Կարգ՝ ԴԵՊՔԵՐ / ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հունիսի 29-ին, ժամը 19:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի տարեց և վատառողջ քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1939 թ. ծնված Է. Գ.-ի դին:

 

28-ամյա հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը ծեծկռտուքի մասնակից է դարձել Մոսկվայի կենտրոնում: Ծեծկռտուքh ուղեկցվել է հրաձգությամբ: Միհրան Հարությունյանh իր ընկեր Սամվել Ավետյանի հետ ավտոսպասարկման սրահում է եղել: Նրանց խաղաղ զրույցը վերածվել է վեճի: Վիճաբանությունն ավարտվել է առաջին կրակոցից հետո:

Մարզիկի հակառակորդը ոտքի վնասվածք է ստացել: Ժամանել են ոստիկաններ: Պարզվել է, որ Միհրան Հարությունյանի զենքը գրանցված է եղել: Եվ Միհրան Հարությունյանը և նրա ընկերը պնդել են, որ կրակոցը պատահաբար է ստացվել: Ավետյանը չի ցանկացել հոսպիտալացվել: Նա նաև հրաժարվել է բողոք ներկայացնել ընկերոջ դեմ:

Մոսկվայում գրասենյակի հարևանությամբ գնդակահարել են 57-ամյա գործարար Վաչիկ Աբգարյանին: Այս մասին հաղորդում է Mash-ը:

Գնդակը գործարարի կրծքին է դիպել: Նրան հիվանդանոց են տեղափոխել, բժիշկները տղամարդու կլինիկական մահն են արձանագրել:

57-ամյա Վաչիկ Աբգարյանը ղեկավարում էր Մոսկվայի «Կապ-ստրոյ» շինարարական ընկերությունը:

Երևանում, մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել. ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի 2/2-րդ շենքի բակում կրակոցներ են հնչում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները շենքի բակում հայտնաբերել են որսորդական հրացանից կրակված մեկ պարկուճ, ևս մեկ պարկուճ հայտնաբերել են նույն շենքի 7-րդ հարկի 41 բնակարանի մուտքի մոտ:

Աղբյուրի տեղեկություններով, նշված բնակարանի լուսամուտին փակցված արտաքին ցանցը նույնպես վնասված է և դա, հավանաբար, դրսից արձակված կրակոցի հետևանքով է եղել:

Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի ծառայողները «կարմիր բերետավորների». հետ հայտնաբերել են կասկածյալին, նա 52-ամյա Սամվել Մ.-ն է, ում «կարմիր բերետավորներն» իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.