Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» Էդուարդ Ասատրյան (Էդիկ Ասետրինա)

Էդուարդ Ասատրյանը (Աստրինա Ստարշի) այսօր հանդիսանում է հայերի շրջանում ամենահայտնի «օրենքով գողերից»: Ասետրինան թագադրվել է 1990-ականների սկզբին, Տվերից հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Սևերովի՝ Սաշա Սեվերի հետ միաժամանակ, ում էլ նվիրված է Միխայիլ Կրուգի վլադիմիրսկի ցենտրալ հայտնի երգը: Դրանից հետո Էդուարդ Ասատրյանը բնակություն է հաստատել Մոսկվայում, որտեղ և ապրում է մինչ օրս:

Չնայած ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը, Ասատրյանը երբեք չի եղել Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) շրջապատում, ընդհակառակը նա այն քչերից է եղել, որ համարձակվել է հակառակվել Ասլան Ուսոյանի քաղաքականությանը: Մասնավորապես, Ասատրյանը դեմ է եղել «օրենքով գողեր» Տարիել Օնիանիի՝ (Տարո), Մերաբ Ջանգվելաձեի՝ (Մերաբ Սուխումսկի) և Բադրի Կոգուաշվիլիի՝ (Բադրի Քութաիսկի) տիտղոսներից զրկելուն:

Ասլան Ուսոյանի սպանությունից հետո, Էդուարդ Ասատրյանը, որպես գողական աշխարհի ընդդիմադիր առաջնորդներից մեկը, եղել է ազատության մեջ, օգտվելով հակառակորդի շփոթված վիճակից, նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել, որպեսզի հետ մղի Դեդ Հասանի պոտենցիալ իրավահաջորդներին: Մասնավորապես, նա պատրաստվել է պահանջ ներկայացնել (օբշակի նայող) Վասյա Վոսկրեսին:

Էդուարդ Ասատրյանը որոշել է գողերի աշխարհում տիրել իշխանությանը և ստանձնել գլխավոր գրասենյակի ղեկավարությունը, որը վերահսկում և բաշխում է ռուսաստանցի գողերի օբշակը: Իհարկե, տարօրինակ կլիներ կարծել, որ Ասետրինա Ստարշիի նման հավակնոտ ծրագրերը հեշտ կլիներ իրականացնել:

2014 թ. ապրիլի 2-ին Ասատրյանը (Վոսկրեսին), հրավիրում է (սխոդկայի): Այդ նպատակով խորհրդանշական տեղ է ընտրվում՝ Նիկիտսկայա փողոցում գտնվող «Հին ֆայտոն» ռեստորանը, որտեղ  երկար տարիներ իր հանդիպումները կազմակերպել է Դեդ Հասանը:  Հնեց այդ ռեստորանում էլ նա 2013 թ. հունվարի 16-ին սպանվեց՝ դիպուկահարի կողմից: Այդ ժամանակ «Հին ֆայտոնը» չի ապահովել Ուսոյանի անվտանգությունը, և ճակատագրի հեգնանքով, իր հակառակորդի ՝ Ասետրինաի հետ պատմությունը կրկնվում է: Վոսկրեսի փոխարեն ռեստորան են մտնում իրավապահները, և  հանդիպմանը  ներկա 7 քրեական հեղինակությունների մոտից մեծ քանակությամբ թմրանյութ են  հայտնաբերում: Դեպքից չորս ամիս անց, 2014 թվականի օգոստոսին  Էդուարդ Ասատրյանը ձերբակալվում է և դատապարտվում երեք տարվա ազատազրկման:

Մինչև Ասետրինան բանտում կրում էր պատիժը, Ռուսաստան է վերադառնում Զաքարի Կալաշովը՝ (Շակրո Մոլոդոյ), ով առաջատար դիրք է զբաղեցնում քրեական աշխարհում: Շակրոյի դիրքերն այնքան ամուր էին, որ Ասետրինան չէր կարող մրցակցել նրա հետ՝  նույնիսկ ազատության մեջ գտնվելով, բայց հիմա էլ Շակրոն է բանտում, և նրա ազատության մեջ հայտնվելու հեռանկարներն անորոշ են:

Մի քանի տարի առաջ Էդուարդ Ասատրյանը հնարավորություն ունեցել է՝ պայքարելու Դեդ Հասանի ժառանգության համար, սակայն այժմ ռուսական թիվ մեկ գողի տեղը կրկին թափուր է: Սլավոնական ծագմամբ Վլադիմիր Տյուրինը՝ (Տյուրիկ), նունյպես փորձում է հաստատվել «գահին»: Ազատ արձակվելուց հետո Ասետրինաին դեռ ժամանակ է պետք՝ ադապտացվելու համար: Բացի դրանից, նա մտահոգված է որդու խնդիրներով: Եվ ամենակարևորը, նա այժմ մտերիմներ չունի, որոնց կարող է ապավինել: Քրեկան աշխարհում նա ավելի շատ թշնամիներ ունի, քան՝ ընկերներ:

Ընդհանուր առմամբ Էդուարդ Ասատրյանի վիճակը նախանձելի չէ և դժվար, թե նա այժմ պատրաստ լինի  պայքարել Դեդ Հասանի ժառանգության համար: Կալանավայրից վերադառնալուց հետո նրա հետ նախազգուշական խոսակցություն է եղել, որից հետո Ասատրյանը հազիվ թե ցանկություն ունենա հեղափոխություն անել:

Ինչևէ սպասենք հետագա զարգացումներին:

Շարունակելի #Criminal.am

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.