Կարգ՝ ԱՄԵՐԻԿԱ

«Մահվան հրեշտակ» մականունով հայտնի ամերիկացի սերիական մարդասպան Դոնալդ Հարվին ծեծելով սպանվել է բանտախցում, որտեղ ցմահ բանտարկված է եղել մոտ 50 մարդ սպանելու համար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ` 1970-1980-ական թվականներին Դոնալդ Հարվին աշխատել է որպես հիվանդապահ ԱՄՆ-ի Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի հիվանդանոցում: Իր զոհերի մեծամասնությանը Հարվին սպանել է` թույն ավելացնելով նրանց ուտելիքի մեջ: Որոշ հիվանդներ խեղդամահ են եղել այն պատճառով, որ հանցագործն անջատել է արհեստական շնչառության սարքերը:

Նշվում է, որ 1987 թվականին Հարվին խոստովանել է 37 սպանության մասին: Ավելի ուշ նա հայտնել է, որ ինքը կրում է ևս 18 մարդու մահվան պատասխանատվությունը, որոնք կատարվել են Ցինցինատիի հիվանդանոցում:

Հարվին դատապարտվել է մի քանի ցմահ բանտարկության: Երեքշաբթի երեկոյան նա ծեծված է հայտնաբերվել ԱՄՆ-ի Օհայո նահանգի Թոլեդո քաղաքի բանտում:

Բանտային հաշվետվության համաձայն` 64-ամյա Հարվին ծեծի է ենթարկվել, երբ նրա մոտ է մտել անհայտ անձը: Երկու օր անց բանտարկյալը մահացել է վնասվածքներից:

Պերուի ոստիկանությունը 1417 կիլոգրամ բարձր որակի կոկաինի խմբաքանակ է բռնագրավել: Թմրանյութը փաթեթավորված է եղել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի պիտակով, հայտնում է Barcastuff-ի թվիթերյան էջը:

Փորձագետների գնահատականով թմրանյութի խմբաքանակը կազմում է 85 մլն եվրո:

ԱՄՆ իշխանությունները չեն մեղմացնի մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերայի՝ «Գաճաճ» մականունով, կալանքի պայմանները՝ չնայած փաստաբանների բողոքին, հաղորդում է Associated Press-ը։

Նարկոբարոնի պաշտպանությունը դատարան է դիմել՝ Գուսման Լոերային գանգստերների եւ ահաբեկիչների համար նախատեսած բանտախցից տեղափոխելու հայցով, ինչպես նաեւ պահանջել ավելի հաճախ նրա մոտ այցելուներ թողնել։

Ի պատասխան՝ դատախազության ներկայացուցիչները հայտարարել են, որ «Գաճաճի» գործը հենց պահանջում է բարձր անվտանգության միջոցառումներ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ նարկոբարոնը երկու անգամ փախել է Մեքսիկայի բանտերից եւ կալանքի տակ գտնվելով՝ կարողացել է կառավարել կարտելը՝ կոդավորված հաղորդագրություններ ուղարկելով։

Գուսման Լոերայի փաստաբանների կարծիքով՝ այն պատճառով, որ կալանավորը  ամբողջ ժամանակ միայնակ է բանտախցում եւ զրկված է կնոջ հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից՝ նարկբորանի մոտ տագնապային նեւրոզ է սկսվել, որը հանգեցնում է շնչառության հետ խնդիրների, գլխացավերի ու նույնիսկ ձայնային հալյուցինացիաների։

Իր հերթին դատախազությունը հայտարարարել է, որ Գուսման Լոերային հատկացվել է նման տեսակի ամենաընդարձակ բանտախուցը, կալանավորը մշտապես հանդիպում է պաշտպանության ներկայացուցիչների հետ, իսկ հոգեբանի հետ նրա խորհրդակցությունից հետո պարզվել է, որ հալյուցինացիաներն իրականում երաժշտություն են, որը ռադիոյով լսել է բանտի աշխատակիցը։

2014 թվականին անհայտ հաքերներ Yahoo-ի ավելի քան 500 միլիոն էլէկտրոնային փոստարկղի պարունակությունն էին գողացել:  Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները բացահայտել են, որ հանցագործները ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներն ու ռուս հաքերներն էին, լրագրողներին պատմել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի գլխավոր դատախազի օգնականի պաշտոնակատար Մերի ՄքՔորդը.

