Դատապարտվել է Հարավային Կորեայի նախկին նախագահի ընկերուհին

Հարավային Կորեայի նախկին նախագահի ընկերուհին՝ Չհվե Սուն Սիլը, իշխանության չարաշահման մեղադրանքով երեք տարվա ազատազրկման է դատապարտվել։ Սակայն կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված կինը դեռ մի շարք մեղադրանքներով պետք է դատարանի առջև կանգնի, փոխանցում է BBC-ն։ Խոսքը կոռուպցիոն սկանդալի մասին է, որի համար նախկին նախագահ Պակ Կըն Հեն իր պաշտոնով վճարեց։

Մեղադրող կողմը Չհվե Սուն Սիլի համար 7 տարվա ազատազրկում է պահանջել, քանի որ վերջինն օգտագործել է Պակ Կըն Հեի կապերը դստերը՝ Չոն Յու Ռային համալսարանում տեղավորելու համար։ Բացի այդ, նա ճնշում է գործադրել համալսարանի ղեկավարության վրա, որպեսզի Չոնին գնահատեն իր չկատարած աշխատանքների և չհանձնած քննությունների համար։

Չհվե Սունը նաև մեղադրվում է Պակ Կըն Հեի գիտությամբ խոշոր ընկերություններից կաշառք վերցնելու մեջ։ Այս մեղադրանքի վերաբերյալ դատարանը դեռ վճիռ չի կայացրել։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.