Կարգ՝ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2017 թվականի ապրիլի 25-ից գործարկվելու են Երևան քաղաքի Իսակովի պողոտայում (ԱՄՆ դեսպանատնից դեպի Սեբաստիա փողոց 200 մետր հեռավորության վրա) տեղադրված արագաչափ սարքերը՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 80 կմ/ժ է:

Նույն օրվանից գործարկվելու են Երևան քաղաքի Ազատության պողոտա-Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը:

Այսպես, 05.04.2017թ.-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից  ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը ՔԿՀ-ում հանկարծամահ է եղել:

Հ. Գևորգյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դատապարտյալը դեռևս 31.03.2017թ.-ին «աստենո-նևրոտիկ սինդրոմ, էնցեֆալոպատիա, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում» ախտորոշմամբ տեղափոխվել է, նախ, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»  ՔԿՀ, այնուհետև՝ «Սուրբ Գ.Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել են «հեպատիտ C», «լյարդ-բջջային անբավարարություն», «հոգեկան և վարքային խանգարումներ՝ կապված նարկոմանիայի հետ» հիվանդությունները: Մեկ օր անց՝ 01.04.2017թ.-ին, դատապարտյալը  «Սուրբ Գ. Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել և կրկին տեղափոխվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»  ՔԿՀ, որտեղ ենթարկվել է բուժզննության: Արդյունքում նրա մոտ ախտորոշվել է «հոգեկան և վարքային խանգարումներ՝ նարկոմանիայի հետ կապված» հիվանդությունը, նշվել է, որ դատապարտյալը ստացիոնար բուժման կարիք չունի: Նշված հիմնավորմամբ նույն օրը Հ. Գևորգյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ, որտեղ 2017թ. ապրիլի 5-ին մահացել է:

Այսպիսով, նկատի ունենալով, որ նյութերում առկա տվյալներն առերևույթ  հիմք են տալիս ենթադրելու, որ հնարավոր է դատապարտյալի մահն անզգուշությամբ առաջացած լինի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու` դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով,  որոշում է կայացվել Հ. Գևորգյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել քրեական գործ, որը, օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Չորրորդ իշխանություն» թերթի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով:

Այսպես, հիշյալ թերթի՝ 13.04.2017թ.-ի՝ «Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք» վերտառությամբ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերը տեղեկություններ են պարունակում այն մասին, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ազգային ժողովի ընտրություններից առաջ` «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, դեռևս չպարզված անձն իր ներկայացրած պատգամավորության թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար հանդիպմանը ներկա մի շարք քաղաքացիների խոստացել է դրամ և այլ առավելություններ:

Ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու` վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 18 մեղադրյալի` նախկինում առաջադրված մեղադրանքները լրացվել են: Այսպես, քննությամբ հաստատված հանցավոր արարքների կատարման համար`

Մարտիրոս Հակոբյանին, Թորոս Թորոսյանին, Սերգեյ Կյուրեղյանին և Գևորկ Իրիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով,

Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին և Հովհաննես Վարդանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Արթուր Մելքոնյանին և Թաթուլ Թամրազյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

 Արամ Մանուկյանին և Հովհաննես Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Տիգրան Մանուկյանին և Արթուր Սողոմոնյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Գառնիկ Հովակիմյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Տիգրան Սարգսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Արամ Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով,

Մանվել Աթոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 35-235-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով

ՎարդգեսԳևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին, 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի և 365-րդ հոդվածների 1-ին մասերով:

Վարույթն իրականացնող մարմինը վերը նշված մեղադրյալների նկատմամբ քրեական գործն անջատել և մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` այդ մասին հաղորդել  է մեղադրյալներին, պաշտպաններին, դատավարության մյուս մասնակիցներին:

Քրեական գործով մյուս մեղադրյալների և կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Այսպես, 03.02.2017թ.-ին Երևանի բնակչուհի Ս. Վ.-ն դիմում է ներկայացրել այն մասին, որ նախկին ընկերը` ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից Հ. Ե.-ն իրենից կատարել է առանձնապես խոշոր չափերի շորթում` իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններն ընտանիքի անդամներին հայտնելու սպառնալիքով: Մասնավորապես, Ս. Վ.-ն իր դիմումում նշել է, որ Հ. Ե.-ն 2014թ.-ի հունվարից մինչև 2017թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում իրենից պահանջել և մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի`   32.933.500 ՀՀ դրամին համարժեք 65.500 ԱՄՆ դոլար գումար:

Այսպիսով, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում հարուցված քրեական գործը, օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ կառավարության կողմից ոստիկանությանը խնդիր է առաջադրվել արտաքին ծառայության ուժերով ապահովել չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի կանխարգելումը:
Ոստիկանությունը սկզբունքային, հետևողական ու խստապահանջ է լինելու այս խնդրի իրականացման գործում:

Միևնույն ժամանակ, մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում այսօրվանից իսկ ընդգրկվել «Մաքուր Հայաստան» ծրագրում, օժանդակել իրավապահներին՝ բացառելու ճամփեզրերին, բնակավայրերում, հանգստի և ժամանցի գոտիներում աղբ թափելու դեպքերը:

Տեղական ինքնակառավարման մարմիններին, ձեռնարկատերերին, առևտրի և սննդի կետերի, հանգստի վայրերի տնօրեններին առաջարկում ենք առկա բոլոր միջոցներով և առավելագույնս կարճ ժամանակում իրականացնել տնօրինած տարածքների մաքրման աշխատանքն ու կանխել աղբ թափելու դեպքերը:

Ոստիկանությունը լիահույս է, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման գործում կունենա պատկան մարմինների և իրավագիտակից քաղաքացիների լիարժեք աջակցությունը, իսկ օրինազանցները կենթարկվեն վարչական իրավախախտման համար նախատեսված պատասխանատվության:

Համատեղ ու գործով հավաստենք առ Հայաստան մեր սերը, մեր ճանապարհներին, մեր քաղաքներում ու գյուղերում ապահովենք մեր երկրին ու ժողովրդին վայել մաքրություն:

Թիվ 9/53 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

Նախնական քննության տվյալներով՝ Գ.Սիմոնյանը՝ ծնված 1987թ. ապրիլի 2-ին, ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով ժամը 13:00-ի սահմաններում եղբոր` Դ.Սիմոնյանի հետ, այցելել է թիվ 9/53 ընտրատեղամաս: Տեղում պարզվել է, որ Դ.Սիմոնյանն անձնագիրը չի վերցրել և քվեարկությանը մասնակցել է եղբոր անձնագրով, ինչից հետո այն հանձնել է եղբորը։ Ապա նույն անձնագրով ընտրատեղամաս է մտել եղբայրը և քվեարկությանը մասնակցելու համար մոտեցել՝ գրանցվելու, ինչի ժամանակ էլ արձանագրվել է, որ տվյալ անձնագրով արդեն մեկ անգամ կատարվել է քվեարկություն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են հիշյալ տեղամասում տեղադրված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Փաստական տվյալների հիման վրա՝ Դ.Սիմոնյանը ներգրավվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 22 տարի առաջ Երևանում ազգությամբ հայ, ԻԻՀ քաղաքացու՝ ավազակությամբ զուգորդված սպանության գործով 4-րդ մեղադրյալի մասով նախաքննությունը։

ԻԻՀ քաղաքացի Հայկ Աբրահամյանի սպանությունը տեղի էր ունեցել 1995թ. հունվարին. նրա դիակը՝ բռնի մահվան հետքերով, հայտնաբերվել էր հունվարի  28-ին՝ Կոմիտաս փ. 25/2 շենքի բնակարաններից մեկում։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էին սպանության հանգամանքները, շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողությունները։

Մասնավորապես՝ քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Հայկ Աբրահամյանի սպանությունը կատարվե է շահադիտական դրդումներով՝ տուժողի ծանոթների մասնակցությամբ։ Հյուրընկալվելով Հ.Աբրահամյանի բնակարանում՝ նրան նախ թունավորված գարեջուր են հյուրասիրել, ապա՝ խեղդամահ արել, իսկ սպանությունից հետո՝ հափշտակել տարաբնույթ իրեր ու դիմել փախուստի։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 5 անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ, որոնցից 3-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, և քրեական գործերն ուղարկվել դատարան դեռևս 1995-1997 թթ.։ Եվս երկու մեղադրյալի՝ Ա.Պետրոսյանի և Գ.Սաֆարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Կատարված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում՝ քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Գ.Սաֆարյանը հայտնաբերվել է ՌԴ-ում և 2016թ. դեկտեմբերի 23-ին ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Նույն օրը որոշում է կայացվել՝ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գ.Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

5-րդ մեղադրյալի նկատմամբ հետախուզումը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հորը այցելած երեխայի տակդիրի մեջ հայտնաբերվել է թմրանյութ

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները թմրանյութ են հայտնաբերել երեխայի տակդիրի մեջ, հաղորդում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ապրիլի 5-ին ժամը 14:10-ի սահմանում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Կ.-ին քաղաքացուհի Մ. Բ.-ի հետ կարճատև տեսակցության այցելած երեխայի տակդիրի միջից հայտնաբերել են 11,6 գրամ սպիտակ փոշենման զանգված:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.