Համասեռամոլները պատմել են Չեչնիայում երկու գաղտնի բանտերի մասին

Հալածանքներից փախած համասեռամոլները պատմել են երկու գաղտնի բանտերի մասին Չեչնիայում

Փախստականներից ոմանք համաձայնվեցին խոսել լրագրողների հետ, թեև նրանց և նրանց հարազատների կյանքին վտանգ կարող է սպառնալ: Նրանք պատմեցին երկու գաղտնի բանտերի մասին Չեչնիայում, որտեղ պահում են փակի տակ ոչ միայն օրինախախտներին, այլ նաև Չեչնիայի իշխանությունների համար անցանկալի համասեռամոլներին և թմրամոլներին:

Չեչնիայում համասեռամոլների «որսն» սկսվեց 2016թ. դեկտեմբերից: Հիմնականում հարձակումները լինում էին տների վրա, բայց հայտնի են նաև դեպքեր, երբ համասեռամոլներին հափշտակել են հենց աշխատանքի վայրից:

Ըստ փախստականների, այնպիսին իրավիճակ էր, որ Չեչնիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները ինտերնետ ծանոթություններ էին հաստատում համասեռամոլների հետ՝ նրանց բացահայտելու և հափշտակելու համար:

Բազմաթիվ ձերբակալվածներից խնոշտանգումների միջոցով ինֆորմացիա է կորզվել նրանց ծանոթների վերաբերյալ: Իսկ որոշ դեպքերում պարզապես նայել են նրանց հեռախոսների նամակագրությանը և ձերբակալել նորանոր մարդկանց:

«Ազատություն» ռադիոկայանին տեղեկություններ են հասել սպանությունների մասին, որոնք կատարվել են հարազատների կողմից, բայց ոչ մի պաշտոնական տվյալ չկա, քանի որ Չեչնիայի կառավարությունը քրեական գործ չի հարուցում «Պատվո սպանությունների» վերաբերյալ:

Հավելենք նաև, որ Չեչնիայի իշխանությունները ամենինչ ժխտում են և ոչ մի գործողություն չեն ձեռնարկել անգամ երբ այս ամենը հայտնի դարձավ հանրությանը և սկսվեց միջազգային ճնշումը:

content_map.jpg

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.