Կարգ՝ ԵՎՐՈՊԱ

Ֆրանսիայի կենդանաբանական այգում որսագողերը ռնգեղջյուր են սպանել: Ինչպես հաղորդում է BBC-ն, սա, ենթադրաբար, նմանատիպ առաջին միջադեպն է Եվրոպայում:

Այգու աշխատակիցները Վինսին՝ չորս տարեկան սպիտակ ռնգեղջյուրին նկատել են հինգշաբթի առավոտյան, Փարիզից ոչ հեռու գտնվեղ Թուարի կենդանաբանական այգու տարածքում:

Կենդանու եղջյուրներից մեկը սղոցով կտրված է եղել, հայտնել են ոստիկանությունից:

Սև շուկայում աֆրիկյան ռնգեղջյուրների եղջյուրները շատ թանկ արժեն, և այդ պատճառով որսագողերի ձեռքով ամեն ամիս մոտ 100 կենդանի է սպանվում:

Սակայն առաջին անգամ է, որ որսագողերն իրենց ավարը փնտրում են եվրոպական կենդանաբանական այգում: Չարագործները 3 անգամ կրակել են Վինսի գլխին և տարել եղջյուրը, որի 1 կիլոգրամը արժե 60 հազար դոլար (մի եղջյուրը մի քանի կիլոգրամ է կշռում):

Ավստրալիայի ոստիկանությունն ու սահմանապահները Սիդնեյում 540 կգ մետամֆետամին տեղափոխող նարկոսուրհանդակների են կալանավորել: Թմրանյութի արժեքը կազմում է 247 մլն դոլար, հողորդում է ՌԻԱ նովոստին:

Ավստարալիայի դաշնային ոստիկանությունը հաղորդել է, որ օպերացիայի ժամանակ 20-30 տարեկան յոթ մարդ է ձերբակալվել, որոնք զբաղվել են թմրանյութի տեղափոխմամբ:

Թմրանյութի առգրավված խմբաքանակը Ավստրալիայի պատմության մեջ գրանցված տասը ամենախոշոր խմբաքանակների ցուցակում է:

Իսպանիայում ոստիկանությունը ձերբակալել է սկանդալային խնջույքի մասնակիցներից մեկին, որն ավարտվել էր հաշիվը վճարել չցանկացող հաճախորդների զանգվածային փախուստով, հաղորդում է BBC-ն:

Չորեքշաբթի նա պետք է կանգնի դատարանի առջև: Եվս մեկ կասկածյալ որոնվում է:

Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ, «Կարմեն» հյուրանոցի ռեստորանում, որտեղ ավելի քան հարյուր ռումինացիներ սեղան էին պատվիրել երեխայի մկրտության հետ կապված:

Նրանք նախապես կանխավճար էին տվել: «Նրանք պարում էին, հետո հանկարծ անհետացան: Հարյուր հոգին հեռացան մեկ րոպեի ընթացքում,- պատմել է հյուրանոցի սեփականատերը,- Նրանք բոլորը միանգամից փախան»:

Նա ասել է, որ նախկինում երբեք նման միջադեպի չի առնչվել: Փախուստի դիմած հյուրերը չեն վճարել մոտ 2 հազար եվրո:

Ավելի ուշ պարզվել է, որ նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել նաև մեկ այլ ռեստորանում, այն տարբերությամբ, որ այնտեղ հարսանյաց կապակցությամբ է եղել խնջույքը:

Գերմանիայում կալանքի տակ է առնվել Ադրբեջան  թրմանյութի խոշոր խմբաքանակ տեղափոխող բեռնատարը: Վկայակոչելով գերմանական լրատվամիջոցներին՝ haqqin.az-ը գրում է, որ բեռնատարը կալանքի է վերցվել Նյուրնբերգի շրջանում: Հիմնական մեղադրյալը Լյուդենշայդի 51-ամյա բնակիչն է, ով երկու մեղսակից է ունեցել՝ վարորդն ու ես մեկ տղամարդ, ով խոստովանել է, որ թմրանյութ է բեռնել:

Հոլանդիայից ուղևորվող բեռնատարում 195 կգ հաշիշ եւ  մարիխունա է հայտնաբերվել: Հետաքննության ընթացքում բացահայտվել է նաեւ Թուրքիայի եւ Վրաստանի հետ կապը: Հավանաբար, այս երկրների միջոցով են հանցագործները մտադիր եղել տեղափոխել իրենց ապրանքը:

Մաքսային պետական կոմիտեի ղեկավար Այդին Ալիեւն ասել է, որ 2016 թվականին մաքսատան աշխատակիցները սահմանին գրեթե մեկ տոննայից ավելի հերոին են առգրավել:

Բաքվում 2016 թվականի վերջին 473 կգ թրմանյութերի եւ հոգեմետ նյութերի ոչնչացման  199 վճիռ է իրագործվել: Ոչնչացվել է 264 կգ մարիխունա, 164 կգ օփիում, 27 կգ հերոին, 16 կգ հաշիշ: Առգրավված միջոցների ընդհանուր գինը «սեւ շուկայում» կազմել է 12 մլն մանաթ:

Ֆրանսիացի ոստիկանական դիպուկահարը պատահաբար կրակել և վիրավորել է երկու մարդու` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթի ժամանակ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ Օլանդը Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Վիլոնոն քաղաքում երկաթուղային նոր ճանապարհի բացմանը նվիրված ելույթ է ունեցել:

Դիպուկահարը 100 մետր հեռավորության վրա է եղել: Որոշ տվյալների համաձայն, նա սայթաքել է և պատահաբար քաշել ձգանը:

Երկաթուղային կայարանի աշխատակիցը և մատուցողը ստացել են թեթև վնասվածքներ, փոխանցում են տեղական լրատվամիջոցները:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.