Կարգ՝ #ԼՐԱՀՈՍ

  • Փետրվարի 23-ին, ժամը 18:01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում՝ հացի գործարանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus LX470» մակնիշի 06 VA 077 պետհամարանիշով ավտոմեքենան:
  • Փետրվարի 23-ին, ժամը 16:39-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքային զբոսայգու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C280» մակնիշի 35 AG 520 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):
  • Փետրվարի 23-ին, ժամը 13:50-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի ճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Toyota Land Cruiser» մակնիշի 16 PA 606 և «УАЗ» մակնիշի 13 ՏԼ 174 պետհամարանիշերով  ավտոմեքենաները  դուրս են բերել արգելափակումից:
  • Փետրվարի 23-ին, ժամը 04:06-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 35 LT 928 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է եկել արգելափակումից և շարունակել ընթացքը: Պարզվել է, նշված ճանապարհահատվածում՝ ձյան մեջ, արգելափակվել է ևս 5 ավտոմեքենա (15 ուղևոր), որոնց փրկարարները դուրս են բերել:
  • Փետրվարի 23-ին, ժամը 01:47-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին արգելափակվել է 4 ավտոմեքենա: Փրկարարները Մարտունի քաղաք են տեղափոխել 15 քաղաքացու (6 կին, 1 երեխա, 8 տղամարդ), որոնցից 2 կին և 5 տղամարդ տեղավորվել են հրշեջ-փրկարարական ջոկատներ:
  • Փետրվարի 23-ին, ժամը 00:51-ին ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն-Աստղաձոր ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Վաղաշեն-Աստղաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի 35 AS 162 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):
  • Փետրվարի 23-ին, ժամը 00:56-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 7/1 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Ford» մակնիշի 017 UL 64 պետհամարանիշով շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

2016թ տարեսկզբին հայկական ֆուտբոլում սկանդալային բացահայտումներ եղան։ ՀՀ ԱԱԾ-ն պարզել Էր, որ «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչը «ծախել Էր» խաղը, ինչից հետո ձերբակալվել Էին ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը՝ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը։ Ըստ քրեական գործի՝ նրանք հանցավոր համաձայնությամբ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները՝ ստացել են հսկայական շահույթ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել Է, և 2017թ. այն ուղարկվել Է դատարան։ Բայց այս գործով ամենաուշագրավն այն Է, որ մեղադրյալներից մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը ճանաչվել Է անմեղսունակ, նրա մասով քրեական գործն առանձնացվել Է, և այս գործով անցնողների մեջ նա միակն Է, որ գտնվում Է կալանքի տակ։ Իսկ մյուս մեղադրյալները, որոնց քրեական գործը քննվում Է միասին, ստորագրությամբ ազատ են արձակվել»,–գրում է թերթը։

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել «Նոկիա» մակնիշի մի քանի հազար բջջային հեռախոսներ, որոնք, սակայն, ձևակերպվել են բոլորովին այլ ապրանքի անվան տակ և ըստ էության չեն մաքսազերծվել: Հիմա այդ հեռախոսները վաճառքում են:

Մեր տեղեկություններով, հեռախոսների մեծագույն մասը ներկրվել է անցած տարվա առաջին կեսի ընթացքում և մաքսայինում ձևակերպվել է որպես եղունգների խնամքի պարագաներ: Հետագայում փաստը հայտնի է դարձել իրավապահ մարմիններին, սակայն շատ արագ կոծկվել է: Խնդիրն այն, որ, մեր տեղեկություններով՝ մեծածավալ այդ մաքսանենգությունը իրականացրել է իշխանության ամենաբարձր օղակներից հովանավորվող հայտնի օլիգարխներից մեկը:

Վերջինս լայնորեն ներկայացված է նաև բջջային հեռախոսների և դրանց աքսեսուարների հայաստանյան շուկայում: Առանց մաքսազերծման թանկարժեք հեռախոսների` տվյալ դեպքում սմարթֆոնների ներկրումը զգալի վնաս է հասցրել շուկայում գործող այլ տնտեսվարողներին, սակայն վերջիններս, հաշվի առնելով մաքսանենգի ազդեցությունը, խուսափում են այդ մասին բարձրաձայնել»:

Հայաստանի տարածքում`

  • Փետրվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
  • Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
  • Օդի ջերմաստիճանը 24-26-ը՝ հատկապես ցերեկները, կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում՝

  • Փետրվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
  • Գիշերը կլինի -8…-10, ցերեկը՝ +2..+4 աստիճան:

Մարզերում՝

  • Շիրակի մարզում գիշերը կլինի՝ -10…-15, ցերեկը՝ 0…-3,
  • Կոտայքի մարզում գիշերը կլինի՝ -10…-15, ցերեկը՝ 0…-3,
  • Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ -10…-15, ցերեկը՝ 0…-3,
  • Լոռու մարզում գիշերը կլինի՝ 0…-5, ցերեկը՝ +5…+10,
  • Տավուշի մարզում գիշերը կլինի՝ 0…+5, ցերեկը՝  +10…+15,
  • Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ -10…-15, ցերեկը՝ 0…-3,
  • Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ -6…-10, ցերեկը՝ -1…+2,
  • Արարատի մարզում գիշերը կլինի՝ -10…-14, ցերեկը՝ 0…+2,
  • Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ -10…-14, ցերեկը՝ 0…+2,
  • Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ -10…-15, ցերեկը՝ 0…-3,
  • Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ -10…-14, ցերեկը՝ 0…+2,
  • Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ 0…+3, ցերեկը՝ +10…+15,
  • Սյունիքի նախալեռներում գիշերը կլինի՝ 0…-4, ցերեկը՝ +8…+13,

Արցախում

  • Գիշերը՝ +1…+4, ցերեկը՝ +12…+15:

Հիդրոօդերևութաբանական պայմանները

  • Ռադիոակտիվություն — 16 մկռ/ժամ
  • Օդի հարաբերական խոնավություն — 551 %
  • Մթնոլորտային ճնշում — 669 մմ ս.ս.
  • Գեոմագնիսական դաշտ — կայուն ՈւՄ Ինդեքս — 2։

Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 830 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և ՁՀՆ-7 տիպի նռնականետ (2 արկ), տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. Հայաստանի դեմ Եվրոպա­կան դատարանը 2016-ին կա­յացրել է 15 վճիռ, որից 13-ն առն­վազն մարդու իրավունքների մեկ խախտում է պարունակել։ Այս ցուցանիշը 2015-ի համե­մատ գրեթե կրկնապատկվել է. 2015-ին Հայաստանի դեմ 8 վճիռ էր կայացվել։ Եվրոպական դատարանի գոյության ընթացքում՝ 1959-ից մինչև 2016-ը, Հայաստանի դեմ կայացվել 175 վճիռ, որից 68-ում հայտնաբերվել են մարդու իրա­վունքների խախտումներ։

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ահազանգում են՝ ԸՕ բացթողումների հետևանքով իշխանությունները կարող են հեշտ ու հանգիստ վերահսկել առաջիկա խորհրդարանական ընտրությունների քվեարկության պրոցեսը՝ իմանալով, թե ով ինչպես է քվեարկել:

Երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարել է, որ իրենք դիմել են ԿԸՀ՝ պահանջելով քվեաթերթիկը չսահմանված նմուշի ճանաչել ոչ միայն ծրարի վրա գրառում լինելու դեպքում, այլև եթե ծրարի մեջ քվեաթերթիկից բացի՝ որևէ այլ թուղթ կլինի:

«Կարող եմ այցեքարտը դնել ծրարի մեջ, ու բոլորին ակնհայտ կլինի, որ սա Դանիել Իոաննիսյանի քվեաթերթիկն է, բայց այդ քվեն միևնույն է՝ կհաշվի։ …Կարող է լինել ոչ թե այցեքարտ, այլ, օրինակ, կարող են ամեն ընտրողի մի համարով թղթիկ տալ, որն իրենք գիտեն, և այդպես վերահսկեն»,- ասել է նա:

