Գերությունից փախած Արսեն Ոսկանյանի եղբոր առաջին հարցազրույցը

Նախորդ շաբաթ Կոլումբիայի ապստամբական Ազգային ազատագրական բանակ խմբավորման գերությունից փախած ծնունդով հայ և ՌԴ քաղաքացի Արսեն Օսկանյանը չի զբաղվել թունավոր գորտեր բռնելով, РУСАРМИНФО-ին է հայտնել Արսեն Օսկանյանի հարազատ եղբայր Արմեն Օսկանյանը։

«Իմ եղբայրը Մոսկվայում գործարար էր։ Նա երբեք վարորդ չի աշխատել, ինչպես գրում էին որոշ ռուսական լրատվամիջոցներ։ Նա մայրաքաղաքում մի քանի առևտրի կետեր ուներ։ Բայց առողջության հետ կապված խնդիրների պատճառով նա ամեն ինչ վաճառեց և բժշկի խորհրդով մեկնեց Կոլումբիա՝ օրգանիզմի համար ավելի բարենպաստ կլիմայական պայմանների փնտրտուքով։ Այդ երկիրը նրա սրտով էր։ Նա արդեն մի քանի անգամ եղել էր այնտեղ և իրեն շատ լավ էր զգում»,– ասել է Արմեն Օսկանյանը։

Բուժումից հետո 42-ամյա Արսեն Օսկանյանը ծրագրել էր մեկնել Եվրոպա, հայտնել է նրա եղբայրը։ «Ես նրա հետ վերջին անգամ խոսել եմ նոյեմբերի 2-3-ին, իր կալանավորումից մեկ օր առաջ։ Նոյեմբերի 7-ին նա պետք է հետ վերադառնար։ Նրա ձեռքում էին դեպի Մոսկվա թռիչքի տոմսերը։ Բայց հաջորդ օրը մենք իմացանք, որ նրան գերի են վերցրել։ Դրանից հետո նրա հետ չեմ շփվել»– նշելէ Արմեն Օսկանյանը։

Նա նաև հայտնել է, որ Արսեն Օսկանյանը միայն Ռուսաստանի քաղաքացի է ն նրա որոնողական աշխատանքներով զբաղվում է Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանատունը՝ տեղական իշխանությունների հետ համատեղ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի քաղաքացի Արսեն Օսկանյանը մեկնել էր Կոլումբիա 2016 թվականի սկզբում, իսկ նոյեմբերին գերևարվել Ազգային ազատագրական բանակի կողմից։ 2017 թվականի հունվարին կոլումբիական Tiempo պարբերականը հաղորդել էր,  որ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջամտությամբ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացին ազատվել էր գերությունից։ Սակայն ապրիլի 24-ին ստացվել էր տեղեկություն, որ Արսեն Ոսկանյանը ինքնուրույն է փախել գերությունից՝ խլելով զենքը ամպստամբներից և վիրավորելով 5 զինյալի։ Ինքը Ոսկանյանը ևս վիրավորում է ստացել։

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.