Գողացել են կեղծ ոսկի

Ճապոնիայի Սադո քաղաքի երկրագիտական թանգարանից գողը ոսկու կեղծ ձուլակտորներ է տարել՝ ձեռք չտալով 30 կիլոգրամանոց իսկական արծաթե ձուլակտորներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ոստիկանությունը նկատել է կոտրած պատուհանը, որի միջոցով հանցագործը ներս է թափանցել: Թանգարանում նա կոտրել է ցուցանակը, որում պահվում էին ոսկու հինգ կեղծ ձուլակտորներ և իրական արծաթե ձուլակտորներ: Իսկական արծաթը գողի մոտ հետաքրքրություն չի առաջացրել, նա տարել է «ոսկին»: Կեղծ օրինակները պատճենված էին իրական ոսկու ձուլակտորներից, որոնք արդյունահանվել են Սադոյի հանքավայրից:

Ըստ ոստիկանության՝ գողը կեղծ ոսկին իրականի տեղ է դրել, այդ պատճառով էլ ուշադրություն չի դարձել ընդհանուր՝ 90 կգ կշռող արծաթին:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.