Գործարարի սպանությունը անանուն են նկարագրել

Կրասնոդարում շարունակվում են դատական լսումները Նովոկուբանսկի կոնյակի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Եղիազարովի սպանության գործով։ Դատարանը հարցաքննել է վկաներից մեկին, ով ներկայացել է Իվանով ազգանվամբ։ Գաղտնի վկան պատմել է, որ Եղիազարովի անհետացման օրը՝ 2007 թվականի հունվարին, նա եղել է մեքենայի մեջ՝ օրենքով գող Արմեն Հարությունյանի (Կանևսկոյ) հետ սրճարանի մոտակայքում, որտեղ էլ խորհրդի նախագահին և իր երկու ուղեկիցներին տեսել են վերջին անգամ։

Կրասնոդարի մարզային դատարանում Օլեգ Վանչենկոյի, Էռնեստ Լալաբեկովի, Մանուկ Թորոսյանի և Ալեքսանդր Ժիգալկոյի գործի ընթացքում հարցաքննվել է ամենաառանցքային վկաներից մեկը, ով, իր իսկ խոսքերով, եղել է հանցագործության նախապատրաստման վկան։ Վկայի անձնական տվյալները գաղտնիացված են, ընթացքում նա հանդես է եկել Իվանով անվամբ։ Հարցաքննության ժամանակ նա գտնվել է այլ տարածքում, իսկ նրա ձայնը փոխված է հնչել։ Վկայի խոսքով՝ 2004 թվականին նա ծանոթացել է կազակների գյուղի բնակիչ Կանևսկի Հարությունյանի՝ օրենքով գող Արմեն Կանևսկոյի հետ (ինքն Իվանովը խոստովանել է, որ ինքը նույնպես պատկանում է քրեական աշխարհին)։ Իվանովը պատմել է, որ նա լավ հարաբերությունների մեջ է եղել պարոն Հարությունյանի հետ, այդ պատճառով էլ չի մերժել Հարությունյանի խնդրանքը՝ Սլավյանսկ տեղափոխվելու 2007 թվականին։ Վկան հաղորդել է, որ քրեական հեղինակությունը խնդրել է իր հետ նստել մեքենան և գտնվել իր կողքին, մինչ վերջինս վարում էր հեռախոսային խոսակցություն, ինչի ժամանակ մեքենան շարժվում էր Սլավյանսկի և Տրուդոբելիկովսկու փողոցներով։ «Խոսակցությունից ես հասկացա, որ Արմենը իրավիճակը քննարկում էր Սուրեն Եղիազարովի՝ կոնյակի գործարանի տնօրենի հետ», — պատմել է վկան։

Դրանից հետո վկայի խոսքով՝ նա նստել է իր մեքենան և ուղևորվել Կրասնոդար։ «Ույուտ» սրճարանի մոտով անցնելիս Իվանովը տեսել է, որ ավտոկայարանից դեպի սրճարանի մուտքին են մոտենում իր ծանոթները՝ Էրիկը և Ալիկը, որոնցից մեկի ձեռքում, իր խոսքերով, եղել է ավտոմատ, իսկ մյուսի ձեռքում՝ ատրճանակ։ Վկան հաղորդել է, որ նրանց ճանաչել է որպես Արմեն Հարությունյանի շրջապատի մարդկանց։

«Այնպես է դասավորվել, որ այդ պահին ես կողքով էի անցնում», — հայտարարել է վկան։ Իվանովի խոսքերով, մի քանի օր իրեն զանգել է Հարությունյանը և հաղորդել, որ սրճարանում սպանություն է տեղի ունեցել, այդ պատճառով էլ նրան հարկավոր է օգնություն՝ դիերի վերաթաղման հարցում, որոնք, ըստ վկայի, թաղված էին սրճարանից ոչ հեռու գտնվող դաշտում։ «Մի քանի օր սառնամանիք էր, իսկ հետո Արմենն ասաց, որ հարցը լուծված է»— հայտնել է վկան։

Դատախազ Սվետլանա Նեկոզի հարցին՝ այն մասին, թե ինչ հարց է ծագել Արմեն Կանևսկոյի մոտ ուղղված Սուրեն Եղիազարովին, վկա Իվանովը պատասխանել է, որ ինչպես նա է հասկացել խոսակցությունից, նա պետք է «տանիքի» համար գումար վճարեր, բայց գումար էր տվել մեկ անգամ և հրաժարվել։ Մեղադրյալների պաշտպանները մանրամասնեցին, թե 2007 թվականի իրադարձություններում ինչ դեր է խաղացել ինքը Իվանովը և թե մասնակցել է նա Արմեն Կանևսկոյի գործունեության շրջանակներում քրեական այլ դրվագնելում, բայց վկան սահմանափակվել է հայտարարությամբ այն մասին, որ նա համարվում է օրենքով գողերի կողմից վստահելի անձ։ Ընդ որում՝ վկան չհիշեց մեղադրյալ Լալաբեկովի ազգանունը, անվանելով սրճարանի մոտ իր տեսած մարդուն միայն անունով՝ Էրիկ։

Ինչպես ավելի վաղ գրել էր „Ъ“-ն, Սուրեն Եղիազարովը՝ Նովոկուբանսկի կոնյակի գործարանի տնօրենների խորհրդի տնօրենը և նրա ծանոթներ Վլադիմիր Մոլաևը և Արթուր Օվասափյանը անհետացել էին 2007 թվականի հունվարի 30-ին, նրանց վերջին անգամ տեսել են «Ույուտ» սրճարանի մոտակայքում։ Մեղադրանքի վարկածով՝ տղամարդիկ եկել էին Արմեն Կանևսկու ներկայացուցիչների հետ բանակցությունների՝ քրեական «տանիք» տրամադրելու համար վճարի հետ կապված։ Բանդիտների անունից բանակցություններ վարել է, մեղադրանքի վարկածով, Էռնեստ Լալաբեկովը, որը որոշ ժամանակ անց հեռախոսով հաղորդել է բանդայի լիդերին, որ Եղիազարովը հրաժարվել է վճարել։ Արմեն Հարությունյանը, որը գտվել է մոտակայքում մեքենայի մեջ, ըստ մեղադրանքի՝ հրաման է տվել հաշվեհարդար տեսնել խորհդի նախագահի հետ, ինչից հետո Լալաբեկովը և Վանչենկոն գնդակահարել են իրենց զոհերին։

Ապա Թորոսյանը և սրճարանի տնօրեն Խաչատրյանը դիերը փաթաթել են պոլիէթիլենային թաղանթով և թաղել դաշնային մայրուղու շրջանում գտնվող դաշտում, մարմինները մինչ այժմ չեն գտնվել։ Երկու շաբաթ անց, մեղադրանքի վարկածով, բանդիտները սպանել են Սերգեյ Խաչատրյանին, մտավախություն ունենալով, որ նա կմատնի իրենց։ Նրա մարմինը հայտնաբերվել էր Կանևսկի շրջանում կղմինդրի արտադրության գործարանի տարածքում գտնվող ջրհորում։

Կոմենսանտ, 18․04․2017, Աննա Պերովա

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.