Կարգ՝ ՔՐԵԱԿԱՆ

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 23-ին, ժամը 14:40-ին, Թումանյան քաղաքի կամրջի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Գերասիմ Ղ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 21-ից ՌԴ Մոսկվայի մարզի քրեական պատիժների իրականացման վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 3-րդ մասի /պետական պաշտոնյային կաշառք տալը/ մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:

Ոստիկանության Աշոցքի բաժնի, Բավրայի սահմանային անցակետի և Վրաստանի իրավապահ մարմինների ծառայողները մարտի 21-ին, ժամը 10:40-ին, Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1979 թ. ծնված Նարինե Խ.-ին, որը 2015թ. հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքներով:

Մարտի 21-ին, ժամը 18:47-ին, ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի բաժնի ծառայողները Ավանի Քուչակ թաղամասում գործող բուքմեյքերական կետից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Ավանի բաժանմունք բերման են ենթարկել 1980 թ. ծնված Մեսրոպ Ա.-ին:

Պարզվել է, որ նա 2013թ. դեկտեմբերի 12-ից ՌԴ Մոսկովյան մարզի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 30 հոդվածի 3-րդ մասի և 158 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով /գողություն կազմակերպելը և կատարելը/:

ՌԴ-ի Նիժնի Նովգորոդի դատարանում, մարտի 6-ին ավարտվել է 2.5 տարի շարունակվող դատավարական գործը: Մեղադրյալի աթոռին էին հայտնվել 32-ամյա օրենքով գող Զվիադ Օզմանյանը, որը քրեական աշխարհում հայտնի է Զվիադ Թբիլիսկի անվանումով և Մուրադով եղբայրները: Նրանք մեղադրվում էին գողության, ապօրինի զենք պահելու, սպանության սպառնալիքով հանցաքների մեջ: Դատարանը նրանց դատապարտեց համապատասխանաբար 10, 9 և 8 տարիների ազատազարկման:

«Прайм Крайм»-ի տեղեկություններով Թբիլիսիում ծնված Զվիադ Օզմանովը, որը ժամանակին դատապարտվել էր բջջային հեռախոսների գողության և թմրանյութ պահելու համար, օրենքով գող Զախար Կալաշովի (Շաքրո Քուրդ) ազգականն է: Զիադին թագադրել են Մոսկվայում՝ 2013 թվականի փետրվարին մենգրելյան կլանի` Կարդավա-Մզարելու քավորությամբ, Դեդ Հասանի սպանությունից 3 շաբաթ անց: Կարծիք կա, որ Զիադին թագադրել են Դեդ Հասանի մենգրելյան կողմնակիցները, որոնք այդ պահին առաջնորդի խնդիր ունեին, Շաքրոյի համակրանքը շահելու համար, որն այդ պահին նոր-նոր համարվում էր թիվ մեկ գողը:

Թագադրումից մեկ տարի անց Զիադը, որը արդեն ազգանվան ով-ը փոխել էր յան-ի, հերոին պահելու համար Մոսկվայում ձերբակալվում է: Նա կարճ ժամանակով «Բուտիրկայում» գտնվելու ընթացքում հասցնում է ծեծել Ջեմո Միկելաձեին` Հասանի սպանությանը մասնակցություն ունենալու համար:

Մարտի 14-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Կ. Մ-ին քաղաքացի Ն. Վ-ի կողմից բերված հանձնուքի` թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթների միջից հայտնաբերել և առգրավել են 105 գրամ կանաչավուն զանգված:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

ՔԿՎ

Ոստիկանների դեմ բռնություն կիրառելու գործը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հովածի 1-ին մասով քննվող քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ Ա.Մ.-ն և Դ.Ս.-ն 2017 թվականի մարտի 13-ին կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՀՈ բաժանմունքի տեսուչ Ա.Ս-ի նկատմամբ՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, իսկ Հ.Չ-ն կյանքի և առողջության համար բռնություն գործադրելու սպառնալիք է տվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության ՀՈ բաժանմունքի տեսուչ Ա.Ս-ին և նրա եղբորը՝ ՀՀ ոստիկանության ավագ տեսուչին՝ չենթարկվելով վերջիններիս իրավաչափ և օրինական պահանջներին՝ մոտեցել է իրեն պատկանող ավտոմեքենային, սրահից վերցրել գազային ատրճանակը, վերալիցքավորել այն, պահել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ և տվել սպառնալիքներ։

