Որոնք են կոռուպցիոն հանցագործությունները (ցանկ)

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանը.

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ներքոնշյալ հոդվածներով նախատեսված հանցագործությունները համարել կոռուպցիոն.

  1. 132-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը (Մարդու թաֆիքինգը կամ շահագործումը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  2. 1322-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  3. 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ (Հոգեբուժական հիվանդանոցում ապօրինի տեղավորելը կամ պահելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  4. 143-րդ հոդվածի 2-րդ մաս (Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  5. 146-րդ հոդվածի 2-րդ մաս (Նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  6. 147-րդ հոդվածի 3-րդ մաս (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  7. 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  8. 164-րդ հոդվածի 2-րդ մաս (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  9. 167-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  10. 168-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  11. 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետ (Խարդախությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  12. 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  13. 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  14. 187-րդ հոդված (Օրինական ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելը)
  15. 189.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  16. 190-րդ հոդված (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը))
  17. 190.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ (Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  18. 190.2-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ (Գույքային չարաշահումը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  19. 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (Հակամրցակցային գործունեությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  20. 199.1-րդ հոդվածի 2-րդ մաս (Վարկային պատմություն և վարկային տեղեկատվություն ապօրինի ստանալը, օգտագործելը կամ հրապարակելը)
  21. 200-րդ հոդված (Առևտրային կաշառքը)
  22. 201-րդ հոդված (Արհեստավարժ մարզամրցումների և հանդիսավոր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը)
  23. 214-րդ հոդված (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը)
  24. 215.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (Կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  25. 223-րդ հոդվածի 3-րդ մաս (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  26. 224-րդ հոդվածի 3-րդ մաս (Օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելը կամ դրանց մասնակցելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  27. 226-րդ հոդված (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  28. 234-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ (Ռադիոակտիվ նյութեր հափշտակելը կամ շորթելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  29. 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ (Խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  30. 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  31. 251-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (Համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  32. 252-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ (Համակարգչային տեղեկություններ փոփոխելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  33. 261-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ (Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  34. 262-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  35. 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  36. 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ (Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր հափշտակելը կամ շորթելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  37. 270-րդ հոդված (Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալը)
  38. 274-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ (Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  39. 278-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (Մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  40. 292-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (Ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  41. 294-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (Ապօրինի որսը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  42. 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  43. 308-րդ հոդված (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)
  44. 309-րդ հոդված (Պաշտոնեական լիազորություններն անցնելը)
  45. 310-րդ հոդված (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը)
  46. 311-րդ հոդված (Կաշառք ստանալը)
  47. 3111-րդ հոդված (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը)
  48. 3112-րդ հոդված (Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը)
  49. 312-րդ հոդված (Կաշառք տալը)
  50. 3121-րդ հոդված (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը)
  51. 312.2-րդ հոդված (Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը)
  52. 313-րդ հոդված (Կաշառքի միջնորդությունը)
  53. 314-րդ հոդված (Պաշտոնեական կեղծիքը)
  54. 315 2 հոդված (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը)
  55. 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետ (Անօրինական միգրացիայի կազմակերպումը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  56. 332-րդ հոդվածի 3-րդ մաս (Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  57. 3324-րդ հոդվածի 3-րդ մաս (Դատավորների որակավորման քննության կամ մասնագիտական պատրաստման քննությունների հարցերի գաղտնիությունը խախտելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  58. 336-րդ հոդված (Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը)
  59. 341-րդ հոդված (Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը)
  60. 342.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ (Դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելը, որը կատարվել է պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով)
  61. 348-րդ հոդված (Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը)
  62. 349-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր (Ապացույցները կեղծելը)
  63. 351-րդ հոդված (Քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը)
  64. 352-րդ հոդված (Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը)
  65. 353-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մաս (Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը)
  66. 375-րդ հոդված (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)
  67. 395-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (Վարձկանությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով)

2. Սույն ցանկի 1-ին կետով սահմանված հանցագործություններից բացի՝ կոռուպցիոն հանցագործություններ համարել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասով, 1322-րդ հոդվածի 3-րդ մասով, 164-րդ հոդվածի 3-րդ մասով, 167-րդ հոդվածի 3-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասով, 184-րդ հոդվածի 3-րդ մասով, 189.1 հոդվածի 3-րդ մասով, 215.1-րդ հոդվածի 3-րդ մասով, 234-րդ հոդվածի 3-րդ մասով, 235.1-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասով, 261-րդ հոդվածի 3-րդ մասով, 262-րդ հոդվածի 3-րդ մասով, 267.1-րդ հոդվածի 4-րդ մասով, 269-րդ հոդվածի 3-րդ մասով, 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված այն հանցագործությունները, որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով:

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.