Դավիթ Հարությունյանի եւ Արթուր Օսիկյանի հարաբերությունները ավելի են լարվում. Վերջինս հրաժեշտ կտա՞ պաշտոնին

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի միջեւ հարաբերությունները գնալով ավելի են լարվում:

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Հարությունյանի` նախարար դառնալուց հետո պաշտոնանկ արվեցին ՔԿՀ մի քանի ղեկավարներ, բնականաբար բացահայտված սկանդալների արդյունքում: Կադրային այդ փոփոխություններն էլ Օսիկյանի սրտով չեն եղել: Չի բացառվում, որ նման տեմպերով շարունակվելու դեպքում մի օր էլ նա հրաժեշտ տա պաշտոնին:

 Բացի այդ` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հարությունյանն իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում այդպես էլ չի այցելել որեւէ կալանավայր: Իր պաշտոնավարման ընթացքում ՔԿՎ չայցելեց նաեւ նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ում հարաբերությունները եւս լարված էին Արթուր Օսիկյանի հետ: Հովհաննիսյանը մեկ անգամ միայն եղել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում եւ վերջ, այնինչ Հարությունյանը նույնիսկ այնտեղ չի այցելել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.