Դպրոցի ուսուցիչը փորձել է բռնաբարել 80-ամյա կնոջը

Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում 40-ամյա տղամարդը փորձել է բռնաբարել 80-ամյա կնոջը: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 18-ի երեկոյան: 80-ամյա Ա.-ն տանը մենակ է եղել, երբ 40-ամյա տղամարդը մտել է տուն և հարձակվել նրա վրա:

Իրավապահներին Ա.-ն պատմել է, որ մի կերպ է կարողացել ազատվել իր վրա հարձակված տղամարդուց, նրա հարվածներից էլ ոտքի և վզի շրջանում վնասվածքներ ունի:

80-ամյա կնոջը բռնաբարելու մեջ կասկածվում է նույն գյուղի բնակիչ 40-ամյա Օթար Խ.-ն: Նա Գորելովկայի միջնակարգ դպրոցում աշխատում է ուսուցիչ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, 40-ամյա տղամարդը որոնվում է:

Նշենք, որ Գորելովկա գյուղւոմ հիմնականում բնակվում են Աջարիայից և Սվանեթիայից եկած միգրանտները, ինչպես նաև շրջակա գյուղերից եկած հայերը:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.