Կարգ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիական խանութի աշխատակիցը, որն այնտեղ ընդհանուր խոհանոցում մարիխուանայով կարկանդակ էր թողել, դատարանի առջև կկանգնի՝ գործընկերների կյանքին սպառնալիք ստեղծելու համար, հայտնում է Ժիրոնդի դեպարտամենտի ոստիկանությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Խանութի երեք աշխատակիցներ հյուրասիրվել են շոկոլադե կարկանդակով, որը ընդհանուր խոհանոցում է եղել։ «Երեք մարդ է կերել՝ յուրաքանչյուրը մեկական փոքր կտոր։ Նրանցից երկուսը քիչ անց իրենց վատ են զգացել, իսկ երրորդը՝ թմրած վիճակում է եղել»,- հայտնել են ոստիկանությունից։

Շատ արագ պարզվել է, որ վատ ինքնազգացողության պատճառը նրանց կերած կարդկանդակն է եղել։ Խանութ ժամանած իրավապահները հայտնաբերել են, որ կարկանդակը կանաբիս էր պարունակում։

Խանութի խոհարարին մեղադրել են ուրիշների կյանքի ու առողջության համար սպառնալիք ստեղծելու մեջ։

«Հրուշակագործի» տանը իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են վնասակար նյութերի պաշարներ։ Հիմա տղամարդուն արգելել են լքել երկրի տարածքը։ Նրա գործընկերներն արդեն ապաքինվել են ու շարունակում են իրենց աշխատանքը։

Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը ներկայանում էր որպես Չեռնոգորիայի արքայազն։ 57-ամյա իտալացին հաջողությամբ արքայազն էր ձևանում, ու սա այն դեպքում, որ Չեռնոգորիան միապետություն չէ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո։

Բայց այդ փաստը չէր խանգարել խաբեբային շրջել բարձր խավի ներկայացուցիչների շրջանակներում, հաղորդակցվել հայտնի մարդկանց, քաղաքական գործիչների ու գործարարների հետ։ Նա նույնիսկ հաջողացրել է անվճար հանգստանալ շքեղ հյուրանոցներում ու հանգստավայրերում։ Նրա ֆեյսբուքյան էջում բազմաթիվ լուսանկարներ կան իտալացի քաղաքական գործիչների, Մոնակոյի թագավորական ընտանիքի անդամների ու Փամելա Անդերսոնի հետ։ Նրանք բոլորը հավատացած էին, որ շփվում են ասպետի ու արքայազնի հետ, որը ի դեպ առատաձեռնորեն նրանց տիտղոսներ էր բաժանում։ Օրինակ Անդերսոնին նա շնորհել էր «կայսերական կոմսուհու» տիտղոս։

ԱՄՆ-ում տղամարդուն բանտից ազատել են այնտեղ 17 տարի անցկացնելուց հետո հանցագործության համար, որը նա չէր կատարել:

Ռիչարդ Էնթոնի Ջոնսը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել կողոպուտի համար: Նա ի սկզբանե պնդել է, որ հանցագործությունը չի կատարել: Սակայն վկաները նրան ճանաչել են, իսկ նրա անմեղության այլ ապացույցներ չեն եղել: Արդեն բանտում նրա խցակիցները պատմել են, որ նա ջրի 2 կաթիլի պես նման է ոմն Ռիքիի: Ռիչարդը դիմել է Midwest Innocence Project-ի աշխատակիցների օգնությանը:

Նրանք պարզել են, որ Ռիքին Քանզասում ապրել է հանցագործության վայրից ոչ հեռու: Ռիքին և Ռիչարդը իսկապես շատ նման են: Կազմակերպության աշխատակիցների ջանքերի շնորհիվ հաջողվել է Ջոնսին ազատել։

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկը պաշտոնապես փոխել է իր անունը, հայտնել է Verdens Gang-ը։

