Ֆրանսուհուն սպանած հայաստանցին պահանջում է նոր նախաքննություն

2011թ. դեկտեմբերին ֆրանսուհի Մոնիկ Հարլեին սպանելու և նրա կարողությանը տիրանալու համար 14 տարով ազատազրկված՝ փարաքարցի Գևորգ Խաչատրյանը համաձայն չէ առաջին ատյանի կայացրած որոշման հետ և վերաքննիչ բողոք է ներկայացրել: Գևորգ Խաչատրյանը պնդում է, որ անմեղ է և Վերաքննիչ քրեական դատարանից պահանջում է բեկանել առաջին ատյանի որոշումն ու նշանակել նոր նախաքննություն: Խաչատրյանի պաշտպան Կարեն Ստեփանյանն էլ պահանջում է վերաորակել մեղադրանքը:

Հունիսի 23-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, քանի որ ամբաստանյալը չէր ներկայացվել դատարան: Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 13-ին:

Նշենք, որ Գևորգ Խաչատրյանը հրաժարվել է հանրային պաշտպանից, հաջորդ նիստում նոր պաշտպան պետք է ներգրավվի:

Հիշեցնենք, որ դատաքննությամբ հիմնավորվել էր, որ Խաչատրյանը 2011թ. դեկտեմբերի 12-ին Մարոկկոյից Կասաբլանկա-Փարիզ-Երևան չվերթով 78-ամյա Մոնիկ Հարլեի հետ ժամանել էր Հայաստան, որտեղ սպանել էր Հարլեին, թաղել տան հետնամասում գտնվող փոսի մեջ, հափշտակել բանկային քարտերը և մեկ ամիս անց վերադարձել Մարոկկո: Այնտեղ արդեն Խաչատրյանը փորձել էր Հարլեի բոլոր ֆրանսիական ակտիվների փոխանցում կատարել ինտերնետի միջոցով, սակայն ձեռբակալվել էր Մարոկկոյի ոստիկանության կողմից:

Խաչատրյանը Հայաստան է տեղափոխվել 2015թ.-ի ապրիլին: Փարաքարցի տղամարդն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նա պատմել էր, որ Հարլեի հետ դեպքի օրը կոնյակ են խմել, որից հետո ֆրանսուհին հանկարծակի վատացել է, ապա հանկարծամահ եղել: Խաչատրյանի պատմելով՝ ինքը «շփոթվել է և թաղել Հարլեին փոսում»:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.