Կարգ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իտալական Սիցիլիա կղզում կրկին արթնացել է Էթնա հրաբուխը. շիկացած լավան ժայթքում է հրաբխի հարավ-արևելյան խառնարանից:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով մասնագետներին, Էթնայի ներկայիս ատիվացումը որևէ վտանգ չի ներկայացնում:
Հրաբխի ստորոտին գտնվող Ֆոնտանառոսա օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով:
Նշենք, որ Էթնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է, որը գտնվում է ծովի մակարդակից 3.300 մ բարձրության վրա:

Կրասնոյարսկի մարզում քրեական գործ է հարցուցվել մոր կողմից նորածնին սպանելու հետ կապված, երբ հայտնաբերվել է շների կողմից պատառոտված երեխայի մարմինը, ով, համաձայն փորձաքննության, ողջ է ծնվել։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հետաքննության տվյլաներով՝ փետրվարի 22–ին Աչինսկա քաղաքի բնակիչը ազատ  է արձակել շանը կապանքներից։ Որոշ ժամանակ անց նա փաթեթ է տուն բերել, որտեղ նորածին երեխայի մարմինն էր։

Մարմինն այնքան է բզկտված եղել շների կողմից, որ տեսականորեն հնարավոր չէր ճանաչել երեխայի սեռն ու տարիքը։ Ըստ փորձագիտական եզրակացության՝ երեխան ողջ է ծնվել։ Նորածնի մահվան հստակ պատճառը դեռևս չեն պարզաբանվել։

«Ներկա պահին տեղի են ունենում օպերատիվ–հետախուզական միջոցառումներ՝ նորածին երեխայի մարմինը հայտնաբերած վկաներին ու ականատեսներին գտնելու հետ կապված։ Պարզաբանվում է մոր անձը, ինչի համար տնտետուն ստուգայց է կատարվում»,-ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ևս մեկ զինվորի կորստի մասին, ով վիրավորվել էր փետրվարի 25-ին Արցախի շփման գծում տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ըստ նույն աղբյուրի՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդման համաձայն, Ահմեդով Էլվին Սուլեյմանօղլուն ծանր վնասվածքներից հետո տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ հնարավոր չէր եղել փրկել նրա կյանքը։

Ամենաքիչը 4 մարդ է զոհվել փոքրիկ ինքնաթիռի կործանումից, որն ընկել է Կալիֆոռնիայում բնակելի տների վրա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Միջադեպը տեղի է ունեցել Ռիվերսայդ քաղաքում, տեղական օդակայանից ինքնաթիռը թռել է դեպի Սան Խոսե: Ինքնաթիռը բախվել է երկու բնակելի տան, ինչից հետո ուժեղ հրդեհ է սկսվել:  Քաղաքի հդեհային դեպարտամենտի ղեկավարի խոսքերով, ինքնաթիռում ընտանիք է եղել. ամուսինը, կինը և երեք անչափահաս:  Նրա խոսքերով, ուժեղ հարվածից հետո ինքնաթիռում գտնվող աղջիկը դուրս է ընկել դրանից և ստացել թեթև վնասվածքներ:  Վթարի վայրում գտել են 4 մահացած մարդու մարմին, սակայն դեռևս հստակ չեն կարող ասել` դրանք եղել են ինքնաթիռի ուղևորները և տների բնակիչները:  Վթարի պատճառները հայտնի չեն:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.