Կարգ՝ ՄԱՄՈՒԼ

2016թ տարեսկզբին հայկական ֆուտբոլում սկանդալային բացահայտումներ եղան։ ՀՀ ԱԱԾ-ն պարզել Էր, որ «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչը «ծախել Էր» խաղը, ինչից հետո ձերբակալվել Էին ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը՝ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը։ Ըստ քրեական գործի՝ նրանք հանցավոր համաձայնությամբ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները՝ ստացել են հսկայական շահույթ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել Է, և 2017թ. այն ուղարկվել Է դատարան։ Բայց այս գործով ամենաուշագրավն այն Է, որ մեղադրյալներից մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը ճանաչվել Է անմեղսունակ, նրա մասով քրեական գործն առանձնացվել Է, և այս գործով անցնողների մեջ նա միակն Է, որ գտնվում Է կալանքի տակ։ Իսկ մյուս մեղադրյալները, որոնց քրեական գործը քննվում Է միասին, ստորագրությամբ ազատ են արձակվել»,–գրում է թերթը։

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել «Նոկիա» մակնիշի մի քանի հազար բջջային հեռախոսներ, որոնք, սակայն, ձևակերպվել են բոլորովին այլ ապրանքի անվան տակ և ըստ էության չեն մաքսազերծվել: Հիմա այդ հեռախոսները վաճառքում են:

Մեր տեղեկություններով, հեռախոսների մեծագույն մասը ներկրվել է անցած տարվա առաջին կեսի ընթացքում և մաքսայինում ձևակերպվել է որպես եղունգների խնամքի պարագաներ: Հետագայում փաստը հայտնի է դարձել իրավապահ մարմիններին, սակայն շատ արագ կոծկվել է: Խնդիրն այն, որ, մեր տեղեկություններով՝ մեծածավալ այդ մաքսանենգությունը իրականացրել է իշխանության ամենաբարձր օղակներից հովանավորվող հայտնի օլիգարխներից մեկը:

Վերջինս լայնորեն ներկայացված է նաև բջջային հեռախոսների և դրանց աքսեսուարների հայաստանյան շուկայում: Առանց մաքսազերծման թանկարժեք հեռախոսների` տվյալ դեպքում սմարթֆոնների ներկրումը զգալի վնաս է հասցրել շուկայում գործող այլ տնտեսվարողներին, սակայն վերջիններս, հաշվի առնելով մաքսանենգի ազդեցությունը, խուսափում են այդ մասին բարձրաձայնել»:

ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Շենգավիթ վարչական շրջանի՝ «Առաջին» և «Երրորդ» մասի հատվածներում ՀՀԿ-ից առաջադրված Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի դեմ մոբիլիզացրել է տարածքի քրեական աշխարհի ներկայացուցիչներին։

Բանն այն է, որ Սարգսյանի եղբայրը այդ վարչական շրջանի ղեկավարն է և համարվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի «մարդը»։

Քրեական աշխարհից այս տարածքում համակարգում է Վստրեչի Ապերը, ով պատասխանատու է նաև Էրեբունի վարչական շրջանի ընտրություններին ներգրավված քրեականների համակարգմամբ։ Հենց քրեականների վրա է դրված բոլոր փողոցների և շենքերի ազդեցիկ մարդկանց հանդիպելու, վախեցնելու և անհրաժեշտության դեպքում ուժով հարցերը լուծելու պարտականությունը»։

«Ժամանակ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ահազանգում են՝ ԸՕ բացթողումների հետևանքով իշխանությունները կարող են հեշտ ու հանգիստ վերահսկել առաջիկա խորհրդարանական ընտրությունների քվեարկության պրոցեսը՝ իմանալով, թե ով ինչպես է քվեարկել:

Երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարել է, որ իրենք դիմել են ԿԸՀ՝ պահանջելով քվեաթերթիկը չսահմանված նմուշի ճանաչել ոչ միայն ծրարի վրա գրառում լինելու դեպքում, այլև եթե ծրարի մեջ քվեաթերթիկից բացի՝ որևէ այլ թուղթ կլինի:

«Կարող եմ այցեքարտը դնել ծրարի մեջ, ու բոլորին ակնհայտ կլինի, որ սա Դանիել Իոաննիսյանի քվեաթերթիկն է, բայց այդ քվեն միևնույն է՝ կհաշվի։ …Կարող է լինել ոչ թե այցեքարտ, այլ, օրինակ, կարող են ամեն ընտրողի մի համարով թղթիկ տալ, որն իրենք գիտեն, և այդպես վերահսկեն»,- ասել է նա:

