Կարգ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ

«Прайм Крайм»-ին հայտնի է դարձել, որ Հունաստանում շուտով տեղի է ունենալու գողական «սխոդկա» (հավաք), որում օրակարգի քննարկման հարցերից մեկն է դառնալու վերջերս «Բուտիրկայի» քննչական մեկուսարանում օրենքով գող Ախմեդ Սուտուլիի՝ Ահմեդ Եվլոևի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ Օրերս, մեկուսարանի զբոսաբակում Ախմեդը ծեծել է Դատո անունով կալանավորնին, ինչը «հունական» գողերի բուռն վրդովմունքն է առաջացրել, քանի որ Դատոն նրանց հովանավորյալն է, ում շուտով պատրաստվում են ընդգրել իրենց շարքերը։

Դատոն կոնֆերենս-կապի* սեանսներից մեկի ժամանակ անպատվաբեր խոսքերով է արտահայտվել օրենքով գող Չիայի՝ Լաշա Բարատելու մասին։ Դա հասել է Լաշային և նրան սատարող գողերին։ Նրանցից Լևան Աբուլաձեն Հեռավոր Արևելքից զանգահարել է Բուտիրկայի իր մարդուն՝  Վախային և հանձնարարել լուծել Դատոյի հարցերը՝ ստիպելով նրան ներողություն խնդրել։

Դատոն կտրականապես հրաժարվել է ներողություն խնդրել ռեժիմնիկից**՝ արդարանալով, որ Լաշան լավ խոսքերի արժանի չէ։ Դրանից հետո Բուտիրկայի հակասությունը հասել է գողերի մակարդակին, մասնավորապես այնտեղ գտնվող Ախմեդ Սուտուլիին, ով Լևանի ու Լաշայի հետ նույն թուրքական կլանի գողերից է։

Տեսնելով Սուլուտիի ոչ օբյեկտիվ վերաբերմունքը, Հունաստանի գողերը նախազգուշացրել են նրան՝ ձեռք չտալ Դատոյին։ Միևնույն ժամանակ այդ մասին տեղյակ են պահել մոսկովյան գողերին՝ սկսած Օզմանովից ու Պարպալեյից մինչև Տյուրիկը, որ Դատոն արտահայտել է «հունական» գողերի տեսակետը և ինքն էլ «ուր որ ա է» գող է կանգնելու։ Թեև իրենց հովանավորյալին պաշտպանելու «հույների» բոլոր ջանքերին, Սուտուլին բանի տեղ չդրեց նրանց և էն էլ ոնց կպավ Դատյին։

Հիմա, իրենց հերթին, «հույները» մտադիր են դնել Սուտուլիին գողական տիտղոսից զրկելու հարցը։

______________

* հեռախոսային կապի ծառայություն, որը 3 կամ ավելի բաժանորդների հնարավորություն է տալիս միաժամանակ լինել կապի մեջ

** Ուղղիչ-աշխատանքային հաստատության աշխատակից, որը հետևում է կալանավորների ներքին կարգուկանոնի պահպանմանը։

Ապրիլի 19-ին Մոսկվայի հարավում առևտրի կենտրոններից մեկում սպանվել է հայազգի խոշոր գործարար, «Ինպրոմսերվիս» ընկերության սեփականատեր Ալեքսանդր Բաղիրյանը:

Նա մահացու վիրավորում է ստացել իր գրասենյակի մոտակայքում: «Ժամը 21:00-ի սահմաններում 61-ամյա Բաղիրյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է եկել բիզնես կենտրոնից, երբ կրակոցներ են հնչել: Նրա ուղղությամբ առնվազն 5 փամփուշտ է արձակվել: Ընդ որում, կրակ է բացել նրա նախկին գործընկերը»,-հայտնել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը:

Վիրավորում ստացած գործարարին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա որոշ ժամանակ անց մահացել է: Բաղիրյանի ուղղությամբ կրակ բացած անձը ձերբակալվել է: Տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ «Սպանություն» և «Զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով:

Այսօր՝ ապրիլի 23-ին, վաղ առավոտյան ժամը 06:00-ին Մոսկվայի մարզի Զելենոգրադի Յունոստի փողոցում գտնվող սրճարաններից մեկում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է sobesednik.ru-ն՝ հղում կատարելով Ռոսգվարդիայի մամուլի ծառայությանը:

27-ամյա ՀՀ քաղաքացին ատրճանակից 2 կրակոց է արձակել տեղի բնակիչի ուղղությամբ, ում հետ վիճաբանել է սրճարանում: 32-ամյա տեղի բնակիչը կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է: Նա ողջ է մնացել: Հայազգի տղամարդը կրակոցներ արձակելուց հետո փախուստի է դիմել, սակայն քիչ ուշ նրան հայտնաբերել ու ձերբակալել են:

Մեկ այլ՝ LifeNews լրատվամիջոցի տեղեկություններով՝ այսօր Զելենոգրադում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի տասնյակ տղամարդկանց մասնակցությամբ, ինչի հետևանքով 5 հոգի մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են:

Խաբարովսկի մարզում Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցը և ծառայության գրասենյակ այցելած անձը սպանվել են: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հարձակվողը ոչնչացվել է:

«Տեղական ժամանակով 17:02-ին գրասենյակ է մտել անհայտ անձը, և չհատելով սահմանված տեխնիկական հսկողության գոտին, սկսել է կրակել մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով երկու մարդ մահացել է, մեկը վիրավոր է: Հարձակվողը ոչնչացվել է», — ասված է հայտարարության մեջ:

