Կարգ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Մոսկվայի Տվերի դատարանը կալանքի վճիռ է կայացրել Porsche Cayenne-ի վարորդ Վարդան Սարկիսովի նկատմամբ, որը փետրվարի 19-ին անցումի վրա մահացու վրաերթի է ենթարկել անցորդներից մեկին

«Преступная Россия»-ի տվյալներով փետրվարի 19-ի վաղ առավոտյան Սարկիսովը իր ավտոմեքենայով 145 կմ/ժ արագությամբ Մոսֆիլմովի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդուն, որը փողոցն անցել է հետիոտնի համար նախատեսված վայրով: Դրանից հետո մեքենան վրաերթի ենթարկվածին ևս 300 մ տարել է մեքենայի թափքին, որից հետո ելնելով մայթին բախվել է կայանված մեքենաներին:

Բախումից հետո Porsche Cayenne-ն այրվել է, իսկ Վարդան Սարկիսովը մեքենայում գտնվող ընկերոջ հետ դուրս է նետվել և փորձել փախչել դեպքի վայրից՝ թողնելով վթարի ենթարկվածին: Փախուստի դիմածներին բռնել են դեպքի վայր հասած ոստիկանները, իսկ տուժածը մահացել է մինչև շտապօգնության ժամանումը:

Սարկիսովը ձերբակալվելուց հետո ձեռքի կոտրվածքով հոսպիտալացվել է: Բուժհաստատությունում նա հսկողության տակ է եղել: Սարկիսովի դեմ քրեական գործ է հարուցվել Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցները վարելու կանոնները խախտելու կետով, որն անզգուշաբար մարդու մահվան է հանգեցրել:

Լրատվամիջոցները ճշտել են, որ Վարդան Սարկիսովը մոսկվացի բիզնեսմեն Գեորգի Սարկիսովի որդին է ու «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ: Նա մեկ անգամ չէ, որ մասնակցել է փողոցային ավտոմրցումների և հարաբերությունների մեջ է սկանդալային հայտնի սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի հետ:

Մոսկվայում ձերբակալվել է Ղրիմի նախկին փոխվարչապետ Օլեգ Կազուրինին: Նա կասկածվում է 27 մլն ռուբլի կաշառք վերցնելու մեջ: Նրան ոստիկանությանն է հանձնել նրա ղեկավարը, որը ծանոթանալով ոստիկանության մեղադրանքին իր տեղակալին հեռացրել է նաև աշխատանքից:

Կազուրինը 2016 թվականի դեկտեմբերին գումար է վերցրել Ղրիմում բնակելի շենքեր կառուցելու թույլատվության համար:

«Прайм Крайм»-ին հայտնի է դարձել, որ փետրվարի 21-ին ՌԴ իրավապահները ձերբակալել են 51-ամյա օրենքով գող Իգոր Կոկունովին, որ հանցաշխարհում հայտնի է Բանդիտ Վայսա մականունով։

Ըստ տեղեկությունների, Բանդիտ Վասյային բռնել են հերթական հաշվառման ներկայանալու ժամանակ՝ նախորդ տարվա շորթման մի դեպքի առնչությամբ։

Բանդիտ Վասյան իր վերջին՝ 7 տարի պատիժը կրել է դարձյալ շորթման համար։

Միանգամից 2 ազդեցիկ «օրենքով գողերի» մտերիմը մտադիր է «նստել-դուրսգալուց» հետո վերադառնալ Ուրալ:

Գիյա Սվերդլովսկի մականունով հայտնի օրենքով գող Գիյա Ակոևին էտապով տարել են Եկատերինբուրգի №1 քննչական մեկուսարան:

Ինչպես հայտնում է «АИФ-Урал»-ը, Եկատերինբուրգը նրա վերջնակետը չի լինելու: Մինչև 2017 թվականի աշնանը ժամկետի ավարտը «օրենքով գողը» ստիպված է լինելու անցկացնել Յամալայի Խարպ ավանում գտնվող ուղղիչ գաղութում:

Պարբերականը հայտնում է, որ «օրենքով գողին» տհաճ անակնկալ է սպասել եկատերինբուրգյան մեկուսարանում, որտեղի կարգուկանոնը խիստ վերահսկողության տակ է պահում Պատժիչ գործողությունների պետական ծառայությունը:

«Преступная Россия-ի տվյալներով 44-ամյա վրացի օրենքով գող Գրիգորի Ակոևը 2014 թվականին մահացած օրենքով գող Թիմուր Սվերդլովսկու զարմիկն է, ով երկար ժամանակ Սվերդլովսկիի շրջանի «նայողն» է եղել: Նա նաև 2013 թվականին սպանված ռուսական հանցագործ աշխարհի արքա Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռն է:

Գիյա Սվերդլովսկին «օրենքով գող» է թագադրվել 2008 թվականին Ասետրինայի, Զուրա Կուտասկու, Վովա Զյուզեի և մյուսների հետ մոսկովյան «Золотой слон» ռեստորանում տեղի ունեցած «սխոդկայի» ժամանակ: Նրա կնքահայրերն են համարվում Կոստյա Գիզյան, Վագոնը, Համլետը, Վասյա Վոսկրեսը, Դեդ Հասանն ու Յապոնչիկը:

2016 թվականին հայտնում էին, որ Գիյա Սվերդլովսկին ժամկետի ավարտից հետո պատրաստվում է վերադառնալ Եկատերինբուրգ, որտեղ 2007 թվականին դատարանը նրան դատապարտել էր խմբակային թալանի համար:

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը որոշել է վաճառել Գերմանիայում գտնվող իր ամառանոցը։ Բավարական Ալպերում, Թեգերնզե լճի գեղատեսիլ շրջանում գտնվող հողամասն ու եռահարկ տունը նախկին նախագահը գնահատել է 7 միլիոն եվրո։

Այս մասին հաղորդում է crimerussia.com կայքը՝ գերմանական Süddeutsche Zeitung թերթի միջոցով։ Ըստ մամուլի հրապարակումների, Hubertus-Schloessl եռահարկ ամառանոցը կառուցվել է XX դարի սկզբին և ունի 2.6 հազար քմ տարածք, որից 600 քառակուսի մետրը համարվում է բնակելի։

Խորհրդային միակ և վերջին նախագահը այն ձեռք է բերել 10 տարի առաջ և վերջին անգամ այնտեղ եղել է 3 տարի առաջ դստրերի և թոռների հետ։ Օբերախի քաղաքապետը լրատվամիջոցներիի ներկայացուցիչներին պատմել է, որ Գորբաչովն այդ ամառանոցում սովորաբար ապրել է մենակ, և տեղացիները փողոցում նրան տեսնում էին զբոսնելիս։

  • 1
  • 6
  • 7

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.