Դանակահարությամբ ավարտված ծեծկռտուք

Երևանի Մարգարյան փողոցում մայիսի լույս 8-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:

36-ամյա Արթուրին կտրած-ծակած վերքերով տեղափոխել են «Արմենիա» ԲԿ: Նա վնասվածքներ է ստացել որովայնին, աջ ոտքին և աջ ձեռքին:

Դեպքից ժամեր անց իրավապահները պարզել են կասկածյալին և բերման ենթարկել 58-ամյա Մարկոս Գ.-ին:

Նախնական տվյալներով Մարկոս Գ.-ն որդու և 13-ամյա թոռնուհու հետ եկել է սուպերմարկետ դեղ գնելու: Վերադարձին որդու տաքսու հետևում կանգնած է եղել սպիտակ «Տոյոտա Պրադո», և որդին ձայնային ազդանշան է տվել:

«Էդ մոմենտին մի երիտասարդ իջավ ու թե՝ բա խի՞ պտի ազդանշան տաս, մեր տարածքն ա, ոնց կուզենք կկանգնենք»: Ես որպես մեծահասակ, իջա խնդրեցի, ասացի՝ հորդ տարիքի մարդ եմ, անհարմար ա, դեղ եմ հասցնում, հիվանդը սպասում է ինձ, ճանապարհ տուր: Եկանք նստեցինք, մեկ էլ էսի եկավ, որդուս քաշեց, հանեց, սկսեց խփել: Էդ մոմենտին դանակ ընկավ ձեռս: Եկավ, որ ինձ խփեր, թե ոնց եղավ որովայնի մասը ծակել եմ»,- պատմել է Մարկոս Գ.-ն:

Հայր ու որդի նորից մեքենա են նստել, իսկ «Տոյոտա»-ի վարորդը սկսել է եղած մետաղյա արգելափակոցներով հարվածել մեքենային և նրա ուղևորներին:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.