Գաղտնալսող սարքով արձանագրել են, թե ինչպես է դատավորը գումարը կիսում նախագահի հետ

Վերջերս մեծ աղմուկ հանեց Գեղարքունիքի մարզի մարզային դատախազության դատախազ Սևակ Շհոյանի, մարզի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի և նույն դատարա­նի դատավորի՝ Վանիկ Վարդանյանի կողմից կաշառք վերցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Բարձրաստիճան պաշտոնյաներն այս գործի շրջանակներում ձերբակալվել են ու հիմա գտնվում են կալանքի տակ:

Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործը բացահայտելու համար իրավապահները լայնա­ծավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել, մասնավորապես գաղտնալսող և տեսանկարահանող սարքեր են տեղագրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախա­գահ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակում ու այդպես հետևել այնտեղ անցուդարձին, արձանագրել, թե ինչ­պես է դատավոր Վանիկ Վարդանյանը գումարը կիսում նրա հետ:

Մյուս կողմից, սակայն, նկատենք, որ այս գոր­ծը քննող ՀՔԾ-ն դեռ որևէ անհերքելի փաստ, տեսանյութ չի հրապարակել, որը կարող էր վստահություն ներշն­չել հասարակության մոտ, որ իսկապես դատավորները կաշառք են վերցրել:

«Ժողովուրդ»

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.