Կարգ՝ ԵՎՐՈՊԱ

Իտալիայում մի խումբ հանցագործներ փորձել են գողանալ Ferrari ընկերության հիմնադիր Էնցո Ֆեռարիի մասունքները: Տեղական իրավապահաների տվյալներով նրանք մտադիր են եղել վերադարձնելու համար գումար պահանջեին: Սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել նրանց մտադրությունները, հայտնում է Reuters-ը:

Ոստիկանական գործողություններից հետո ձերբակալվել են խմբի 30 անդամների: Խմբի հիմնական զբաղմունքը եղել է թմրանյութերի առք ու վաճառքով: Հետաքնությունը շարունակվում է:

Էնցո Ֆեռարին ծնվել է 1898 թվականին Մոդենա քաղաքում: 1920 թվականին Էնցոն դարձել է Alfa Romeo-ի թեստ-վարորդը: Ինը տարի անց հիմնադրում է Scuderia Ferrari ընկերությունը:

Ֆեռարին մահացել է 1988 թվականին 90 տարեկան հասակում: Նրան թաղել են Մոդենայի մոնումենտալ գերեզմանոցում:

Associated Press-ը հայտնում է, որ Ֆրանսիայի դատարանը ահաբեկիչ Իլյիչ Ռամիրես Սանչեսին, որը հայտնի է Կառլոս անունով,  դատապարտել է երրորդ ցմահ բանտարկության:

Նշվում է, որ Կարլոսը արդեն երկու ցմահ բանտարկության է դատապարտվել սպանության և հարձակման համար:

Նոր դատավճիռը սահմանվել է ահաբեկչության կազմակերպման գործով:

1974 թ. Կարլոսը սրճարանի պատշգամբից, որը տեղակայված էր Փարիզի առևտրական շրջանում, նռնակը նետել էր մարդկանց բազմության մեջ:

Պայթյունի արդյունքում զոհվել էր երկու քաղաքացի և ևս 32-ը՝ վիրավորվել:

Փարիզի Օռլի օդանավակայանում անհայտ տղամարդը հարձակվել է զինվորական պարեկի վրա, հաղորդում է BFM TV հեռուստաալիքը:

Նախնական տվյալներով՝ տղամարդը փորձել է զենքը խլել օբյեկտը պահպանող զինվորից:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ զինվորները կրակ են բացել, տղամարդը տեղում մահացել է:

Ներկայումս օդանավակայանում անվտանգության միջոցառումներ են իրականացվում՝ պարզելու համար արդյոք հարձակվողը համախոհներ չի ունեցել: Դեպքի վայր են եկել ոստիկանության հատուկջոկատայինները:

Ֆրանսիայի վարժարաններից մեկում կրակ է բացվել, կան տուժածներ։ Այս մասին հաղորդում է France Press-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի Գրաս քաղաքի հարավ-արևելքում։ Հրաձգության գործով մեկ կասկածյալ է ձերբակալվել: Դեպքի վայրում ոստիկանության հատուկ ջոկատայիններ են աշխատում: Զինված տղամարդը կրակ է արձակել վարժարանի տնօրենի ուղղությամբ:

Սիցիլիայում Ջուզեպե Պեկորարոն, ում մեղադրում են անօթևան մարդուն այրելու մեջ, խոստովանել է, որ սպանությունը կատարել է խանդի պատճառով, փոխանցում է BBC-ն:

Պեկորարոն դատարանում խոստովանել է, որ Մարչելո Չիմինոյի վրա բենզին է լցրել և նրան այրել ապաստարանի մուտքի մոտ:

Բենզալցակայանում աշխատող Պեկորարոն կարծում է, որ անտուն տղամարդն իր կնոջը հետապնդել է: Տեսահսկման սարքն արձանագրել է, թե ինչպես է Պեկորարոն դույլով բենզինը լցրել փողոցում քնած Չիմինոյի վրա: Հարևանները հայտնել են, որ լսել են սարսռացնող աղաղակներ: Չիմինոն մահացել է մինչև շտապ օգնության գալը: Պեկորարոն կալանավորվել է շաբաթ օրը՝ հանցագործությունը կատարելուց մեկ օր չանցած:

Պալերմոյի քաղաքապետ Լեոլուկա Օրլանդոն սպանությունը վայրագության դրսևորում է անվանել և հայտարարել է, որ քաղաքապետարանի դրոշը կիջեցվի որպես սգո նշան:

Պեկորարոյին սպանության մեղադրանք է առաջադրվել:

Ուրբաթ Բորդոյի դատարանում քննվում էր հայցն ընդդեմ օրենքով գող Արթուր Յուզբաշևի և նրա ղեկավարած հանցագործ խմբի դեմ։ Մեղադրողը Յուզբաշևի համար պահանջում է 10, իսկ խմբի 21 անդամների համար՝ 3-7 տարվա բանտային ազատազրկում։

