Ֆրանսիայում 2 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում երեքշաբթի առավոտյան երկու մարդ է ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով։ Նշվում է, որ նրանք մտադիր էին ահաբեկչություններ իրականացնել նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այդ մասին այսօր հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ներքին անվտանգության գլխավոր վարչությունից ստացած տվյալները:

«Ահաբեկչություն պատրաստելու համար կասկածվողների ձերբակալությունն իրականացվել է այսօր առավոտյան Մարսելում: Ձերբակալվածները 1993 և 1987 թվականին ծնված անձինք են»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրությունում:

Նշվում է, որ ծայրահեղականները որոշում են կայացրել ահաբեկչության իրականացման մասին, սակայն նրանք դեռ չէին ընտրել, թե Ֆրանսիայի նախագահի 11 թեկնածուներից որ մեկի դեմ պետք է իրականացվի այն: Ընդ որում՝ երկու ձերբակալվածները, ինչպես հաղորդվում է, արդեն հայտնի են եղել իրավապահ մարմիններին որպես ծայրահեղական իսլամիստներ:

Ինչպես հայտնել են երկրի ՆԳՆ-ում աղբյուրները, բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել են զենք և պայթուցիկ նյութեր: Նշվում է, որ ոստիկանությունը շրջափակել է ամբողջ թաղամասը:

Ձերբակալվածները Մարսելի բնակիչներ չեն:

Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մատիաս Ֆեկլը, ձերբակալվածները պատրաստ էին ամենամոտ ժամանակներս իրականացնել իրենց կողմից պլանավորված ահաբեկչությունները:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.