Փաստորեն, չնայած ԸՕ-ի շուրջ 4+4+4 ձևաչափով տևական քննարկումների արդյունքում իշխանությունները որոշեցին գնալ զիջումների և համաձայնեցին ԸՕ-ում ամրագրել ընտրողների կողմից ստորագրված ընտրացուցակները հրապարակելու պահանջը, այնուամենայնիվ, թողել են նաև որոշակի սողանցքեր, որոնք օգտագործելով՝ հնարավորություն է տրվում վերահսկելու ընտրությունների արդյունքները:

Սա այլ կերպ, քան խաբեություն, դժվար է որակելը, ընդ որում, իշխանությունները խաբում են ոչ միայն հասարակությանը, ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև միջազգային հանրությանը՝ ԵՄ-ին, որն ակտիվ դերակատարություն ունեցավ այս ԸՕ-ն ընդունելու գործում: Այս ահազանգից հետո, թերևս, լավ կլիներ, եթե միջազգային նույն այդ կառույցները միջամտեին ու իշխանություններին ստիպեին, որպեսզի ԿԸՀ-ն համապատասխան որոշում կայացներ: Իսկ քաղհասարակության ներկայացուցիչներն էլ ճիշտ կանեին, եթե իրենց մտադրությունը բարձրաձայնեին այն ժամանակ, երբ քննարկվում էր ԸՕ-ն, այլ ոչ թե հիմա, երբ օրենքը պրակտիկորեն անհնար է փոխել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հանրապետական կուսակցության երկու պատգամավորներ նախընտրական բախումներ են ունեցել։ Կա մեկ վիրավոր։ Իսկ ինչից է սկսվել պատմությունը։ Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, որը ՀՀԿ-ի թեկնածուն է Արարատում՝ ռեյտինգային ընտրակարգով, վերջերս Մասիս քաղաքում նախընտրական շտաբ է բացել: Նա իր շտաբը տեղակայել է Հանրապետական կուսակցության թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին: Այս հանգամանքը դուր չի եկել Հանրապետական թեկնածու Մուրադ Մուրադյանին։

ArmLur.am-ի տեղեկություններով մինչ այդ կուսակցությունում ներքին պայմանավորվածություն է եղել, որ Արայիկ Գրիգորյանը չպետք է Մասիս քաղաքում գործունեություն ծավալի։ Նա Արարատի մարզի մի քանի քաղաքներում պետք է գործի, շտաբ բացի և այլն։ Իսկ կոնկրետ Մասիս քաղաքը, պայմանավորվածության համաձայն, «հանձնված» է մարզում առաջադրված Հանրապետական մեկ այլ թեկնածու, ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանին։ Սակայն Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, խախտել է ներքին պայմանավորվածությունը և գնացել Մասիս քաղաքում շտաբ է բացել, ինչը դժգոհություն է հարուցել։ Մուրադ Մուրադյանն էլ որոշել է պատժել նրան։ Ուղարկել է իր թիմի տղաներին, որոնք մի քանի մեքենայով մտել են Արայիկ Գրիգորյանի շտաբ, դաժան ծեծի են ենթարկել շտաբի պատասխանատուներից Սամվել անունով մի անձի, որը գլխի շրջանում ստացել է մի շարք վնասվածքներ։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին ոստիկանները գտնվում են Մասիս քաղաքում Արայիկ Գրիգորյանի կողմից բացված շտաբում: Դեպքից հետո անհայտ է, թե ուր է Մուրադ Մուրադյանը։ Սակայն, ինչպես պնդում են Մասիսի մեր աղբյուրները, այսքանով ամեն ինչ չի ավարտվել։

Ծեծից հետո Արայիկ Գրիգորյանը մտել է Մուրադ Մուրադյանին պատկանող շտաբ և ասել, որ անպատիժ չի մնալու Մուրադիկը, վաղը կշարունակվի «թեման»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են 2015թ. նոյեմբերին վնասազերծված Նորք-Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել, որոնք առնչվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։

Սույն գործի հետագա քննության ընթացքում հրապարակումներ եղան, թե դրա հետևում կանգնած է Սեյրան Օհանյանը։ Եվ հիմա, երբ Օհանյանն ընդդիմադիր դաշինք է գլխավորում և քննադատում իշխանություններին, վերջիններս մտածում են չխնայել նրան և այդ գործի շրջանակներում առնվազն որոշակի բացահայտումներ անել նրա մասին։

Մեր աղբյուրները չեն բացառում, որ գործը կարող է նոր ձերբակալությունների հասնել կամ ընդհուպ մինչև պաշտպանության նախկին նախարարին այդ գործում ներգրավել։ Ինչ վերաբերում է զինված խմբի հետ նրա առնչությանը, ապա նրանց միջև կապը, ըստ նույն աղբյուրների, պահպանել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը հիմա կալանավայրում է և առողջական խնդիրներ ունի և առերեսումներից մեկի ժամանակ հայտարարել է, թե Սեյրան Օհանյանին պետք չի խառնել այդ գործին։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.