Կարգ՝ ԱՄԵՐԻԿԱ

Մեքսիկայի Ներքին Հարավային Կալիֆորնիա նահանգում, Կաբո Սան Խոսե և Սան Խսե դել Կաբո առողջարանների միջև ընկած զբոսաշրջային գոտում վերջին երկու օրվա ընթացքում վեց սպանվածի մարմին են հայտնաբերել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Տեղի դատախազության հաղորդման համաձայն՝ սպանվածների թվում երկու կին են և չորս տղամարդ: Ընդ որում՝ մի կնոջ մարմինը հայտնաբերվել է օդանավակայան տանող ճանապարյին, նրա կողքին եղել է մի քանի վարդ և մարիխունա: Եվս երեք տղամարդու մարմին հայտնաբերվել է պլաստիկե տոպրակներում՝ Սան Խոսե դել Կաբոյի տարածքում:

Իշխանությունները կարծում են, որ սարսափելի գտածոները կարող են վկայել հանցավոր խմբավորումների ակտիվացման մասին:

Պերուացի լրագրողի մասնատված և այրված մարմինը ուրբաթ գտել են ճամպրուկի մեջ, որն անհայտ անձինք թողել էին Լիմայի հյուսիսային շրջանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պերուի ոստիկանությանը:

50 տարեկան Խոսե Յակտայոն անհետ կորել է անցյալ շաբաթ օրվանից: Առայժմ չեն պարզվել նրա առևանգնման և սպանության պատճառները:

Վերջին 12 տարիներին Յակտայոն անկախ հեռուստաընկերությունում պրոդյուսեր էր: Նրա սպանությունը Պերուի լրագրողական համայնքի շրջանում բողոքի ալիք է բարձրացրել: Նա ընթացիկ տարում հարավամերիկյան երկրում սպանված առաջին լրագրողն է:

Ամերիկյան Sony Pictures կինոստուդիան մտադրություն ունի հայտնի նարկոբարոն Գաճաճի՝ Խոակին Գուսման Լոերեի մասին ֆիլմ նկարահանել, հայտնում է ComingSoon պորտալը։

Ֆիլմը կէկրանավորվի Քոուլ Մերելլի ու Դուգլաս Սենչերիի «Որս՝ Էլ Չապոյի վրա» գրքի հիման վրա։ Պորտալը նշում է, որ ամենայն հավանականությամբ ֆիլմի ռեժիսորը կլինի Մայքլ Բեյը, ով նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Վատ տղաներ»-ը, «Ժայռ»-ը, «Արմագեդդոն»-ը, «Փերլ Հարբոր»-ը և «Կղզիներ»-ը:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.