Սպանվել է սպանված օրենքով գող Հոկտեմբերյանցի Էդոյի եղբայրը

 

«Прайм Крайм»-ին հայտնի է դարձել, որ օրեր առաջ Մերձմոսկվայի Ռազվիլկա ավանում «Մերսեդես»-ի բեռնախցում մահացած հայտնաբերված տղաներից մեկը օրենքով գող Էդվարդ Մարգարյանի փոքր եղբայրն է` Խորենը:

Աղբյուրի փոխանցմամբ, Խորենին ուղեկցել է նախկինում միասին դատապարտված Լալայանը և դեռ անհայտ ևս մեկը: Նրանք գնացել են Խորենի մանկության ընկերոջ` Կայցոյի համար հաշիվ պարզելու, որը սովորական էվակուատորի վարորդ է և գումարային խնդիրներ է ունեցել ավտոսրահի ղեկավարության հետ:

Փաստացի Կայցոն պատանդ է եղել և կապվելով Խորիկի հետ խնդրել է օգնել իրեն: Խորենը շտապել է օգնության և զգուշացրել, որ մինչև իր գալը նրան չխոշտանգեն: Խորեն հասնելով տեղ տեսնում է, որ Կայցոյին շարունակաբար ծեծի են ենթարկել և ընթացքում հարձակվել են նաև Լալայանի վրա, որը ֆիզիկապես շատ ուժեղ էր: Սկսվում է փոխհրաձգություն: Խորիկը հասցնում է վիրավորել մեկին, բայց ստանում է նաև պատասխան գնդակ, որը մահացու է լինում: Հետո նաև սպանվում է Լալայանը: Նրանց երրոդ ընկերը հասցնում է թաքնվել: Կայցոյին նույնպես հաջողվում է փախնել և նա հիմա բոլորից թաքնված է:

Խորեն Մարգարյանը սպանության համար դատապարտված է եղել: Ըստ տեղեկությունների Խորենը սպանել էր այն մարդուն, որը կասկածել էր իր եղբոր` Էդոյի հեղինակությանը, որը երեխա ժամանակ կրել է պիոներական փոխկապ:

Հիշեցնենք, որ Էդոն սպանվել էր իր հայրենակցի կողմից 2011 թվականի մայիսի 6-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում հարբած ծեծկռտուքի ժամանակ: Էդոյի հայրը իմանալաով որդու սպանության մասին սրտի կաթվածից մահանում է:

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.