Փաստորեն, չնայած ԸՕ-ի շուրջ 4+4+4 ձևաչափով տևական քննարկումների արդյունքում իշխանությունները որոշեցին գնալ զիջումների և համաձայնեցին ԸՕ-ում ամրագրել ընտրողների կողմից ստորագրված ընտրացուցակները հրապարակելու պահանջը, այնուամենայնիվ, թողել են նաև որոշակի սողանցքեր, որոնք օգտագործելով՝ հնարավորություն է տրվում վերահսկելու ընտրությունների արդյունքները:

Սա այլ կերպ, քան խաբեություն, դժվար է որակելը, ընդ որում, իշխանությունները խաբում են ոչ միայն հասարակությանը, ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև միջազգային հանրությանը՝ ԵՄ-ին, որն ակտիվ դերակատարություն ունեցավ այս ԸՕ-ն ընդունելու գործում: Այս ահազանգից հետո, թերևս, լավ կլիներ, եթե միջազգային նույն այդ կառույցները միջամտեին ու իշխանություններին ստիպեին, որպեսզի ԿԸՀ-ն համապատասխան որոշում կայացներ: Իսկ քաղհասարակության ներկայացուցիչներն էլ ճիշտ կանեին, եթե իրենց մտադրությունը բարձրաձայնեին այն ժամանակ, երբ քննարկվում էր ԸՕ-ն, այլ ոչ թե հիմա, երբ օրենքը պրակտիկորեն անհնար է փոխել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հանրապետական կուսակցության երկու պատգամավորներ նախընտրական բախումներ են ունեցել։ Կա մեկ վիրավոր։ Իսկ ինչից է սկսվել պատմությունը։ Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, որը ՀՀԿ-ի թեկնածուն է Արարատում՝ ռեյտինգային ընտրակարգով, վերջերս Մասիս քաղաքում նախընտրական շտաբ է բացել: Նա իր շտաբը տեղակայել է Հանրապետական կուսակցության թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին: Այս հանգամանքը դուր չի եկել Հանրապետական թեկնածու Մուրադ Մուրադյանին։

ArmLur.am-ի տեղեկություններով մինչ այդ կուսակցությունում ներքին պայմանավորվածություն է եղել, որ Արայիկ Գրիգորյանը չպետք է Մասիս քաղաքում գործունեություն ծավալի։ Նա Արարատի մարզի մի քանի քաղաքներում պետք է գործի, շտաբ բացի և այլն։ Իսկ կոնկրետ Մասիս քաղաքը, պայմանավորվածության համաձայն, «հանձնված» է մարզում առաջադրված Հանրապետական մեկ այլ թեկնածու, ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանին։ Սակայն Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, խախտել է ներքին պայմանավորվածությունը և գնացել Մասիս քաղաքում շտաբ է բացել, ինչը դժգոհություն է հարուցել։ Մուրադ Մուրադյանն էլ որոշել է պատժել նրան։ Ուղարկել է իր թիմի տղաներին, որոնք մի քանի մեքենայով մտել են Արայիկ Գրիգորյանի շտաբ, դաժան ծեծի են ենթարկել շտաբի պատասխանատուներից Սամվել անունով մի անձի, որը գլխի շրջանում ստացել է մի շարք վնասվածքներ։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին ոստիկանները գտնվում են Մասիս քաղաքում Արայիկ Գրիգորյանի կողմից բացված շտաբում: Դեպքից հետո անհայտ է, թե ուր է Մուրադ Մուրադյանը։ Սակայն, ինչպես պնդում են Մասիսի մեր աղբյուրները, այսքանով ամեն ինչ չի ավարտվել։

Ծեծից հետո Արայիկ Գրիգորյանը մտել է Մուրադ Մուրադյանին պատկանող շտաբ և ասել, որ անպատիժ չի մնալու Մուրադիկը, վաղը կշարունակվի «թեման»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Փետրվարի 24-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

  • Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը, Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը և Մադինա-Վերին Գետաշեն միջհամայնքային ավտոճանապարհը:
  • Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:
  • Արարատի մարզում առկա է թույլ մառախուղ:
  • Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

«2016-ի հուլիսին հայաստանյան ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել հիմնականում խաղաղ բնույթ կրող ցույցերը ցրելու նպատակով», — աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին նվիրված տարեկան զեկույցում պնդում է միջազգային ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկը` Amnesty International-ը:

«Հուլիսյան իրադարձությունների ընթացքում հարյուրավոր մարդիկ ենթարկվեցին կամայական ձերբակալությունների: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, բերման ենթարկվելու և ձերբակալության ընթացքում շատերը վիրավորվել էին, ծեծի ենթարկվել կամ այլ տեսակի դաժան վերաբերմունքի արժանացել», — նշվում է կազմակերպության տարեկան զեկույցում:

«Տարին աչքի ընկավ քաղաքական և տնտեսական անկայունությամբ, ինչպես նաև անվտանգությանն առնչվող մտահոգությունների աճով: Դրանց պատճառը Ադրբեջանից անջատված և Հայաստանի աջակցությունը վայելող Լեռնային Ղարաբաղի շուրջ լայնածավալ ռազմական հակամարտությունն էր, որը սկիզբ առավ ապրիլին», — հիշեցնում են Amnesty International-ի փորձագետները:

Հրապարակված զեկույցի համաձայն` Հայաստանին առնչվող գլուխը հիմնականում նվիրված է անցած տարվա հուլիսյան իրադարձություններին և դրանց զուգահեռ ծավալված բողոքի գործողություններին, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներին, այդ ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումներին:

«Հուլիսի 20-ին ոստիկանությունն արգելեց ցուցարարներին սննդամթերք փոխանցել ոստիկանական ստորաբաժանման տարածքում դիրքավորված խմբի անդամներին: Ի պատասխան՝ ցուցարարներից ոմանք սկսեցին հրել ոստիկաններին, նրանց ուղղությամբ քարեր և ջրի շշեր նետել: Ոստիկանությունն ի պատասխան առանց տարբերակման արցունքաբեր գազ և ձայնալուսային նռնակներ կիրառեց` վիրավորելով խաղաղ ցուցարարներից և պատահական անցորդներից շատերին: Ականատեսներից մի քանիսի պնդմամբ ոստիկանները հետապնդում էին փախչող ցուցարարներին և ձերբակալությունից առաջ նրանց ծեծի ենթարկում: Այդ օրը 136 մարդ ձերբակալվեց, տասնյակ մարդիկ վիրավորվեցին», — նշում են զեկույցի հեղինակները: Նույնքան մանրամասնորեն Amnesty International-ի փորձագետները անդրադառնում են հուլիսի 29-ին տեղի ունեցած իրադարձություններին` հատուկ ընդգծելով․ —

«Այդ օրը Սարի թաղում` գրավված ստորաբաժանման հարևանությամբ, ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ոստիկանությունը հավաքվածներից պահանջեց ցրվել, քիչ անց առանց տարբերակման արցունքաբեր գազ և ձայնալուսային նռնակներ կիրառեց ցուցարարների հանդեպ` վիրավորելով տասնյակ ցուցարարների և լրագրողներից մի քանիսին: Սրան էլ հաջորդեց ոստիկանական շղթան հատած, մահակներով զինված մի խումբ տղամարդկանց դարանակալ հարձակումը ցուցարարների և լրագրողների վրա», — գրում են զեկույցի հեղինակները` նշելով, որ այս իրադարձությունների արդյունքում առնվազն 14 լրագրող վիրավորվեց, որոնց վրա հարձակումը` «նպատակ ուներ կանխել իրադարձությունների լուսաբանումը ուղիղ եթերում»:

Ամբողջական` այստեղ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.