Նա գրանցվել է Ֆյոտոլֆ Հանսեն անունով։

Հիշեցնենք, որ 2011-ին Անդերս Բրեյվիկը պայթյուն է կազմակերպել Օսլոյում ու զանգվածային սպանություններ Ութեյա կղզում։ Նրա գործողությունների հետևանքով զոհվել էր 77 մարդ։ Նրան ազատազրկել են 21 տարով, որը նորվեգիական օրենքներով ազատազրկման առավելագույն ժամկետն է։



самые выгодные вложения денежных средств

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 24–ամյա թիկնապահը սպանվել է «ռուսական ռուլետկա» խաղալու ժամանակ։

Թուրքական BirGun—ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի թինկապահ Ռամազան Օզչելիքը ընկերուհու հետ Youtube–ով «ռուսական ռուլետկա» խաղն է դիտել։ Դիտելու ընթացքում Ռամազան Օզչելիքն ասել է, թե այդպես չեն խաղում «ռուսական ռուլետկա» և փորձել է ճիշտ ձևը ցույց տալ։ Նա վերցրել է ատրճանակն ու քունքին դնելով՝ սեղմել ձգանը։ Կրակոցի հետևանքով 24–ամյա թիկնապահը տապալվել է գետին ու տեղում մահացել։

Նշենք, որ «ռուսական ռուլետկան» վտանգավոր խաղ է, երբ հայտնի չէ, թե փամփուշտը որ պտույտին է հայտնվելու փողանցքում:

Բրիտանիայում 52-ամյա Քևին Ադամսը մեղադրվել է իր սեռական զուգընկեր 36-ամյա Դում Քիմի չկանխամտածված սպանության համար։ Էքստրեմալ սեքսուալ խաղերի հետևանքով Քիմը խեղդվել է։

Metro-ի փոխանցմամբ զույգը, թմրադեղեր ընդունելով, որոշել է սուր սեռական զգացողություններ փորձարկել։ Դուման հակագազ է հագել, թողել, որ զուգընկերը կապի իր ձեռքերը, ոտքերն ու վիզը։ Դրանից հետո Ադամը քնով է անցել, իսկ երբ արթնացել է ՝ հայտնաբերել է, որ սիրեկանն այլևս չի շնչում։ Դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել վերակենդանացնել Դումային։ Դատախազը համարում է, որ Ադամսը չկանխամտածված սպանություն է գործել, քանի որ սեքսից հետո Քիմի կյանքի համար նա էր պատասխանատու։ Պաշտպանները հավաստիացնում են, որ Քևինը ոչ թե քնով է անցել, այլ ուշաթափվել՝ թմրադեղերի ու շատ եռանդ ծախսելու հետևանքով։

ԱՄՆ-ում 71-ամյա թոշակառուն, որը բանկ է թալանել, իր խոստովանությամբ արժանացել է դատավորի, դատախազի ու նույնիսկ թալանված բանկի ներկայացուցիչների կարեկցանքին։ Դատարանում Ջոն Ռիփլը հայտնել է, որ որոշել է թալանել բանկը, որպեսզի զայրացնի իր կնոջն ու բանտում հայտնվի։ Իր գործողությունները նա բացատրել է դեպրեսիայով, որը սկսվել էր սրտի վիրահատությունից հետո, հայտնում է KansasCity-ն

Մեղադրող կողմը դատարանից խնդրել է ներողամտություն տղամարդու նկատմամբ, որը երբեք դատված չի եղել, ոչ էլ օրենքի հետ խնդիրներ է ունեցել։ Արդյունքում 37 ամսվա ազատազրկման փոխարեն Ռիփլը դատապարտվել է վեց ամիս տնային կալանքի ու տուգանքի։