«Մեղադրյալների թվում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության երկու սպա՝ Դմիտրի Դոկուչաեւն ու Իգոր Սեչինը, եւ երկու հանցագործ հաքերներ՝ Ալեքսեյ Բելանն ու Կարիմ Բարատովը»:

Ի դեպ, հաքերներից մեկը՝ Կարիմ Բարատովը, արդեն ձերբակալվել է Կանադայում եւ շուտով Միացյալ Նահանգներ կտեղափոխվի: ՄքՔորդի խոսքով, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների համար անսպասելի էր բացահայտել, որ ռուսաստանի իրենց իսկ գործընկերները, որոնց հետ ամերիկյան կողմն անմիջական շփման մեջ էր, մասնակցել են այդ հանցանքներին.

«Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության բաժինը, որի համար աշխատել են մեղադրյալները, նրանք անվանում են տեղեկատվական անվտանգության կենտրոն, կամ՝ կենտրոն-18: Այդ կենտրոնը ԱՄՆ-ի Դաշնային հետաքննությունների բյուրոյի գործընկերն է հանդիսանում կիբերհանցագործությունների դեմ պայքարում: Այդ բաժնի սպաների մասնակցությունը նշված հանցագործություններում այս հանցանքներն էլ ավելի արտասովոր է դարձնում»:

Ռուսական հատուկ ծառայությունների սպաների մասնակցությունն ամենրիկայն կողմի մոտ կասկած չի հարուցում.

«Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սպաները պաշտպանել, կառավարել, օգնել եւ վճարել են հանցագործ հաքերներին, որպեսզի նրանք համակարգչային հանցավոր ներխուժումների միջոցով Միացյալ Նահանգներից եւ այլ երկրներից ապօրինի տեղեկություններ հավաքեն»:

Ռուս սպաների եւ իրենց մոտ աշխատող հաքերների կողմից կոտրվել եւ գողացվել է առնվազն 500 միլիոն Yahoo-ի էլէկտրոնային փոստարկղերի ամբողջ պարունակությունը.

«Մեղադրյալները կոտրել էին Yahoo-ի էլէկտրոնային փոստարկղեր, որոնք պատկանում էին Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների պետպաշտոնյաներին, զինվորականներին, դիվանագետներին: Նրանց գործողություններն ուղղված էին նաեւ լրագրողների, ֆինանսական ծառայությունների եւ առեւտրի ոլորտի աշխատակիցների դեմ»:

Մերի ՄքՔորդը հիշեցրեց, որ Միացյալ Նահանգների դեմ գործած հանցագործությունները երբեք անպատասխան չեն մնա, հաղորդում է Ամերիկայի Ձայնը:

Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի հյուսիսային Սյուզանվիլ քաղաքի ուղղիչ կենտրոնում խռովություն է բարձրացել, որի ժամանակ վեց աշխատակից վիրավորվել է, հաղորդում է AP գործակալությունը:

Նահանգի ուղղիչ հաստատությունների հաղորդագրության մեջ ասվում է, որ կալանավորներից մեկը ճաշարանում հարձակվել է բանտապահի վրա: Այնուհետև ևս 30 կալանավորներ հարձակվել են մյուս աշխատակիցների վրա:

Բանտի աշխատակիցները ստիպված են եղել ուժ կիրառել՝ օգտագործելով արցունքաբեր գազ, ինչը օգնել է ճնշել խռովությունը:

Ford Mustang Shelby GT350 մեքենայի տերերը դատի են տվել Ford ընկերությանը` նրան մեղադրելով գնորդներին խաբելու և երաշխիքի կանոնների խախտման համար:

Մեքենայի տերերը վստահեցնում են, որ Shelby GT350 կուպեն, որը վաճառվում է որպես մեքենաների վազքուղու համար նախատեսված սպորտային մեքենա, սակայն իրականում նա անպետք է և վտանգավոր, հայտնում է Carscoops-ը:

Դատարան դիմողները վստահեցնում են, որ մեքենան «մարտական» ժամանակ գերտաքանում է,  և այն անցնում է վթարային ռեժիմի, որի ժամանակ էլ կորցնում է արագությունը և կտրուկ դանդաղում:

Ֆլորիդայի դատարան դիմողները Ford ընկերությունից պահանջում են փոխաատուցում և մեքենայի ամբողջական արժեքի վերադարձ:

Վիետնամի ինը քաղաքացիներ մահապատժի են դատապարտվել՝ Հոա Բին նահանգի դատարանի կողմից՝ խոշոր չափերի թմրանյութի մաքսանենգության համար, հաղորդում է Tuoi Tre վիետնամական պարբերականը։

Բոլոր դատապարտվածները մաքսանենգների զինված հանցախմբի անդամներ են, որոնք Լաոսի տարածքից Վիետնամ և Չինաստան վաճառքի նպատակով հերոին են ներկրել։ Հացախումբը, որի գործով դատարանի առջև 23 մարդ է կանգնել, 2012-2015 թվականներին 683 հազար դոլարի հերոին է տեղափոխել և իրացրել, ասվում է հաղորդագրությունում։

Մահվան է դատապարտվել միայն ինը մարդ՝ թմրանյութերի տեղափոխման ու իրացման անմիջական մասնակիցները։ Եվս ինը մարդ ցմահ կալանքի է դատապարտվել, մյուս հինգը՝ 18 ամիսց մինչև 20 տարվա պատժաժամկետի՝ գործված հանցագործության մասին չհայտնելու պատճառով, հաղորդում է պարբերականը։

Գվատեմալայում տարածվել է ոստիկանների վրա հարձակվելու ալիքը։ Երկրի իշխանությունները դա կապում են մայրաքաղաքի արվարձանում գտնվող անչափահասների կալանավայրում խռովությունը ճնշելու հետ, հաղորդում է BBC-ն։

Ներքին գործերի նախարար Ֆրանսիսկո Ռիվասը հայտնել է, որ ոստիկանական բաժինների վրա հարձակումների հետևանքով երեք ոստիկան է զոհվել։ Նրա կարծիքով՝ հարձակումները բանտեր շրջայցերի վրեժն են։

Երիտասարդների բանտը, որտեղ բռնկվել են անկարգությունները, վերահսկում է տխրահռչակ «18-րդ փողոց» հանցախումբը, որը գործում է Կենտրոնական Ամերիկայի մի քանի երկրներում։

Մի քանի հազար մարդ մասնակցել է Բրազիլիայի տարբեր քաղաքներում ընթացող կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերին: Երկրի մայրաքաղաքում ցուցարարները գրավել են ֆինանսների նախարարության շենքը:

Հարյուրավոր մարդիկ մի քանի ժամ մնացել են նախարարության շենքում: Սան-Պաուլուում իշխանությունների կենսաթոշակային փոփոխություններից դժգոհ քաղաքացիները փակել են ճանապարհային երթևեկությունը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ երկրի իշխանությունը մտադիր են բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 65 տարեկանը և չեղարկել որոշ կատերգորիաների քաղաքացիներին տրվող առավելությունները: Այս որոշումը հանգեցրել էր քաղաքացիների դժգոհությանը, քանի որ նրանցից շատերը կարող էին թոշակի հույս ունենալ արդեն 54 տարեկանում:

ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալ Բրյուս Լավլեսը կոռուպցիայի մեղադրանքով կանգնել է դաշնային դատարանի առջև: Նա մեղադրվում է սեքս-երեկույթների տեսքով կաշառք ընդունելու մեջ, հաղորդում է BBC-ն:

Բացի Լավլեսից դատարանի առջև ռազմածովային ուժերի ևս յոթ պաշտոնաթող և ծովային հետևակի մեկ սպա են կանգնել:

Մեղադրանքի համաձայն՝ սպաները գաղտնի տեղեկատվությունը փոխանակել են շքեղ հյուրանոցներում մարմնավաճառների հետ երեկոների ժամանակ:

Ըստ նախաքննության տվյալների՝ զինծառայողները գործարար Լեոնարդ Ֆրենսիսից կաշառք ենք ընդունել՝ նրա Glenn Defense Marine Asia ընկերության հետ համագործակցության համար:

Նշվում է, որ 2008 թվականին Մանիլա այցի ժամանակ հինգ սպաներ մի քանի օր ցոփ երեկույթներ են անցկացրել «Շանգրի Լա» հյուրանոցում՝ սպառելով 50 հազար դոլար արժողությամբ շամպայնի ամբողջ պաշարները:

Ռազմածովային ծառայության տվյալներով՝ կոռուպցիայի գործով մոտ 200 զինվորական է անցնում, այդ թվում՝ 30 ծովակալ: Ներկայում մեղադրանք է առաջադրվել 27 զինծառայողի:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.