Ռոստուրիզմի նախկին ղեկավարի դատավճիռը` կալանքի յոթ տարի և վնասի փոխհատուցման 28,5 մլրդ ռուբլի

Դմիտրի Ամունցի փաստաբաններն, ընդ որում, հայտարարում են, որ «Մեժպրոմբանկից» հափշտակությանն իրենց պաշտպանյալը ոչ մի առնչություն չունի:

Մոսկվայի` Տվերի դատարանը դատապարտեց Ռոստուրիզմի ղեկավարի նախկին փոխարինողին` Դմիտրի Ամունցին, յոթ տարվա գաղութային ընդհանուր ռեժիմի: Բացի այդ` դատարանը բավարարեց քաղաքացիական հայցը` Ամունցից առգրավելու վնասի փոխհատուցում` 28 մլրդ 513 ռուբլու չափով: Հայցի ապահովման նպատակով նախկին չինովնիկից առգրավվել էին Porsche Cayenne-ն և Ռուբլևյան շոսեում գտնվող տան կեսը: Բացի այդ`դատարանը արգելել է Ամունցին, որը մեղավոր է ճանաչվել հանցագործության մեջ` 33 հոդվածի 5-րդ մասի, 160 հոդվածի 4-րդ մասով ՌԴ Քր. Օ (Կազմակերպված խմբի կողմից առանձնակի խոշոր չափով յուրացման կամ վատնումի մեջ մասնակցություն), երեք տարի զբաղվել ֆինանսատնտեսական գործունեությամբ: Այս մասին հաղորդում է  Newsru.com-ը:

Ամունցի դատապաշտպանները մասնակիորեն համաձայնել են հետաքննության մեղադրանքի այն մասի հետ, որտեղ խոսվում է «Մեժպրոմբանկի» հիմնադիր Սերգեյ Պուգաչևի` սեփական վարկային կազմակերպության միջոցների հափշտակության մասին: Ընդ որում նրանք պնդում են, որ Ամունցն այդ ամենի հետ ոչ մի առնչություն չունի:

Հետաքննությանը հաջողվեց ապացուցել, որ 2008-2009 թվականերին Դմիտրի Ամունցը, որը զբաղեցրել է ՕՊԿ «Դեվելոփմենթի» գլխավոր տնօրենի պաշտոնը, և կատարողական տնօրենության խորհդի նախագահ Ալեքսանդր Դիդենկոն եղել են հանցավոր կառույցի մասնակիցներ, որոնց օգնությամբ հափշտակվել է «Մեժպրոմբանկի» ավելի քան 28 մլրդ-ի չափով միջոցներ: Հանցակիցները ձերբակալվել են 2014 թվականի օգոստոսի 26-ին, իսկ կառույցի կազմակերպիչ բանկիր Պուգաչևը թաքնվել է Լոնդոնում:

Դիդենկոն գնաց հետաքննության հետ մինչդատային համաձայնության, ինչի արդյունքում նրա գործը տեղափոխվեց առանձին դատավարության: 2015 թվականին նա դատապարտվեց երեք տարի պայմանական ազատազրկման, այնինչ ավելի ուշ Մոսկվայի քաղաքային դատարանը փոխել է պատիժը պայմանականից` իրականի:

Գործի քննությունը` «Մեժպրոմբանկի» միջոցների հափշտակման հետ կապված, որը բացվել էր 2011 թվականին, տակավին վերջացած չէ: Կենտրոնական բանկի` 2010 թվականին սկսած ստուգման արդյունքում պարզվել է, որ բանկի ղեկավարությունը ձևակերպել է 226 չապահովագրված վարկեր ավելի քանի 125 մլրդ ռուբլու չափով:

Գալինա Ստարովոյտովայի մարդասպանի փաստաբան՝ 38 ամյա Եվգենի Ռուսակովը հայտնաբերվել է սպանված՝ Վիրիցա բնակավայրում, Լենինգրադի մարզում: Մարզի իրավապահ մարմինները հաստատել են տեղեկությունը:

Փաստաբանի մարմինը ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է ապրիլի 10-ին Սոսնովայա փողոցի շենքերից մեկի բնակարանում: Սպանվածը պառկած էր բազմոցին՝ ձեռքում Չեխական «PODNIK» տեսակի ատրճանակով: Մարմնի մոտ հայտնաբերվել է գլանակ:

Հետախույզները բացահայտել են, որ ապրիլի 9-ին լինելով ալկոհոլի ազդեցության տակ, Ռուսակովը ճանապարհա-տրանսպորտային պատահարի մեջ է ընկել իր տանը մոտենալիս: Նա գտնվում էր Lexus մակնիշի ավտոմեքենայի ղեկին և պատահարից հետո լքելով դեպքի վայրը և գնացել է տուն:

Եվգենի Ռուսակովը եղել էր Վիտալի Աշկինի փաստաբանը, ով իր հերթին մեղադրվում էր Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարովոյտովայի սպանության մեջ: 2005 թ. հուլիսին Աշկինը ճանաչվել է մեղավոր և դատապարտվել 23,5 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Գալինա Ստարովոյտովան սպանվել է իր տան մուտքի մոտ՝ Սանկտ Պետերբուրգում 1998 թ. նոյեմբերի 20-ին: Այս գործի վերաբերյալ նաև դատապարտվել են Յուրիյ Կոլչինը և Պետդումայի նախկին պատգամավոր Միխայիլ Գլուշենկոն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.