Վրաստանում ծնված 41-ամյա Արթուր Յուզբաշևը կասկածվում է 2011-2013 թվականներին Ֆրանսիայի տարածքում մաֆիոզ ցանցի ստեղծման և ղեկավարման մեջ։ Հետաքննության մեղադրականով, հիմնականում հայերից ու վրացիներից կազմված Յուզբաշևի խմբավորումը զբաղվել է շորթմամբ, հափշտակություններով, ինչպես նաև ծխախոտի մաքսանենգությամբ։ Ինքը՝ Յուզբաշևը ձերբակալվել է դեռևս 2013 թվականին և կտրականապես հրաժարվում է իր դեմ ներկայացված մեղադրանքներից։

«Прайм Крайм»-ի տեղեկություններով, քրեական նույն գործի շրջանակներում անցնում է ևս մեկ օրենքով գող, Յուզբաշևի «սանիկ» Նոդար Ալոյանը (Նոդար Թբիլիսկին), որին Ռուսաստանից արտահանձնելու ուղղությամբ աշխատանքներ է տանում ֆրանսիական կողմը։ Նոդար Ալոյանն անցած տարի ձերբակալվել է Մոսկվայում՝ ՌԴ ՆԳ նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից՝ Ինտերպոլի գծով։

«Прайм Крайм»

Աշակերտներին տեղափոխող ավտոբուսը երկուշաբթի շրջվել է Ռումինիայի արևմուտքում՝ Խունեդոարա շրջանի մայրուղում: Realitatea հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 13 երեխաներ վնասվածքներ են ստացել:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ բոլոր տուժողները տեղափոխվել են հիվանդանոցներ և արդեն իսկ անհրաժեշտ բժշկական օգնություն են ստացել:

Պատահարի ժամանակ ավտոբուսում են եղել11-ից մինչև 19 տարեկան 17 երեխաներ:

Վթարի պաշտոնական պատճառի մասին առայժմ չի հաղորդվում, սակայն ոստիկանության տեղեկություններով՝ վարորդը կարող էր ղեկին քնած լինել:

Գերմանական ոստիկանությունը փնտրում է նախօրեին Դույսբուրգ քաղաքում Sparkasse բանկի մասնաճյուղի վրա հարձակված չարագործներին:

Մարտի 16-ին բանկի շենքից ոչ հեռու ձերբակալված երկու կասկածյալներին բաց են թողել, քանի որ նրանց նկատմամբ կասկածները չեն հաստատվել, հաղորդում է AP գործակալությունը:

Ներկայումս ոստիկանությունը որոնում է կարմիր գույնի VW Golf-ը: Ոստիկանության տվյալներով՝ կողոպտիչներին հաջողվել է փախուստի դիմել բավականին խոշոր գումարով: Ավելի կոնկրետ տվյալներ չեն հաղորդվում:

Բանկի մասնաճյուղը փակ է: Կողոպուտի ականատես դարձած աշխատակիցներին հոգեբանական օգնություն է ցուցաբերվում:

Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի լայնածավալ գործողությունը, որի ընթացքում 69 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում՝  քաղաքական գործիչներ ու ձեռնարկատերեր, տեղի է ունեցել չորեքշաբթի լուսաբացին՝ Նեապոլում, իտալական ֆինանսական գվարդայի հատուկ ստորաբաժանման կողմից։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վայակոչելով տեղի լրատվամիջոցներին։

Համաձայն Իտալիայի իրավաահ մարմիններից ստացված տեղեկության՝ գործողությունն ուղղված է եղել «Կազալեզի» կլանի դեմ, որը գործում են կամորա հանցախմբի շրջանակներում։ Ձերբակալվածները մեղադրվում են կոռուպցիայի, պետական կառույցների տեղաբաշխման թենդերներում ծառայողական դիքրի չարաշահման եւ մաֆիոզային գործունեությանը հարելու մեջ։

Տվյալ գործի վերաբերյալ քննչական գործողությունները կոորդինացրել է Նեապոլի՝ մաֆիայի դեմ պայքարի բաժինը։

Գերմանիայի կառավարությունը դատապարտել է այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը, որն ավելի քան 30 մարդու կյանք է խլել: Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն, հղում կատարելով Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք հոսպիտալի վրա տեղի ունեցած հարձակումը. մեր տվյալներով, բախումները դեռևս շարունակվում են: Աջակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթում», — նշվում է հայտարարության մեջ:
Գերմանական գերատեսչությունը նաև տեղեկացրել է, որ ահաբեկիչների դեմ պայքարում շարունակելու է օգնություն ցուցաբերել Աֆղանստանին:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.