Կարգ՝ ԴԵՊՔԵՐ / ՊԱՏԱՀԱՐՆԵՐ


Մարտի 1-ին, ժամը 15.50-ին, «Մասիս» բուժկենտրոնից հաղորդում էր ստացվել, որ որովայնի վնասվածքով բուժօգնության է բերվել 1993 թ. ծնված Ա. Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա դանակահարվել է նույն օրը, ժամը 15.20-ի սահմաններում, Սայաթ-Նովա գյուղում ծագած վիճաբանության ժամանակ:

ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, Արարատի մարզային վարչության և բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված օրը և ժամին Մասիս կայարանի Սայաթ-Նովա փողոցի թիվ 30 հասցեում Ա. Ա.-ի հետ վիճաբանել և սուր կտրող-ծակող գործիքով նրա որովայնին հարվածել է համագյուղացին՝ 1990 թ. ծնված Ա. Հ.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 5.50-ին նա մեղայականով ներկայացել է բաժին:

Ա.Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

Կասկածյալի բացատրությամբ՝ դանակահարությունը կատարվել է միջանձնային հարաբերությունների հետևանքով: Բայց մինչ դեպքի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ էին ձեռնարկվում, միջադեպը արհեստականորեն ուռճացվեց զանգվածային լրատվության միջոցներում և հանրային հնչողություն ստացավ որպես միջկուսակցական հակամարտության դրսևորում:

Ոստիկանությունը քաղաքական ուժերի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ է անում զերծ մնալ արհեստականորեն կրքեր բորբոքելու, ներհասարակական իրավիճակը սրելու, հանրության մեջ հակամարտություն հրահրելու անպտուղ ու անընդունելի փորձերից:

Այսօր՝ ժամը 12:25–ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցած է նետվել Երևանի Կիևյան կամրջից: Մոտ 30 տարեկան տղամարդը իրեն ցած է նետել Երևանի Կիևյան կամրջից: Ինքնությունը պարզված չէ: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները:

Հայտնում են Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ գիշերը թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված երկու թեկնածուների՝ Արման Սահակյանի և Տավրոս Գևորգյանի միջև բախում է եղել։

Փետրվարի 28-ին, ժամը 01:31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 109-րդ կմ-ում՝ «Հարսնասար» ռեստորանի մոտակայքում, «Mercedes C class» մակնիշի 34 RM 288 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր՝ 1983 թ. ծնված Զ. Զ.-ը ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից և հայտնվել գետի հակառակ ափին:
Փրկարարները տուժածներին տեղափոխել են գետի մյուս ափ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փետրվարի 22-ին, ժամը 12.00-ին, Երևանի Դավիթաշենի 1-ին և 7-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ:

«Ֆորդ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 14-ին, ժամը 00.30-ին,  «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 14/2 շենքի մոտ բախվել էր էլեկտրասյանը:
Վարորդը փետրվարի 22-ին, ժամը 15.35-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 22-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 64-ամյա մի քաղաքացուհի, որն իրեն ուղեկցող վարորդի հետ հայտնել է, որ նույն օրը, ժամը 15.45-ին, Ավան Բաբաջանյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հիշյալ քաղաքացուհուն փետրվարի 22-ին ժամը 15.30-ին Ավան Բաբաջանյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը փետրվարի 23-ին, ժամը 00.10-ին, հրավիրվել է Ավանի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 22-ին, ժամը 16.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավանի 3-րդ փողոցի թիվ 6/1 շինության մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում գտնվող երկաթգծի վրա այսօր՝ մարտի 1-ին, հայտնաբերվել է շուրջ 100 սատկած գառ ու ոչխար: Տափերականի գյուղապետ Միհրան Մանասերյանը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10:00-ի սահմանում. Գնացքը բախվել է երկաթգծի վրայով անցնող ոչխարների հոտին, որի հետևանքով ոչխարները սատկել են:

Ոչխարները պատկանել են Արարատի մարզի Զովաշենի գյուղի բնակիչ Ջասմ Խդոյանին: Նա մառախուղի պատճառով չի նկատել ընթացող գնացքը, լսել է գնացքի ազդանշանը և չի հասցրել կենդանիներին հեռացնել երկաթգծից:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Լենինգրադյան փողոցում հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 27-ամյա Սպարտակ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա ծոցագրպանից հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է 47.000 դրամ:

Սպարտակ Մ.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է թիվ 37 երթուղայինում:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1985 թ. ծնված Անի Մ.-ին:

Կատարվում է հետաքննություն:

Այսօր՝ փետրվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը 10:17-ին (Գրինվիչի ժամանակով` 06:17) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում:
Նախնական տվյալներով ավերածություններ չկան:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները փետրվարի 22-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ամերիկյան փողոցի թիվ 1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Իսակովի պողոտայի թիվ 6 հասցեի մոտ, թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում, 1971 թ. ծնված Պայծառ Գ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և զեղչի քարտեր:

Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Փետրվարի 23-ին, ժամը 00:15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Տնակներ» կոչվող տարածքում այրվում է ավտոտնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ ԱԻՆ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:46-ին, մարվել՝ 00:58-ին:

Այրվել է Ո. Մ.-ին պատկանող «Mercedes E190» մակնիշի 22 OL 166 պետհամարանիշով ավտոմեքենայի ետևի նստատեղը՝ մասամբ և ջերմահարվել՝ բեռնախցիկը:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.