Դատավորին. ասել են՝ «դիմումդ գրի, գնա»

Մեր տեղեկություններով՝ դատական համակարգից հերթական հեռացողը կարող է լինել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը։ Նրա գլխին «սև, մութ» ամպեր են կուտակվել, բազմաթիվ դրվագներով դժգոհություններ կան։

Ընդ որում՝ դրանք հասել են այն մակարդակին, որ ղեկավարությունը Մելքումյանին ասել է՝ «դիմումդ գրի, գնա», վերջինս էլ «բյուլետեն» է վերցրել։ Ապա թեև վերադարձել է աշխատանքի, սակայն նրա գլխին կուտակված ամպերը չեն ցրվել:

Եթե ոչ պաշտոնանկություն, ապա գոնե Արդարադատության խորհրդում նրա վերաբերյալ քննարկում կլինի: Նշենք, որ Ա․ Մելքումյանը դատավոր է աշխատում 2008-ից, իսկ մինչ այդ աշխատել է տարբեր կառույցներում՝ որպես իրավախորհրդատու:

«Հրապարակ»

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.