Այս տարվա հունվարին Ռիփլը եկել էր Քանզաս–սիթի բանկ, գանձապահին մի երկտող հանձնել, որտեղ գրված էր․ «Ես ունեմ ատրճանակ, ինձ փող տվեք»։ Գանձապահը նրան մոտ երեք հազար դոլար է փոխանցել։ Ջոնը վերցրել է փողը, նստել բանկի ֆոյեում ու սկսել սպասել ոստիկանությանը։ Նա հետագայում խոստովանել է, որ այդ գրությունը ինքը կնոջ ներկայությամբ է գրել, ասելով, որ ավելի լավ է բանտ նստի, քան կնոջ հետ նույն տանն ապրի։ Չնայած Ռիփլի կինը ներկա էր դատարանի դահլիճում ու ըստ ամենայնի՝ Ջոնը արդեն վերանայել է իր տեսակետները։

Թեքսաս նահանգի Արլինգթոն քաղաքում վայ-գողը վախեցել է փոքր շնից ու մնացել առանց գողոնի։ Երբ գողը դռնից մտել է տուն, նրան դիմավորել է չիխուախուան։ Շունը ոչ միայն հաչել է անցանկալի հյուրի վրա, այլև վռնդել նրան։Տղամարդը արագ հեռացել է։ Մինչդեռ, ոստիկանության տվյալներով, գողը բավականին պատկառելի չափսեր ուներ՝ մոտ 180 սմ հասակ ու 100 կգ քաշ։



вложение денег в рекламу

Ճապոնիայում կալանավորել են ավելի քան 40 տարի արդարադատությունից թաքնվող տղամարդուն։ BBC-ի փոխանցմամբ, Մասակի Օսական կալանավորվել է ոստիկանի սպանության համար։ Օսական եղել է ճապոնական արմատական ձախ խմբավորման անդամ։

Նա ավելի քան 40 տարի փախուստի մեջ է եղել այն բանից հետո, երբ 1971-ին Տոկիոյում բողոքի ցույցերի ժամանակ սպանել է ոստիկանի։

Սակայն այս տարվա մայիսին ոստիկանները կալանավորել են Օսակային Հիրոսիմայում՝ Ճապոնական հեղափոխական կոմունիստական լիգայի բնակարանում։ Նրա անձը հաջողվել է պարզել ԴՆԹ անալիզի օգնությամբ, քանի որ մատնահետքեր չկային տվյալների բազայում։ Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի պատմության մեջ ոչ մի հանցագործի չէր հաջողվել այդքան երկար ժամանակ խույս տալ կալանավորումից։

ԵՄ-ում աճում է թմրադեղերի չարաշահման հետևանքով մահերի քանակը։ Նման միտում է նկատվում արդեն երրորդ տարին հաջորդաբար։ Ըստ Թմրադեղերի մոնիտորինգային եվրոպական կենտրոնի 2015 թ․ հետազոտության՝ թմրադեղերի չարաշահումից մահացել է 8441 մարդ, ինչը 6 տոկոսով շատ է, քան մեկ տարի առաջ, հայտնում է DW-ը։

Դեպքերի գրեթե կեսը բաժին է ընկնում Գերմանիային ու Մեծ Բրիտանիային։ Մահացու ելքերի 80 տոկոսը կապակցված է հերոինի կամ օպիատների չարաշահման հետ։ Փորձագետները դա կապակցում են թմրադեղերի բաղադրության մեջ գործող մաքուր նյութի քանակի ավելացման հետ, ինչը բացատրվում է հերոինի ու օպիատի գների անկումով։ Չափաբաժնի չարաշահումից մահացածների 78 տոկոսը տղամարդիկ են։

Ըստ հետազոտության, ԵՄ 93 մլն քաղաքացիներ կյանքում գոնե մեկ անգամ փորձել են արգելված թմրանյութեր։ Դա ԵՄ-ի 15-64 տարեկան բնակչության ավելի քան մեկ քառորդն է։ «Թմրադեղերի խնդիրների հետևանքները զգալի մարտահրավեր են մնում եվրոպական հասարակության համար»,- հայտնել է ԵՄ ներքին գործերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, ներկայացնելով հակաթմրադեղային գերատեսչության հաշվետվությունը։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.