Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» Անդրանիկ Սողոյան (Զապ)

Անդրանիկ Փայլակի Սողոյան, ծնվել է 1968թ.-ի հուլիսի 23-ին այժմյան Գյումրի, նախկին Լենինական քաղաքում: Ընդհանուր առմամբ դատապարտվել է 5 անգամ:

Անդրանիկ Սողոյանը նույնպես շատ «օրենքով գողերի» պես, իր կյանքի մի զգալի մասն ապրել է արտերկրում՝ Ռուսաստանում, Իսրայելում այնուհետև Չեխիայում:  Առաջին երկու դատապարտությունը Զապը կրել է ռուսական կալանավայրերում, 2009թ.-ին երրորդ դատապարտվածություն հետ կապված Չեխիայի հանրապետության առաջին ատյանի  դատարնը կայացրել է արդարացման վճիռ, սակայն ավելի ուշ Պրահայի վերաքննիչ և մունիցիպալ դատարանների կողմից կայացվել է Անդրանիկ Սողոյանին դատապարտել 22 տարի ազատազրկման, բայց այդ ժամանակ նա արդեն գտնվում էր Հայաստանում, ուստի չեխ իրավապահներին չի հաջողվել ձերբակալել նրան:

Այժմ Անդրանիկ Սողոյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, սակայն Հայաստանի իշխանությունները ձեռնպահ են մնում Զապին հանձնելու չեխական արդարադատությանը:

 

Ինչպես հայտնում է ռուսական primecrime.ru կայքը 2016թ.-ի սեպտեմբերի 10-ին, Երևանում կայացած հերթական գողական (սխոդկայի) ժամանակ Անդրանիկ Սողոյանին, Սուրեն Ավետիսյանին (Պաշի տղա Սուրո) և Արտյոմ Ղազարյանին (Զապի եգան Արտյոմ) թագազրկել են, (Объявлен не вором 10 сентября 2016 года вместе с Аветисяном С. П. (Паши Тха Суро), Казаряном А. С. (Запи Еган Артем), Шемазашвили К. Ш. (Коба Руставский) на ул. Лер Камсаре, Ереван ворами Меликяном Г. А. (Геворик Ошаканский), Арутюняном А. Г. (Андо Хромой), Арутюняном С. Х. (Манети Тха Само), Хоецяном Р. Р. (Афо), Пилояном Н. Р. (Кончо), Микаеляном А. Ч. (Артем Горисский) սակայն այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, նրանք դեռ պահպամում են «օրենքով գողի» իրենց կարգավիճակը:

 

Մամուլում բազմազան են տեղեկություննեը Զապի գողական ապրելակերպի վերաբերյալ, ըստ մի շարք հրապարակումների նա անտեսանելի թելերով կապված է ՀՀ իշխանությունների հետ և  հենց այդ է պատճառը, որ Անդրանիկ Սողոյանը շարունակում է հանգիստ ապրել և արարել Հայաստանում: Ինչևէ՝ Criminal.am-ը ձեռնպահ կմնա մեկնաբանել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի մասին տարածված տեղեկատվության իսկությունը, քանի որ մենք չենք պրոպագանդում «օրենքով գողերի» ապրելակերպը: Մենք պարզապես ներկայացնում ենք այն տեղեկությունները որոնք անհնարին կլինի հերքել:  

Շարունակելի #Criminal.am

 

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.