Կարգ՝ #ՕՊԵՐԱՏԻՎ

Մարտի 21-ին, ժամը 18:47-ին, ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի բաժնի ծառայողները Ավանի Քուչակ թաղամասում գործող բուքմեյքերական կետից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Ավանի բաժանմունք բերման են ենթարկել 1980 թ. ծնված Մեսրոպ Ա.-ին:

Պարզվել է, որ նա 2013թ. դեկտեմբերի 12-ից ՌԴ Մոսկովյան մարզի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 30 հոդվածի 3-րդ մասի և 158 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով /գողություն կազմակերպելը և կատարելը/:

ՀՀ-ում գործող հանցավոր խումբը ավստրալական բանկերից հափշտակել է 58 մլն դրամ։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության դեպքեր, հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից ։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հիշյալ խմբի անդամները, հյուրանոցային և ռեստորանային գործունեություն իրականացնելու շինծու պատրվակով, Հայաստանում գրանցել են առևտրային երեք կազմակերպություն, այնուհետև դրանց անվամբ ձեռք են բերել համակարգչային տեխնիկա հանդիսացող՝ քարտապանի և բանկային քարտի բացակայության պայմաններում քարտի տվյալների մուտքագրմամբ անկանխիկ գործարք կատարելու հնարավորություն ընձեռող ՀԴՄ-տերմինալ։

՝Հիշյալ տերմինալի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու նպատակով հանցավոր խմբի՝ ՌԴ-ում գտնվող անդամը Հայաստանի իր հանցակիցներին է ուղարկել Ավստրալիայի մի շարք քաղաքացիների անվամբ թողարկված բանկային քարտերի տվյալներ՝ 16-նիշանոց համարները, քարտերի վավերականության ժամկետները և ծածկագրերը։

Ստանալով անհրաժեշտ վավերապայմանները՝ Հայաստանում գործող խմբի անդամները ՀԴՄ-տերմինալում տեղադրել են SIM հեռախոսային քարտ, սարքը համակցել են համացանցին, որից հետո բանկային քարտերի վերոհիշյալ տվյալների մուտքագրմամբ Ավստրալիայի քաղաքացիների բանկային հաշվեհամարներից, հյուրանոցային կամ ռեստորանային ծառայությունների դիմաց վճարում կատարելու կեղծ հիմնավորմամբ, իրենց գրանցած կազմակերպությունների հաշվեհամարներին են փոխանցել առանձնապես խոշոր չափերով գումարներ։

Հիշյալ եղանակով 2016թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին հանցավոր խմբի անդամներն ավստրալական բանկերի հաճախորդների հաշվեհամարներից ելքագրել են շուրջ 85 մլն ՀՀ դրամին համարժեք գումար, դրանից 58 մլն ՀՀ դրամը կանխիկացրել և հափշտակել են, իսկ մնացած գումարի կանխիկացումն ավարտին չեն հասցրել։ ՀՀ ԱԱԾ մարմինների իրականացրած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հանցավոր խումբը բացահայտվել և վնասազերծվել է։

Նախաքննության ընթացքում հինգ անձի մեղադրանք է առաջադրվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Նրանցից 3-ը կալանավորվել են:

Ներկայումս օտարերկրյա իրավասու մարմինների հետ համագործակցության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ անդրազգային հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

ԱԱԾ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 21-ից 22-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք:

Բացահայտվել է գողության 21, խարդախության 4 և խուլիգանության 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Մարտի 20-ին, ժամը 00.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղու թիվ 65 էլեկտրասյան մոտ կողաշրջվել է:
    Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Մարտի 20-ին, ժամը 15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աէրացիա թաղամասի թիվ 1/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Մարտի 20-ին, ժամը 13.00-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 4 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել», «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
    «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Մարտի 20-ին, ժամը 13.55-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 53-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում, երթուղային տաքսու սրահում՝ կտրուկ արգելակելու հետևանքով:
    Կատարվում է քննություն:
  • Մարտի 20-ին, ժամը 14.15-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ ամբուլատոր բուժօգնության է դիմել 48-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում թիվ 10 երթուղու ավտոբուսի սրահում՝ ավտովթարի հետևանքով:
    Կատարվում է քննություն:
  • Մարտի 20-ին, ժամը 20.30-ին, Ավան Դուրյան թաղամասի թիվ 47 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
    Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Մարտի 20-ին, ժամը 8.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 2/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:
  • Մարտի 20-ին, ժամը 9.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի թիվ 11 դպրոցի դիմաց «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը ժամը 13.30-ին «Աջ զստոսկրի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիվանդանոց:
    Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
    Կատարվում է քննություն:
  • Մարտի 21-ին, ժամը 1.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Կապան-Վաչագան ճանապարհին գլորվել է ձորը:
    Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
    Կատարվում է քննություն:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ, կասկածյալը  ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2016թ. դեկտեմբերից մինչև 2017թ. մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Կապան քաղաքի 66-ամյա բնակչուհին նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն՝  Կապան քաղաքում գտնվող իր բնակարանը տրամադրելով 3 մարմնավաճառների և բնակարանն ապահովելով համապատասխան կահավորանքով։

Ըստ քննության տվյալների՝ բնակարանում հաճախորդների հետ մարմնավաճառների ունեցած սեռական հարաբերությունների դիմաց կինն ստացել է գույքային օգուտ։

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 16-ին Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով: Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, հարցաքննվել մի շարք վկաներ:

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Կապանի 66-ամյա բնակչուհին ձերբակալվել է՝ վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:

Հարուցվել է քրեական գործ՝ Դեղձուտ գյուղում տեղի ունեցած դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է։

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մարտի 16-ին Դեղձուտ գյուղում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները։

Նախնական տվյալներով՝ 2017թ. մարտի 16-ին ՝ ժամը 20։00-ի սահմաններում, Արարատի մարզի Դեղձուտ գյուղի սկզբնամասում համագյուղացի երիտասարդների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք է պատճառվել նույն գյուղի բնակիչ Հովիկ Նազարպուրի որովայնի շրջանին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանության մասնակիցների շրջանակը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է և հարցաքննվել։

Իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ։

Երևանի Էրեբունի թաղամասում 43-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ մարտի 17 –ին՝ ժամը 18։10 –ին, շտապ օգնության ենթակայանից հաղորդում է ստացվել։

Հայտնել են, որ խումբը կանչով մեկնել է Երկաթուղայինների 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ մահացած է եղել 1974 թ. ծնված Գ.Ս.-ն։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ 17։30–ին, նշված հասցեում Գ.Ս.-ն ինքնասպանություն է գործել՝ դռան բռնակից պարանով կախվելու միջոցով։

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.