Ձերբակալել են Օբամայի դստերը հետապնդած տղամարդուն

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները տաղամարդու են ձերբակալել, ով հետապնդել է նախկին նախագահի դստերը՝ Մալիա Օբամային, և փորձել է նրան առաջարկություն անել, հայտնում է New York Daily News-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ տղամարդը Նյու Յորքի 30-ամյա բնակիչ Ջեյր Նիլթոն Քարդոսոն է, որը նախկինում փորձել է մտնել Սպիտակ տան տարածք: Ապրիլի 10-ին տղամարդը Մալիային բարձրաձայն խնդրել է իր հետ ամուսնանալ, նաև թափանցել է այն շենք, որտեղ Մալիան պրակտիկա է անցնում: Երկու օր հետո նա արդեն Օբամայի դստեը հետապնդել է:

Գաղտնի ծառայության աշխատակիցները հաջորդ օրը զրուցել են տղամարդու հետ, որից հետո որոշել են, որ նա, հնարավոր է, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի և ուղարկել են փորձաքննություն անցնելու: Ոստիկանությունը դեռևս մտածում է Քարդոսոյի դեմ ոտնձգության մեղադրանքով գործ հարուցելու մասին, որը նախկինում որևէ հանցագործությունչի կատարել:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.