Ծեծված երկրպագուն մահացել է

Արգենտինական «Բելգրանո» ակումբի երկրպագու Էմանուել Բալբայոն այցելել է «Տալյերեսի» հետ խաղին, որտեղ նրան ծեծել և ցած են նետել մարզադաշտի տրբունայից:

Ստացած վնասվածքների պատճառով նա հիվանդանոցում մահացել է, հայտնում է «AS»-ը:

Ի սկզբանե հաղորդվում էր, որ ողբերգությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ Բալբայոն «Տալյերես» գրությամբ դաջվածք է ունեցել և հայտնվել է ոչ այն տրիբունայում: Բայց մահացածի հայրը վստահեցնում է, որ տեղի ունեցածի մեջ մեղավոր է Օսկար Գոմեսը, որը 4 տարի առաջ մահացու վրաերթի է ենթարկել Էմանուելի եղբորը:

«4 տարի առաջ իմ տղաներից մեկը սպանվեց: Էմանուելը միևնույն բազմության մեջ է եղել եղբոր սպանության մեղավորներից մեկի հետ: Այդ Գոմեսը տղամարդ չէ: Բացի դա, իրեն պաշտպանելու համար նա իր ընկերներին բռնության կոչ է արել և նրանք ծեծել են իմ որդուն»,- ասել է Էմանուելի հայրը:

Ոստիկանությունը 4 կասկածյալի է բերման ենթարկել, բայց նրանց մեջ Գոմեսը չկա: Սպասվում է, որ նա մոտ ժամանակներս կձերբակալվի:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.