստանալուց հետո նա կորցրեց ձայնը: Նա փաստորեն անկում ապրեց: Հետագայում հանդես եկավ որպես Լակեյ Լուչիանո:

1931թ-ի ապրիլին, Լուչիանոն և խմբի 2 ուրիշ անդամներ, որոշեցին կազմակերպել իրենց ղեկավարի` Մասերիայի սպանությունը: Վեց ամիս անց Մայեր Լանսկիի օգնությամբ Լուչիանոն կազմակերպեց Սալվադոր Մարանզանոյի սպանությունը: Լուչիանոն դարձավ Նյու-Յորքի ամենակարևոր հանցագործ ղեկավարը: Հետո նա միացավ Լուի Լեպկ Բազալտերի, Էյբ Ռելզի և Ալբերտ Անաստազիայի հետ` ձևավորելով հայտնի ՙմարդասպանների միությունը՚, որը իրագործում էր սպանություններ` հանուն փողի:

Ֆիորելլո Լա Գարդիան` Նյու-Յորքի քաղաքապետը, հատուկ առաջադրանք տվեց Նյու-Յորքի գլխավոր քննիչ Թոմաս Դյուեին, քննել Լուչիանոյի աշխատանքային հետաքրքրությունները: 1936 թ. նա ուներ բավականին վկայություններ Լուչիանոյի անօրինական գործունեթյունների մասին։ Նա ձերբակալվեց և մեղադրվեց տարբեր հանցագործությունների մեջ: Լուչիանոն ճանաչվեց մեղավոր և դատապարտվեց 30 տարվա ազատազրկման: Սակայն Լուչիանոն շարունակում էր ղեկավարել հանցագործ աշխարհը բանտից:

1946 թ-ի փետրվարին, Թոմաս Դյուեյը` արդեն որպես Նյու-Յորքի մարզպետ, համաձայնության գալով Լուչիանոյի հետ, որոշեց աքսորել նրան Իտալիա: Նա կարճ ժամանակով էր աքսորվում, այդ պատճառով ապրում էր Հռոմում: Բայց 1947թ-ին ղեկավարում էր իր հանցագործ գործողությունները Կուբայից: ԱՄՆ-ի կառավարությունը կարողացավ համոզել Կուբայի իշխանություններին, որ նորից Իտալիա ուղարկեն Լուչիանոյին:

Չարլի Լակեյ Լուչիանոն մահացավ սրտի կաթվածից, 1962 թ-ի հունվարի 26-ին, Նեապոլում:

Էժեն Ֆրանսուա Վիդոկը, որ նախընտրում էր, որ իրեն պարզապես անվանեն Վիդոկ, պատմության մեջ առաջին հանճարեղ մասնավոր խուզարկուն էր։ Նա գործել է 19-րդ դարում։ Հասցրել է բանտ նստել Ֆրանսիական Գվիանայի Կայեննեում՝ միանգամից մի քանի ծանր հոդվածներով։

Լեգենդար Վիդոկի հիմնած ֆրանսիական «Սյուրտեից» առաջ աշխարհում խուզարկուական բյուրոներ գոյություն չեն ունեցել: Լոնդոնում 1842-ին միայն Սքոթլանդ Յարդին կից ստեղծվեց հետաքննությունների բաժին, որին իրենց օգնությունն առաջարկած մասնավոր խուզարկուներին մարմնավորում է մտացածին Շերլոք Հոլմսը: Մասնավոր խուզարկուների քանակն Անգլիայում 1895 թվականին հասավ 600-ի: Շոտլանդացի Ալան Պինկերտոնր 1850-ին Չիկագոյում բացեց խուզարկուական գործակալություն: Նրա 11 անդամները ոչ միայն բացահայտեցին հարյուրավոր հանցագործություններ, արև պահպանում էին ԱՄՆ նախագահ Լինքոլնի անվտանգությունը: Պինկերտոնի գործակալության 250 մասնաճյուղեր այսօր աշխատում են 22 երկրներում:

Վիդոկը ծնվել է Ֆրանսիայում, Արրասում, 1775թ. հուլիսի 23-ին, հացթուխի ընտանիքում: 10 տարեկանից գողանում էր հոր թխած բուլկիները, պատանեկան հասակում քարշ էր գալիս գինետներով` օրերն անցկացնելով թղթախաղով ու մատչելի կանանց հետ, իսկ պարտքերը մարելու համար տնից թռցնում էր ճաշի ընտանեկան արծաթե սպասքը: 16 տարեկանում նա լրիվ գողացավ հոր փողերը՝ Ամերիկա փախչելու համար: Բայց Օստենդեի նավահանգստում նրան թալանեցին, և նա հայտնվեց թափառական կրկեսային խմբում, որտեղ կուլ էր տալիս հում միս ու քարեր, իսկ ազատ ժամերին կրկին տարված էր հյուրախաղերի եկած արտիստուհիներով: Նրա տանջված ծնողները թեթևացած շունչ քաշեցին, երբ որդին հայտարարեց, որ մեկնում է բանակ:

1791 թվականին, երբ եվրոպական միապետները արշավ էին սկսել հեղափոխական Ֆրանսիայի դեմ, Վիդոկը Բուրբոնյան գնդում էր: Նրա մարտական կյանքը կրկին անցնում էր գինետներում և մենամարտերում, բայց ճակատում խիզախորեն մարտնչում էր այն օրերին, երբ իր հանցանքների համար ձերբակալված չէր լինում: 3 անգամ դատապարտվել է գնդակահարության: 1793-ին դավաճան գեներալ Դյումուրիեի հետ անցնում է ավստրիացիների կողմը, բայց նեղանում է ավստրիացիների անտարբերությունից ու վերադառնում ֆրանսիական զորք: Եվ կրկին ողջ է մնում, թեև դավաճաններին մահապատիժ էր հասնում:

18 տարեկանում հասցրել էր այնքան արկածներ ունենալ, որ ուրիշներն ամբողջ կյանքում չեն ունենում: Հայրենի քաղաքում մոլեգնում էր յակոբինյան ահաբեկչությունը. ամեն օր դեպի գիլյոտին էին քարշ տալիս նոր զոհերի: Վիդոկն էլ, վերցնելով Ռոաո ազգանունը, բնակություն հաստատեց Բրյուսելում, որը զավթել էին ֆրանսիացիները: Այնտեղ քաջարի բախտախնդիրը մտավ մեծ համբավ ձեռք բերած «Թափառական բանակ», սա քրեական տարրերի մի խմբավորում էր, որի անդամները, կասկածից դուրս լինելու համար, գործում էին զինվորական համազգեստով: Ներկայանալով որպես պատերազմի հերոս` Վիդոկը խելքահան արեց արդեն ոչ երիտասարդ բելգիացի մի բարոնուհու և նրանից գողացավ 15 հազար ոսկե դուկատ: Այս փողերով նա 1796-ի մարտին եկավ Փարիզ: Այստեղ 2 ամսում վատնեց իր ողջ կապիտալը և գնաց գնչուների հետ թափառելու: Լիլում շատ արագ լեզու գտավ Ֆրանսինա անունով մի գեղեցկուհու հետ, որին անհույս խանդում էր: Մի անգամ նա դաժանորեն ծեծեց աղջկա սիրեկաններից մեկին և երեք ամսով հայտնվեց բանտում: Բայց նույն Ֆրանսինայի օգնությամբ փախավ բանտից` հաջողացնելով բանտի բոլոր պահապաններին փակել իր խցում: Գտնվելով փախուստի մեջ` էժենը բազմաթիվ անուններ ու մասնագիտություններ փոխեց` ձևանալով արտիստ, հոգևորական, նույնիսկ ոստիկանության սպա: Բայց նրան, այնուամենայնիվ, բռնեցին և դատապարտեցին ութ տարվա տաժանակրության` գողությունների և փաստաթղթեր կեղծելու համար: Սակայն նա նորից հաջողացրեց մի քանի անգամ փախչել: Հանդուգն փախուստների համար նրան կոչեցին «Համարձակության արքա»: Ասում էին, թե Վիդոկը կարող է անցնել պատի միջով, չայրվել կրակի մեջ և չխեղդվել ջրում:

Հերթական փախուստից հետո թաքնվեց Բրետանում, մաքսանենգների մոտ, որտեղ էլ ձերբակալվեց և ուղարկվեց նախ Բիսետր բանտ, ապա Տուլոնի զնդան: Կես տարի էժենը հաստ պարան էր հյուսում… Այս անգամ էլ հաջողեց փախչել և նորից հայտնվել Արրասում` ներկայանալով որպես գերմանացի: Նրա հայրն արդեն մահացել էր, եղբայրներն ու քույրերը ուրիշ քաղաքներ էին մեկնել: Էժենն օգնում էր մորը, առևտուր էր անում կրպակում: Սակայն ոստիկանությունը հետքի վրա ընկավ: Վիդոկը նորից փախուստի դիմեց, և նրան` որպես վտանգավոր հանցագործի, հեռակա կարգով դատապարտեցին մահապատժի: Բայց ճիշտ ժամանակին իշխանության եկավ Նապոլեոնը, որը սկսեց զանգվածաբար զինվորական ծառայության կանչել կամավորներին: Էժենը, ինչպես միշտ ուրիշի անունով, մտավ նավատորմ: Այդտեղից նա արագ տեղափոխվեց հայտնի ծովահեն Ժան Բարտի նավը և մասնակցեց անգլիական նավը զավթելուն: Հետո ստացավ հրետանու կապլարի աստիճան և Բուլոնում մտավ «Օլիմպիականներ» գաղտնի կազմակերպության շարքերը, որը կազմակերպվել էր մասոնական կարգի համաձայն:

Վիդոկն իր կյանքի 4-րդ տասնամյակը դիմավորեց Փարիզում` ծիծաղելի ցածր թոշակով ու վզին նստած առաջին կնոջ ընտանիքով: Փող վաստակելու համար նա կրկին դիմեց հին արհեստին` գողացված ապրանքների առք ու վաճառքին, որը նրան կրկին հասցրեց Բիսետր: Բանտում նա մի նամակ գրեց փարիզյան ոստիկանության առաջին բաժանմունքի վարիչին` հաղորդելով, որ ոսկերիչներից մեկի վրա ավազակային հարձակում է լինելու: Թալանչիները ձերբակալվեցին: Վիդոկն ամիսներ շարունակ բանտում խցից խուց էր անցնում և նյութեր հավաքում մայրաքաղաքի հանցագործ աշխարհի մասին: Նա Բիսետրը թողեց Փարիզի քրեականների հսկա ցուցակով:

Այն ժամանակվա Ֆրանսիան բավական լիբերալ էր և 1811 թվականին ոստիկանության վարչությանը կից նրա նախագծով ստեղծվեց «Սյուրտե» («Անվտանգություն») կազմակերությունը` աշխարհում առաջին քրեական հետախուզությունը: Բրիգադի պետ նշանակվեց Վիդոկը: Բրիգադն անձամբ ինքն էր կազմավորել, հիմնականում` նախկին քրեականներից: Նրա կարգախոսն էր․ «Միայն հանցագործը կարող է բացահայտել հանցագործությունը»։ Դեդուկտիվ մեթո՞դ․․․ խնդրեմ։ Ագենտուրա՞․․․ միշտ։ Ձեռնամա՞րտ․․․ նա չուներ հավասարը։

Այսպիսով՝ նախկին հանցագործը աշխատանքի անցավ ոստիկանությունում։

Նրա ղեկավարությամբ աշխատող 12 նախկին հանցագործներն իրենց պետի հետ կարճ ժամանակում հասան անհավատալի հաջողությունների: Եթե հավատանք պաշտոնական գրագրությանը, մեկ տարում նա ձերբակալեց 15 մարդասպանի, տների կողոպուտով զբաղվող 120 գողի, 73 գրպանահատի, գողացված ապրանքի 38 գնորդի, 227 թափառաշրջիկի, բացահայտեց 811 հանցագործություն և կանխարգելեց մոտ հարյուրը: Վիդոկը հիանալի գիտեր իր «խնամարկյալներին», առանց որևէ քարտարանի, միայն փայլուն հիշողության շնորհիվ հազարավոր հանցագործների դեմքեր ու անուններ էր մտապահում: Նրա` արդեն նախկին «գործընկերները» նրան մահվան էին հեռակա դատապարտել, բայց նա հայտնվում էր ամենախուլ հետնախորշերում ու որջերում` փոխելով իր արտաքինը: Նրան ամենուրեք վստահում էին, որովհետև հիանալի էր տիրապետում գողական ժարգոնին: Երբեմն հենց ինքն էր կազմակերպում շատ հանցագործություններ` դրանց մասնակիցներին հանձնելով ոստիկանության ձեռքը: 18 տարվա ընթացքում նրա հուշարարությամբ ձերբակալվեց 17 հազար մարդ, որոնցից ավելի քան 400-ին ուղարկեցին գիլյոտինի:

Բայց Վիդոկի բարձրակետը դարձավ ոմն Ալքիմիկոսի ոչնչացումը, որը բոնդիանայի բոլոր թոփ չարագործների նախատիպն էր։ Այս սև մոգի համբավ ունեցող դաժան ու հնարամիտ մարդասպանն ուներ մի բնորոշ գիծ․ նա կրում էր հայելային դիմակ, այնպես, որ զոհը վախճանից առաջ տեսնում էր միայն իր իսկ դեմքի արտացոլանքը։ Վիդոկը նրա հետքի վրա դուրս եկավ կես տարվա ընթացքում և սպանեց։ Ալքիմիկոսի անձն այդպես էլ անհայտ մնաց։

Ոստիկանները չսիրեցին Վիդոկին. կասկածում էին, որ նա միայն «մանրապճեղներին» է հասցնում ոստիկանատուն, իսկ հանցագործ «գեներալներին» կաշառքով ազատ է արձակում: Ասում էին, նրա ենթականներն իրենք են զբաղվում գրպանահատությամբ ու գողություններով: Եվ նա իր բրիգադին սպիտակ ձեռնոցներ հագցրեց, որի պատճառով անհնար է գրպան կտրել (ֆրանսիական «Սյուրտեի» աշխատակիցները մինչև օրս սպիտակ ձեռնոցներ են կրում` ի նշան համազգեստի անաղարտության): Վիդոկն իր մարդկանցով մտնում էր ոչ միայն գողական «մալինաներ» (որջեր), այլև ազնվականների պալատները: Լուվրում նա ձերբակալեց կոմս դո Ռուսսիլյոնին, որը գրպաններն էր խոթել գողացած թանկարժեք քարեր: Նախկին դատապարտյալը մեծ ճանաչում ձեռք բերեց, և Լյուդովիկոս 18-րդ արքան, որն իշխանության եկավ Նապոլեոնի գահընկեցությունից հետո, անձամբ ներում շնորհեց նրան ու չեղյալ հայտարարեց նախկին դատավճիռը: Բավական միջոցներ վաստակելով` Վիդոկը 1820-ին ամուսնացավ երիտասարդ այրի Ժաննա-Վիկտուար Գերենի հետ, որը չորս տարի անց մահացավ Ֆրանսիայում մոլեգնող տուբերկուլյոզից: Բայց երկրում քաղաքական կյանքն էլ էր եռում, ու 1827-ին ոստիկանության պրեֆեկտ (նախարար) նշանակվեց Դելավոն. նա անմիջապես չսիրեց Վիդոկին: 52-ամյա լեգենդը հարկադրված էր պաշտոնաթողության դիմում գրել:

1830 թվականին էժենն ամուսնացավ իր զարմուհու` Ֆլերիդ-Ալբերտին Մանյեյի հետ, որն իրենից 18 տարի փոքր էր: Վիդոկին թոշակ չէին նշանակել, ուստի շքեղ կյանքին սովոր խուզարկուին շուտով փող պետք եկավ: Հրատարակիչ Տենոնը նրան առաջարկեց հուշեր գրել և շռայլ կանխավճար տվեց` 34 հազար ֆրանկ: Արդեն մի քանի ամիս անց տպագրվեց «Վիդոկի գրառումները» քառահատորի առաջին գիրքը, որն աղմկալից հաջողություն ունեցավ: Այս գիրքը համաշխարհային բեսթ-սելերի առաջին օրինակներից մեկը դարձավ: 30 հազար տպաքանակով լույս տեսած գիրքը մի քանի տարվա ընթացքում թարգմանվեց 8 լեզվով: Դեռ մանուկ հասակից ոչ մի տող չգրած Վիդոկը, պարզվեց, անչափ կենդանի, պատկերավոր լեզու ու եզակի հումոր ունի: Նրա գիրքն անչափ հետաքրքիր պատմությունների մի շարան էր, որոնցից ամեն մեկը մի ողջ վեպի սյուժե կարող էր դառնալ: Հետագայում նրա գրչի տակից դուրս եկան տասից ավելի գրքեր: Դրանց թվում էին «Գողեր» փաստագրական ուսումնասիրությունը, մասնագետների համար անչափ բարձրարժեք «Գողական խոսվածքի (արգոյի) բառարանը, «Փարիզի իսկական գաղտնիքները» վեպը: Նա ստեղծել է նաև «Մի քանի խոսք հեղինակի մասին» տրակտատը, որում գրող-գործակալը հանցագործության դեմ պայքարի իր մեթոդներն է առաջարկում` ներառելով «աշխատանքի միջոցով վերադաստիարակությունը» և դատապարտյալների կյանքի պայմանները մարդկային դարձնելը:

Վիդոկը Փարիզին մերձակա Սեն-Մանդե փոքրիկ քաղաքում բացեց թղթի ֆաբրիկա, որտեղ աշխատում էին նախկին բանտարկյալներ: Բայց 1832-ին այս էքսպերիմենտն ավարտվեց: Փարիզում բռնկվեց հանրապետական ապստամբությունը, և Վիդոկին նորից հրավիրեցին «Սյուրտե», որպեսզի գլխավորի վարձկանների դեմ պայքարը: Նա ստեղծեց «թռչող ջոկատներ», որոնք հաջողությամբ անցնում էին խռովարարների թիկունքը գաղտնի ուղիներով, որոնք հայտնի էին միայն իրեն` Վիդոկին: Ապստամբությունը ճնշվեց, և նախկին կալանավորն արժանացավ Լուի Ֆիլիպ թագավորի շնորհակալությանը: Թագավորը նրան անվանեց «գահի փրկիչ»: Բայց նրա թշնամիները չէին խաղաղվում: Արդեն սեպտեմբերին Վիդոկը կրկին կանգնեց դատարանի առջև:  Նրան մեղադրում էին գողական ավազակախմբերին հանցագործության մղելու համար: Բայց Վիդոկը նորից խույս տվեց արդարադատությունից:

Աներեր էժեն Ֆրանսուա Վիդոկը 1833 թվականին բացեց սեփական հետաքննությունների բյուրոն՝ Ֆրանսիայում (նաև ողջ Եվրոպայում) առաջին մասնավոր դետեկտիվ գործակալությունը: Այն զբաղվում էր ոչ միայն հանցագործների որոնելով, այլև, այսպես ասած, քոնսալթինգով. այստեղ ընդամենը 2 ֆրանկով գործարարները տեղեկություններ էին ստանում իրենց գործընկերների մասին, որպեսզի որոշեն նրանց ազնվության աստիճանը: Վիդոկի այցելուների թիվը մեկ տարվա ընթացքում հասավ 4 հազարի, գործարար ոլորտներում շատ պատկառելի արժեք ուներ Վիդոկի բյուրոյի տված տեղեկանքը: Բայց ոստիկանությունում նստած չարակամները չէին խաղաղվում, այժմ արդեն «Խուզարկուների արքայի» դեմ մեղադրանք մեղադրանքի հետևից էին ներկայացնում: Սկզբում նրանք խուզարկություն կատարեցին նրա գրասենյակում և առգրավեցին մի քանի հազար գործ: Վիդոկը չվհատվեց, բացառիկ հիշողությունը նրան օգնեց մտապահել ամենակարևոր տեղեկություններն ու փաստերը: Հետո նրան կրկին փորձեցին դատի տալ, բայց իշխանությունը հերթական անգամ փոխվեց` միապետությունը դարձավ հանրապետություն, իսկ ապա գահին հայտնվեց Նապոլեոն Երրորդը: Այս ամբողջ խառնաշփոթի ու քաոսի մեջ նրան էլի մոռացան: Վիդոկի այցելուների թիվը տարեցտարի աճում էր, բյուրոն իր մասնաճյուղերը բացեց գավառներում: Այժմ քրեական ու տնտեսական հանցագործություններ բացահայտելու հետ միաժամանակ այն զբաղվում էր նաև ամուսնական անհավատարմություններ ապացուցելով: Էժենն այս ոլորտում հարուստ փորձ ուներ: Նա ջանասիրաբար աշխատեց մինչև մահ, որը վրա հասավ 1857 թվականի մայիսի 11-ին: 82-ամյա «Համարձակության արքան» ժառանգներ չուներ, և հսկա ունեցվածքը, որին տիրանալու համար քափ ու քրտինք մտած պայքարում էին նրա արտամուսնական կապերից ծնված երկու-երեք որդիները, բաժին հասավ իր գործակալությանը` խուգարկության բյուրոյին: Մահից առաջ Վիդոկը ցավով ասաց.

Ես կարող էի մարշալ դառնալ, եթե այդքան չսիրեի փող ու կանանց:

 

  • 1
  • 2

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.