2017 թվականի մարտի 14-ին Հ.Չ-ն, Դ.Ս-նը և Ա.Մ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են, 16.03.2017 թվականին վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, միաժամանակ դատարանի որոշմամբ կալանքից գրավով ազատվելը ճանաչվել է թույլատրելի:

Նախաքննության ընթացքում Հ.Չ-ն հաղորդում է տվել այն մասին, որ միջադեպի ժամանակ ոստիկանության աշխատակիցների և իր ընկերներ Դ.Ս-ի ու Ա.Մ-ի միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում վիճաբանության մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել։

ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով քրեական գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին։

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 21-ին, ժամը 16:30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթով ժամանած, 1962 թ. ծնված Ռուզան Հ.-ն, որը հունվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:

Մարտի 21-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները Վրացյան փողոցի թիվ 90 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1985 թ. ծնված Կարեն Ա.-ին, որը Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 358 հոդվածի /փաստաթղթի կեղծում/ 4-րդ մասի մեղադրանքով:

72-ամյա Ալվինա Փ.-ն մարտի 13-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 15 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ և տարբեր տեսակի բանկային և կուտակային քարտեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով իրենց տնից բերման են ենթարկել 60-ամյա Աննման Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել դրամապանակն ու բանկային քարտերը:

Կատարվում է հետաքննություն:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչ Արման Մովսիսյանը ՀՀ ՊՆ աշխատակից Հայկ Խաչատրյանի դրդմամբ և օժանդակությամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, փորձել է ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնել դեպքի վայրի զննության մասին կազմված պաշտոնական փաստաթղթում:

ՀՔԾ-ից հայտնում են, որ այսպես, ՃՈ հետաքննիչ Ա. Մովսիսյանը, 14.12.2015թ.-ին վթարի վերաբերյալ ստացված ահազանգով ժամանել է դեպքի վայր` Վայք քաղաքի Շահումյան փողոց և տեղեկացել, որ իր ծանոթ, վարորդական իրավունքի վկայական չունեցող Գևորգ Խաչատրյանը «ՎԱԶ 21-213» մակնիշի ավտոմեքենայով խախտել է ճանապարհային երթևեկության կանոններն ու ընդհարվել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը վթարի հետևանքով կրել է 622.200 ՀՀ դրամի գույքային վնաս: Սակայն ապահովագրական ընկերության կողմից հիշյալ գումարը Գ. Խաչատրյանից հետ չբռնագանձելու համար, ընդառաջ գնալով վերջինիս եղբայր` ՀՀ ՊՆ աշխատակից Հայկ Խաչատրյանի խնդրանքին, Ճանապարհային ոստիկանության հիշյալ հետաքննիչը դեպքի վայրի զննության վերաբերյալ կազմած արձանագրությունում փոխել է իրական վարորդին և վերջինիս փոխարեն նշել վարորդական իրավունք ունեցող նրա եղբորը` Հայկ Խաչատրյանին, ով ապահովագրական ընկերության հետ պայմանագիր է ունեցել:

Սակայն նույն օրը Ա. Մովսիսյանը վթարի վայրում եղած ՃՈ մեկ այլ հետաքննիչից` Ռոման Սումբատյանից տեղեկանալով, որ վերջինս վթարի վերաբերյալ բաժնի պետին ներկայացրած զեկուցագրում նշել է «ՎԱԶ 21-213» մակնիշի ավտոմեքենայի իրական վարորդի տվյալները և կանխատեսելով իր կատարած ապօրինի գործողությունների բացահայտման վտանգը, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, այն է` կազմել է դեպքի վայրի զննության նոր սխեմա, որում որպես վարորդ նշել է Գևորգ Խաչատրյանին` այս անգամ էլ կեղծելով ընթերակաների ստորագրությունները:

Այսպիսով, ՃՈ տեսուչ Ա. Մովսիսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-308-րդ հոդվածի 1-ին մասով պաշտոնեական դիրքի չարաշահման փորձի, իսկ ՊՆ աշխատակից Հ. Խաչատրյանին` 38-34-308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փորձին դրդելու և օժանդակելու համար: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.