«Հաղթանակ» կամրջից ընկած Infiniti-ի դիմաց կենդանի է դուրս եկել, վարորդը փորձել է մանեւրել

Երեւնանում Infiniti-ի՝ «Հաղթանակ» կամրջից ձորն ընկնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 19-ամյա երիտասարդի, որը եղել է մեքենայի ղեկին:

Այս տեղեկությունը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ երիտասադրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Տռուզյանը փոխանցեց, որ նախնական տվյալներով՝ վարորդը ընթացքի ժամանակ նկատել է չպարզված տեսակի կենդանի եւ տրանսպորտային միջոցի արագությունը իջեցնելու, այն կանգնեցնելու փոխարեն փորձել է մանեւրել՝ կորցնելով տրանսպորտային միջոցի կառավարումը: Արդյունքում՝ տրանսպորտային միջոցը գնացել է դեպի աջ, կոտրել կամրջի պաշտպանիչ մետաղական ճաղավանդակը, եւ ընկել ձորը, ինչի հետեւնաքով ուղեւորներից մեկը մահացել է:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել:

Նշենք, որ Infiniti մեքենայի մեջ եղել են 3 հոգի՝ երեքն էլ նույն տարիքի: Մահացածը «Էրեբունի» ֆուտբոլային ակումբի ավագ, 18-ամյա Հայկ Մելքոնյանն էր: Մեքենայի ղեկին եղած վարորդն ու մյուս երիտասարդը դեռ հիվանդանոցում են:

Դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 30-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.