«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հսկիչների վագոն-տնակը հրկիզելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք անձի

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել` «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետի վրա տեղի ունեցած հարձակման համար։


Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած, այդ թվում՝ անշարժ հենակետը հրկիզած անձանց ինքնության վերաբերյալ:

Այսպես՝ նախնական քննության տվյալներով՝ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին մի խումբ անձինք մոտեցել են «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակին և իրենց դժգոհությունը հայտնել ուղեփակոցի տեղադրման վերաբերյալ, քաշել տեղում պահնորդական ծառայություն իրականացնող անձանցից մեկի օձիքից: Այնուհետև փայտ են վառել և մուտքի դռնից գցել վագոն-տնակի մեջ՝ այդ կերպ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելով կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 27-ին 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  Եվս մեկ անձի մեղադրանք էր առաջադրվել ավելի վաղ։

Այսպիսով՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ, քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի՝ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ խախտելու համար, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատահրդեհատեխնիկական, դատաքիմիական, դատաշինարարական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.