Դատախազը հրաժարվել է ցուցմունք տալ

Առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանը հրաժարվել է ցուցմունք տալուց: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին ասել է նրա շահերի պաշտպան Սարգիս Խաչատրյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

«Իմ պաշտպանյալը ցուցմունք չի տվել՝ օգտվելով իր լռելու իրավունքից և իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նա որևէ առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ: Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այս պահին ոչինչ ասել չեմ կարող»,-ասաց նա:

Պաշտպանը նաև նշեց, որ Սևակ Շհոյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ Վերաքննիչ բողոք չի ներկայացրել. «Պաշտպանական մարտավարությունից ելնելով չենք բողոքել»:

Նշենք, որ Սևակ Շհոյանը գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:

Նույն գործով կալանավորվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետորսյանն ու նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը:

Այս գործը կապված է տարիներ առաջ՝ 2014-ին կալանավորված անչափահաս Գոռ Գալստյանի հետ։ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիսում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ.Գ.-ի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Սևակ Շհոյանը մեղադրյալի ծնողներից 2015 թվականի հունիսին պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 դրամին համարժեք 4000 դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, և Գ.Գ.-ն 2015 թվականի հուլիսի 1-ին կալանավորվել է:

Հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա դատախազին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` մեղադրյալի օգտին գործողություն կատարելու համար նրա ծնողներից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու համար:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.