«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ

Այսպես, Ն. Նիկողոսյանը ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ Ա. Ղազարյանը, գողություն կատարելու դիտավորությամբ, 2017 թվականի նոյեմբերի 10-ին իր ավտոմեքենայի սրահից գաղտնի վերցրել է իրեն պատկանող՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող բնակարանի դռան բանալիները, ապա` ապօրինի մուտք է գործել նշված բնակարան և այնտեղից հափշտակել 1.200.000 ՀՀ դրամ, 1105 ԱՄՆ դոլար և 50 Եվրո՝ իրեն պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում 13.12.2017թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա. Ղազարյանը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 8-ն աշխատել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնում:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.