Չեմ կարծում, որ դիտմամբ են արել․ փաստաբանը՝ Վահան Շիրխանյանին աստիճաններից գցելու մասին

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զինված խմբի գործով դատական նիստին պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ մեջքի շրջանում ցավեր ունի: 


Դատավոր Արմեն Բեկթաշյանի հարցին, թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ցավեր չունե՞ր, Շիրխանյանը պատասխանեց, որ «Դատապարտյալների հիվանդանոցից» սայլակով բերելիս երկու անգամ աստիճաններից գցել են, ցավերն ուժեղացել է: Դատարան էր հրավիրվել շտապօգնություն, որի պատճառով էլ երեկվա նիստը հետաձգվեց։ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեկվանից չի տեսակցել Վահան Շիրխանյանին, նրա առողջական վիճակի մասին տեղեկությում չունի։

Հարցին՝ ինչպե՞ս է պատահել, որ անվասայլակով բերելիս 2 անգամ Շիրխանյանին գցել են, Հայկ Ալումյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ դիտմամբ են արել»։ Նշենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է «Նորքի զինված խմբի» գործով։ 2015թ-ի նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորման գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 33 անձի: Ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավի դիմաց ազատ արձակելը: Ըստ ԱԱԾ-ի՝ Արթուր Վարդանյանի ստեղծած հանցավոր խումբը նպատակ է ունեցել բռնություն գործադրելու սպառնալիքով Հայաստանում իշխանություն յուրացնել:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.