ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԴԱԺԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՐԿՎՈՐՅԱԿ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԵՏ, ՆՐԱՆՑ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

Երեկ երեկոյան Գյումրիում հերթական դանակահարությունն է գրանցվել: Անծանոթ անձը կամ անձիք դանակահարել են 35-ամյա երկվորյակ եղբայրների: Մեր տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել կայարանամերձ տարածքում: Եղբայրներին տանից դուրս են կանչել, որից հետո ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց:

Գյումրի Բ/Կ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 20-ին՝ ժամը 20:50-ին շտապ բուժօգնությա մեքենայով հիվանդնաոց են տեղափոխվել կտրող-ծակող գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ՝ 1982 թվականին ծնված Մանուկ Հ.-ի եւ 1982 թվականին ծնված Մանվել Հ.-ն: Մանուկ Հ-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, իսկ Մանվել Հ.-ի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, հոնքի պատրված վերքեր: Տուժածներն անցել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Եղբայրները վիրահատվել են, սակայն նրանց վիճակը շարունակում է ծանր մնալ: Գյումրու Կումայրի ոստիկանական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքները պարզելու համար:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.